вторник, 15 июля 2014 г.

Աշխարհի "չգրանցված" հրաշալիքներից....

Աշխարհի հրաշալիքները յոթն են: Սա հայտնի է բոլորին, բայց այս թիվը դեռ չի նշանակում, որ <<հրաշալիքներ>> կոչմանն արժանի վայրեր աշխարհում այլևս չկան…Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը.

Ալգամբրա, Իսպանիա
Իսպանիայի հարավում գտնվող Գրանադա քաղաքի արևելյան մասում տեղակայված ճարտարապետա-պարկային համալիր է Ալհամբրան, որի հիմնադիրն է 1238-ին Գրանադան նվաճած Մուհամեդ I Իբն Նասրը: Աշտարակներով և բերդապարիսպներով պաշտպանված այս հսկայական համալիրի մեջ մտնում էին բազմաթիվ մզկիթներ, բնակելի տներ, բաղնիքներ, զբոսայգիներ, գերեզմանոց: Ալգամբրան կառուցել են արաբ ճարտարապետները, քանի որ մավրական մշակույթի ներկայացուցիչները ցանկանում էին արևոտ Գրանադայի տարածքում ունենալ հարազատ հողի մի մասնիկը։ Այդպիսով, ստվերաշատ այգիների մեջ առաջացել է Ալգամբրան՝ էմիրների վարչակենտրոնը և նստավայրը։ Ներկայումս Ալգամբրան մահմեդական ճարտարապետության թանգարան է։
Պագոդա Շվեդագոն, Մյանմա
Շվեդագոն անունով 98 մետրանոց հսկայական պագոդան (բուդդայական կամ հինդուիստական բրգաձև պաշտամունքային կառույց) զբաղեցնում է գրեթե 5 հեկտար տարածք: Այն շրջապատված է այլ հավանգներով, որոնք պահպանում են բուդդայական անգին մասունքները: Ըստ առասպելի այն ավելի քան 2500 տարեկան է, թեպետ որոշ հնէաբաններ կարծում են, որ այն կառուցվել է մեր թվարկության 6-10-րդ դարերում: Սակայն այնպիսին, ինչպիսին մենք հիմա կառույցը տեսնում ենք, դարձել է 15րդ դարում՝ Շինսոբու թագուհու օրոք: Շվեդագոն բարձրացող ուծտավորների համար այնտեղ մեծ արկղեր կան դրված, որոնք նախատեսված են Բուդդային նվիրաբերություններ անելու համար: Սա մի սովորույթ է, որ եկել է հնուց և պահպանվում է մինչն այժմ:
Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան
Այս հիասքանչ ճարտարապետական կառույցի մասին, որը գնտվում է հնդկաստանի Ագրա քաղաքում, հավանաբար շատերն են լսել: Դամբարանի կառուցումը գեղեցիկ և հուզիչ սիրո պատմություն ունի: Կառուցվել է 1632-1653թթ Շահ Ջահան թագավորի կողմից և նվիրել իր կնոջ՝ Մումթազ Մահալի հիշատակին, ում անչափ սիրում էր: Դամբարանի կառուցման աշխատանքները տևել են 21 տարի: Թաջ Մահալի բարձրությունը գմբեթի հետ միասին 74մ է: Նրա չորս կողմում կառուցված մինարեթների բարձրությունը 42մ է: Այս կոթողն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից:
Խարմանդիր Սահիբ, Հնդկաստան
Խարմանդի Սահիբը համարվում է Հնդկաստանի ամենահին և ամենահիասքանչ տաճարներից մեկը: Կառույցի գմբեթները ոսկեզօծ են, ըստ որի այն հաճախ անվանում եմ <<Ոսկե տաճար>> : Տաճարի մուտք տանող ճանապարհն անցնում է մարմարե կամրջով՝ կառուցված լճակի վրա, որի ջուրը բուժիչ է համարվում: Կամուրջով անցնող ճանապարհը խորհրդանշում է անցումը մեղքերից դեպի քավություն:
ՄաչուՊիկչու, Պերու
Այս վայրը համարվում է աշխարհի նոր հրաշալիքներից մեկը: Այն գտնվում է Պերուի տարածքում: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 2450 մ: Այն համարում են <<քաղաք երկնքում>> , <<քաղաք ամպերի մեջ>>, երբեմն էլ <<ինկերի կորած քաղաք>>: Ըստ հնէաբանների, քաղաքը ստեղծվել է որպես ինկերի իշխանների համար լեռնային ապաստան մոտավորապես 1440 թ.: 1532 թ. քաղաքի բնակիչները առեղծվածայնորեն անհետացել են
