воскресенье, 20 июля 2014 г.

Միլանի տաճարը



Աշխարհում շատ տեսարժան վայրեր կան, որոնք հակված են լինել աշխարհի 8-րդ հրաշալիքը: Միլանի գոթական տաճարը (Duomo di Milano) իր գեղեցկությամբ, հմայքով դրանց շարքերում է:
Այս հսկայան կառույցը գտնվում է Իտալիայում, Միլանի Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում: Տաճարի կառուցման գաղափարը պատկանում է Սիմոնե դե Օրսենիգոնին, իսկ կառուցման նախաձեռնությունը հանձն է առել Անտոնիո դա Սալուցոն: Տաճարը նվիրված է Սանտա Մարիա Նաշենտեին:
Տաճարի հատակագիծը
Աշխատանքները սկսվել են 1386թ.: Նախ կառուցվել են 3 հիմնական մասնաշենքերը՝ Արքեպիսկոպոսի պալատը, Հասարակության պալատը և Սուրբ Ստեփանոսի կնունքի պալատը: Սկզբում նախատեսված էր տաճարը կառուցել լատինական խաչի ձևով: Տաճարը կառուցելիս Լեոնարդո դա Վինչիի և Դոնատո Բրամանտեի խորհրդով գոթական ոճը միահյուսվում է ժամանակի Ռենեսանսյան մշակույթի տարրերի հետ: Կառուցմանը մասնակցել են ավելի քան 180 ճարտարապետներ, քանդակագործներ, նկարիչներ
Հետագա աշխատանքները ձգձգվել են, առաջացել են ֆինանսական խնդիրներ: Պատմվում է, որ հատուկ ընտրված աղջիկներ՝ հագած սպիտակ զգեստներ, շրջել են Միլանի փողոցներով՝ տաճարի համար հանգանակություն հավաքելու: 1805թ.ի մայիսի 20-ին Նապոլեոն Բոնապարտը Կառլո Պելիչանիին հրամայում է ավարտել տաճարի շինարարությունը և վերջապես 1813թ.- ին տաճարն արդեն ամբողջովին կառուցված էր: Այժմ այն Միլանի արքեպեսկոպոսի նստավայրն է:
Միլանի տաճարի ինտերիերը
Տաճարն ունի 106.5 մետր բարձրություն և պատրաստ է տեղավորել 40 000 մարդու միաժամանակ։ Կառույցի ներսում է գտնվում Միլանի հովանավոր Մադոննայի ոսկե արձանը, որը տաճարի գլխավոր խորհրդանիշն է: Տաճարն ունի բազմաթիվ մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների ցանցով: Տաճարն իր մեծությամբ 4-րդն է աշխարհում, իսկ Եվրոպայում՝ 3 –րդը: Այն իր ողջ շքեղությամ իրավունք ունի համարվել 8-րդ հրաշալիքը աշխարհում:

Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը