среда, 16 июля 2014 г.

Պոստմոդեռնիզմի փիլիսոփայությունը



Սովորական իմաստով «մոդեռն» (ժամանակակից) փիլիսոփայություն է դիտարկվում 17-19-րդ դարերի արեմտաեվրոպական փիլիսոփայությունը, որին ժամանակագրական առու­մով հաջորդած փիլիսոփայական դպրոցները եւ ուղղությունները բնութագրվել են պոստմոդեռնիստական:
Ի մասնավորի, խնդրի էությունը սոսկ ժամանակագրական չէ: 19-րդ դարի երկրորդ կեսից ձեւավորված իռացիոնալ փիփսոփայական ուսմունքներում խիստ քննադատության են ենթարկվում նախկին փիլիսոփայության հիմնական սկզբունքներն ու չափանորոշիչները, տեղի տալիս քննադատական, պլյուրալիստական, երբեմն նաեւ ընդգծ­ված հոռետեսական իդեալներին, սկզբունքներին ու դիրքորոշումներին: Եվրոպական մշա­կույթի մայրամուտի թմբկահարումը, ճգնաժամային վիճակների եւ ինքնաբացասումների փիլիսոփայական ընդհանրացումները պոստմոդեռնիզմի տարրերի ու չափորոշիչների դրս­եւորումներ են: Այդպիսին կարելի է գնահատել նաեւ 20-րդ դարի մի շարք փիլիսոփայական ազդեցիկ ուղղություններ: Սակայն, որպես ընդգծված փիլիսոփայական պլյուրալիստակսւն ուղղություն, պոստմոդեռնիզմը ձեւավորվել է 20-րդ դարի վերջին տասնամյակներում: Այն իրավմամբ անվանվում է «պարալոգիստական» /հուն, рага-շեղում/, ամեն ինչում տրամաբանությունից շեղման փիլիսոփայություն: Հետմոդեռնիստների կարծիքով ամեն ինչ տրամաբանությու­նից շեղվում է, չկա օրենք, օրինաչափություն, իրերի ու գաղափարների տրամաբանություն, բառերի ու հասկացությունների կայուն եւ օրինաչափ բովանդակություն: Նրանք գտնում են, որ արմատապես փոխվել է գիտելիքի բնույթը: Հին գիտելիքները երկարաշունչ լեզվի միջո­ցով ամփոփ ճշմարտություններ են, որոնք անվստահություն են ներշնչում: Այսօրվա գիտե­լիքի արժեքը որոշվում է նրա գործառնության շահութաբերական, պրագմատիստական արդյունավետությամբ:
Ժան Ֆրանսուա Լիոթար
1979թ. ժան Լիոթարը հրատարակում է իր «Հետմոդեռնիզմի վիճակը» աշխատությունը: Այս գրքում ժան Լիոթարը հիմնավորում է այն տեսությունը, որ 20-րդ դարի երկրորդ կեսին առաջացել է մշակույթի նոր տիպ` հետմոդեռնիզմի մշակույթը, որի հիմքում ընկած է ին­ֆորմացիոն տեխնոլոգիաների լայն տարածումը: Բնական լեզվի կողքին եւ նրան զուգահեռ առաջացել են լեզվական նոր խաղեր` կիբեռնետիկական, մաթեմատիկական, տրամաբանական, փոխվել է գիտելիքի բնույթը: Ինֆորմացիոն գիտելիքի եւ գիտական ինֆորմացիա­ների արժեքը դուրս է եկել մեկ ուրիշ թատերաբեմ: Դրանց չափանիշը ճշմարտությունը չէ, այլ գործառնության աստիճանը' արդյունավետության եւ շահութաբերության չափանիշը: Եթե Ռոլան Բարթը ենթադրում էր, որ տեքստը պետք է հաճույք ու բավականություն պարգեւի եւ նրա մեջ փնտրում էր «անուշահոտ հյութեղություն», ապա Լիոթարը նոր իմաստ է հաղորդում գեղագիտական «Վեհ» կատեգորիային, որպես բավականության ու ցավի միասնություն, չներկայացվածի արարում: Կարելի է տեսնել միայն գեղեցիկը, իսկ վեհը «անորսալի» է եւ հենց այդ անորսալին է առաջացնում վեհի զգացմունքը: Պոստմոդեռնիզմը կարելի է դիտարկել իբրեւ 17-19-րդ դարերի փիլիսոփայութ­յունը քննադատող եւ «վերարժեքավորող» փիլիսոփայություն: Փիլիսոփայությունը գիտությունները համակարգող, գիտելիքները ինտեգրող եւ ինքն իրեն դրսեւորվող գիտութ­յուն չէ, կեցությունն ու ճշմարտությունը ներկայացնող միակ գիտությունը չէ, ինչպես 17-րդ դարից ուսուցանել են եվրոպական փիլիսոփայական դպրոցները:
Դասական փիլիսոփայության կատեգորիաները եւ սկզբունքները քննադատության թի­րախ են դաոնում: Կեցություն կատեգորիան արտահայտում է ռեալության ոչ թե միասնութ­յուն, ամբողջականություն, հաստատություն, կայունություն եւ անվստահություն, այլ անկա­յունը, բազմազանը, փոփոխականությունը, քաոսը, հոսքը եւ անվերջ լինելիությունը: Պոստմոդեռնիզմը կեցության մեջ բացառում է այն ամենը, ինչով օբյեկտիվորեն բնութագրվում է: Կեցությունը պարզապես մի տեքստ է, որը անընդմեջ արար­վում է եւ անընդհատ ենթարկվում մեկնաբանման: Կեցությունը որպես այդպիսին, իր մեջ բովանդակում է երեւույթը, արտաքինը, եզակին, պատահականը, մակերեսայինը, իսկ սրանք պատահական հանգամանքների արդյունք են եւ հավասարազոր են միմյանց: Այդպիսին է նաեւ պատմությունը: Նրա մեջ չկա իմաստ, հետեւաբար, այն փնտրելը ան­հեթեթություն է: Չպետք է պատմական անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ օրինաչափ կապեր եւ տրամաբանություն տեսնել: Այսպիսի մոտեցումը նման է պետության բռնապե­տական քաղաքականությանը: Պատմությունը քաոս է` զրկված օրինաչափությունից, անհրաժեշտությունից, զարգացումից, ուստի նրա մեջ նպատակ, իմաստ եւ աոաջադիմություն փնտրելը սիզիֆոսյան աշխատանք է: Այն բաց է մեկնաբսւնությունների համար, որոնք իրենց հարաբերականության շնորհիվ չեն կարող ճշմարիտ լինել: Տեքս­տը ենթակա է անվերջ մեկնաբանման, կամային իմաստների հայտնաբերումը օրինաչափություն է: Իսկ պատմությունը տեքստ է, տեքստերի հավաքածու է:
Դասական փիլիսոփայության մեջ իմացությունը եւ ճշմարտությունը դիտարկվում եւ սահմանվում են բանականության հիմքի վրա: Իմացության նպատակը ճշմարտության որոնումն ու հայտնադործումն էր: Այս սկզբունքների կիրառումը պոստմոդեռնիզմը դիտարկում է որպես սեքսուալականության դրսեւորում ե կատաղի ագրեսիվություն: Իմացության սուբյեկտը ոչ թե իրականության մասին ճշմարիտ պատկերացումների եւ գիտելիքների ձեռքբերողն ու համակարգողն է, այլ «ցանկությունների մեքենա» է: Դերիդան հավասարության նշան է դնում ճշմարտության եւ կնոջ միջեւ, իսկ կինը, նրա կար­ծիքով, գիտական վերլուծության չի տրվում: Փիլիսոփան ոչ թե փնտրում է կեցության ու պատմության ճշմարտությունը տեսական ճանապարհով, այլ «խոսեցնում» է նրանց, դրանց մասին ստեղծում իր ճշմարտությունը, չէ՛ որ լեզուն է ստեղծում եւ իր մեջ պա­հում կեցությունն ու պատմությունը, աշխարհն ամբողջությամբ: Եթե լեզվի մեջ է աշխարհը, ապա ըստ պոստմոդեռնիզմի փիլիսոփայության, ճշմարտությունը չունի գոյաբանական ոչ մի հենարան ու հիմք: Իրականության լեզվաբանական կառուցվածքայնության մեջ գտնվե­լը թելադրում է «ամեն ինչի թույւատրելիություն» եւ  «ամեն ինչի հնարավորություն»: Իռացիոնալ, ոչ դասական փիլիսոփայության ապակառուցողականության մեջ, այնուամենայնիվ, ակնհայտ տեսանելի էր ռացիոնալիստական փիլիսոփայության նկատմամբ  որոշակի հետաքրքրություն, ժառանգականություն եւ հարգանք: Սակայն իռացիոնալ փիլի­սոփայության հոռետեսությունը, կասկածամտությունը եւ արժեքների վերաարժեքավորումը պոստմոդեռնիզմի մեջ վերաճում են բացարձակ նիհիլիզմի: Նիցշեականությունը իր մեջ թաքնված հզոր լավատեսություն է բովանդակում: Նոր նիցշեականները (Սիշել Ֆուկո եւ ժակ Դերիդա, ինչպես երբեմն կոչում են նրանց), հիմքից մերժում են դասական փիլիսոփա­յության սկզբունքները: Նոր ժամանակի փիլիսոփայության նվաճումները վե­րածվում են «ոչնչի»: Եթե ոչնչի են վերածվերու Մարդն ու հասարակությունը, էլ ու՞մ Է պետք փիլիսոփայությունը որպես մարդկային բանականության օգտագործման ինքնուրույն ոլորտ: Բայց իրականությունը առավել դաժան է, քան նրա ցանկալի կանխատեսումները: 1993թ. Դերիդան հրատարակում է «Մարքսի ուրվականնե­րը» աշխատությունը, որով հասկացնել է տալիս, որ «աշխարհի վերջի» մասին դեոես կա­րելի է վիճաբանել, իսկ Մարքսի «ուրվականներից» (հմմ. Համլետի հոր ուրվականը) չի կա­րելի փախչել: Մարքսի «ուրվականը» թափառում է ողջ աշխարհի գիտական մտածողութ­յան մեջ եւ պահանջում միահյուսել «ժամանակի ծայրերը»: Սրանով, արդյոք, պոստմոդեռնիզմը չի՞ ոգեկոչում դասական եւ ոչ դասական փիլիսո­փայական ուղղությունների համադրում, որի համար այսօր առկա են բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ նախադրյալները, ի մասնավորի, համամարդկային արժեքներով պոստքաղաքակրթության ստեղծման հնարավորությունը եւ մշակելու բազմաչարչար մարդկության «մարդավայել» ապրելու համար քաղաքացիական հասարակություն կառուցելու հիմունքները:
2 1-րդ դարի փիլիսոփայության զարգացման միտումները իրենց մեջ բովանդակում են փիլիսոփայական ամենատարբեր ուսմունքների` հակադրություններից հաղորդակցման եւ արդյունավետ երկխոսության անցման գործընթացներ, գիտապաշտական եւ հակագիտապաշտական դիրքորոշումների «պայքարից» դրանց համադրման եւ «միասնության» անցման ընդգծված պրոցեսներ: Գիտությու՞նն է այսօր ողջ մշակույթի շարժման ու զարգացման ամենազոր ուժը, թե՛ սոցիոմշակութային արժեքների մեջ մշակութային յուրաքանչյուր արժեք ունի իր անփոխարինելի տեղն ու դերը: Արդյոք առասպելը կորցրել է իր իմացաբանական եւ հոգեւոր-մշակութային ուժը, թե՛ անհրաժեշտ է վերաիմաս­տավորել նրա տեղը գիտության եւ գիտական ճանաչողության հետ հարաբերելիս: Ժամանակակից պոստմոդեռնիստական պլյուրալիստական ուղղությունների որոնում­ների մեջ պետք է տեսնել արդի համաշխարհային փիլիսոփայական մտքի խիզախ միտում­ները, փիլիսոփայության կարողությունների մեջ տեսնելու «ամեն մի մանրունք», որը կնպաստի քաղաքացիական բաց հասարակության կառուցման սոցիոմշակութային իդեա­լական մոդելների կառուցմանը: Իսկ փիլիսոփայությանը վիճարկված է դրանց ստեղծման առաջամարտիկի դերը:

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության պատմություն և տեսություն>> գրքից