 Սուրբ Պետրոսի տաճար, Վատիկան, Իտալիա
Սուրբ Պետրոսի տաճարը համարվում է Իտալիայի ամենահիասքանչ տեսարժան վայրերից մեկը և ամենամեծ քրիստոնեական եկեղեցին աշխարհում: Տաճարի կառուցման աշխատանքներն ավարտվել են 1590 թ. ին: Այստեղ կարելի է զգալ հին Հռոմի շունչը և հիանալ տաճարի գեղեցկությամբ, մասնակցել պատարագի և ստանալ քահանայի օրհնությունը:
ԱնգկորՎատ, Սիեմ-Ռիփ
Մի հսկայական վանական համալիր՝ կառուցված Կխմերների կայսրության Սուրյավարման II թագավորի օրոք, որպես կայսրության գլխավոր պետական տաճար: Անգկոր Վատը համարվում է Կխմերների կայսրության կլասիկ ճարտարապետության ամենակատարյալ գլուխգործոցը: Մի քանի մակարդակներով 65մ բարձրությամբ կառույցը հանդիսանում է ասիական ամենաբարձր բուրգը: Անգկորը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և դասվում է է հարավ-արևելյան Ասիայի ամենակարևոր հնագիտական հուշարձանների շարքին:
Տեոտիուական, Սան Խուան Տեոտիուական, Մեքսիկա
Այս հին բնակավայրի անվանումը թարգմանաբար նշանակում է <<քաղաք, որտեղ մարդիկ աստվածներ են դառնում>>: Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ հին քաղաքի ամբողջական տարածքը կազմել է 26–28 կմ քառակուսի, իսկ բնակչությունը մոտ 200.000 մարդ: Սա համարվում է հարավային կիսագնդի ամենահին քաղաքներից մեկը, որի ստույգ տարիքը ոչ ոք չգիտի: Այստեղ է գտնվում <<արևի տաճարը>> , որի բարձրությունը 63 մ է, իսկ նախկինում եղել է 75մ:
Հին քաղաքի պատերը, Դուբրովնիկ, Խորվաթիա
1979 թ. Դուբրովնիկ հին քաղաքը հայտնվել է UNESCO ի համաշխարհային ժառանգույթունների ցանկում, այդ փվում և քաղաքի պատերը, որոնք շրջապատում են քաղաքը չորս կողմերից: Այստեղ կա հուշարձանների, աշտարակների, ամրոցների, եկեղեցիների, թանգարանների, դպրոցների, պատկերասրահների մի պատկառելի հավաքածու: Քարե պատերը կանգնեցվել են քաղաքի պաշտպանության նպատակով՝ Դուբրովնիկ քաղաքի հինադրան օրից սկսած:
Պետրա, Հորդանան
Այս կառույցի առանձնահատկությունն այն է, որ այն մասամբ բաղկացած է սովորական շինություններից , իսկ մի մասն էլ փորված է ժայռից: Պետրա քաղաքը լքված է եել շուրջ 1000 տարի, լքաված է եղել նաև շինությունը: Բնակիչների հեռացման պատճառ եղել է երկրաշարժը: Բայց մեր օրերում այն վերածվել է Մերձավոր Արևելքի կարևորագույն հնէաբանական վայրերից մեկը:
Միլանի տաճար՝ Դուոմո, Միլան, Իտալիա
Միլանի ամենակարևոր կառույցներից մեկը ՝ Սուբ Մարիա Նաշենտեի տաճարը, կառուցվել է 1386 թ. : Դուոմոն, որը թարգմանաբար նշանակում է տաճար, աշխարհի կաթոլիկ հսկա երեք եկեղեցիներից մեկն է: Կառույցի ամենաբարձր գագաթին կանգնեցված է Մադոննայի արձանը, որը տեսանելի է քաղաքի տարբեր ծայրերից:
Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճար (Սագրադա Ֆամիլիա), Բարսելոնա, Իսպանիա
Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն պատկանող մայր տաճար կատալոնիայի մայրաքաղաք Պարսելոնայում: Տաճարի ճարտարապետն է եղել Անտոնիո Գաուդին: Չնայած նրան, որ եկեղեցին դեռ գտնվում է կառուցման վիճակում, այն արդեն ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգություն է: Տաճարի կառուցման աշխատանքները սկսվել են մոտ 150 տարի առաջ և դեռ շարունակվում են:
Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը