вторник, 1 июля 2014 г.

Ստրուկտուրալիզմ /Կառուցվածքաբանություն/



Ֆերդինանդ դե Սոսյուր
Ստրուկտուրալիզմը ծագել է իբրեւ լեզվաբանական տեսություն, որից սերվել է 20-րդ դարի 60-ական թվականների փիլիսոփայական ստրուկտալիզմը /կառուցվածքաբանութ­յունը/: Այն արդիականացվել է 70-80-ական թվականներին եւ տարածվել իբրեւ հետստրուկտուրալիզմ: Գիտական ստրուկտուրալիզմը (կաոուցվածք արմատից) ձեւավորվել է լեզվա­բանական դպրոցների եւ խմբակների շրջանակներում (Ֆ. դե Սոսյոտ, Չ. Պիրս եւ Ց. Մորիս, Պրահայի, Կոպենհագենի եւ Նյու Յորքի լեզվաբանական դպրոցներ): Կաոուցվածքը համակարգի կազմակերպման եղանակ է: Այս գաղափարը առաջինը ձեւակերպել է շվեցարացի մեծ լեզվաբան Ֆերդինանդ դե Սոսյուրը: Լեզուն, ըստ նրա, նշան­ների համակարգ է, որտեղ լեզվական ցանկացած նշան իմաստ ունի միմիայն այլ նշաննե­րի հետ ունեցած փոխհարաբերությունների շնորհիվ: Սոսյուրը առանձնացրել է ոչ թե լեզ­վական նշանի իմաստը, այլ դրանց հարաբերությունները: Այստեղից էլ լեզուն ուսումնասիրելու համար, նրա կարծիքով, պետք է վերանալ լեզվական նյութի (հնչյուն, բառ) նյութական-իմաստային կողմերից: Դրանք կամայական ու պայմանական են եւ ի­մաստ ու նշանակություն են ստանում հարաբերությունների մեջ: Լեզուն ինքնին այդ հարա­բերությունների համակարգ է: Հենց այդ կապերն են օրինաչափ, որոնք էլ լեզվին տալիս են կարգավորված համակարգայնություն: Լեզուն ուսումնասիրելու համար այն պետք է վերց­նել իբրեւ կառուցվածք: Առաջին պլան է մղվում կառուցվածքը, որպես տարրերի ներքին համախմբություն եւ ամբողջականություն, որը տեւական ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ` որոշ փոփոխություններով հանդերձ: Ստրուկտուրալիզմի ելակետային սկզբունքը հարաբերության առաջնայնությունն է տարրերի նկատմամբ: Սիաժամանակ այն պահան­ջում է վերանալ կառուցվածքի զարգացման գաղափարից եւ լեզուն դիտարկել բոլոր տար­րերի միաժամանակյա գոյություն ստատիկ վիճակում: Լեզվի կառուցվածքային հետազոտման սկզբունքը դուրս է գալիս լեզվաբանության շրջանակներից եւ տարածվում հասարակության եւ հասարակական համարյա բոլորերեւույթների վրա: Ձեւավորվում է  փիլիսոփայական ստրուկտուրալիզմը
Վերոհիշյա­լ երեւույթները փիլիսոփայական իմաստասիրության ենթարկելու եւ հասկանալու համար նրանք ամենուր որոնում են կաոուցվածք, ամբողջի էությունը փորձում են ճանաչել նրա տարրերի հարաբերությունների մեջ եւ դրանց միջոցով: Պատահական չէ, որ փիլիսոփայա­կան ստրուկտոտալիստները ազգաբաններ էին (Կլոդ Լեւի-Սթրոս), մշակութաբաններ (Միշել Ֆուկո), գրականագետներ (Ռոլան Բարթ), հոգեվերլուծաբաններ (ժակ Լական): Ինչ­պես երեւում է մտածողների ազգությունից, ստրուկտուրալիզմը ֆրանսիական երեւույթ է: Եվ դա պատահական չէ: Այն ձեւավորվել է որպես այլընտրանքային մշակութաբանական-փիլիսոփայանան հոսանք` ընդդեմ ազդեցիկ էկզիստենցիալիստական սուբյեկտիվիզմի:
Լեւի-Սթրոսը, օգտագործելով լեզվաբանական կառուցվածքային մեթոդը, մշակել է իր «Գերռացիոնալիզմի» տեսությունը: Արդյոք գիտականության չափանիշը «աշխատու՞մ է»  հասարակական գիտությունների ոլորտում: Դասական փիլիսոփայությունը մար­դուն հասկանալու չափանիշ է ընդունել նրա բանականությունը եւ գիտակցությունը: Բայց դա ճշմարիտ չէ: Մարդուն հասկանալու համար, ըստ Լեւի-Սթրոսի, պետք է վերլուծել եւ ճանաչել անգիտակցականի կաոուցվածքը, անգիտակցական, որը ունի գիտակցական բովանդակություն եւ պայմանավորում է մարդու գիտակցական գործունեությունը: Այն կաոուցվածքը, որն ունի անգիտակցական-գիտակցականը (գերռացիոնալիզմը) բնության եւ հասա­րակական կառուցվածքի արտացոլում-պատճեներն են: Եթե Ֆրոյդն ու Յունգը անգիտակ­ցականի մեջ տեսել են կենսաբանական բնազդ եւ արխետիպեր, Լեւի-Սթրոսի համար անգի­տակցականը կառուցվածք է, ինքնին անբովանդակ է եւ դատարկ: Վայրենիների «մտածո­ղությունը» առկա է մշակույթի զարգացման բոլոր վաղերում: Առասպելը «գերռացիոնալիստական» մտածողություն է, այն ունի իմաստ, հետեւաբար, ունի իր «անտրամաբանական տրամաբանությունը»: Հրաշքների աշխարհի եւ հրաշքներով կերտված դիցաբանական ի­րականությունը, որտեղ թաքնված գաղտնիքը ակնհայտ է, իսկ ակնհայտը `գաղտնիք, ճա­նաչվում է այդ աշխարհում գոյություն ունեցող երեւակայական-զգայական իրական տարրե­րի միաձույլ կաոուցվածքով: Անգիտակցականը զուտ իռացիոնալ չէ: Այն օժտված է ռացիո­նալ բովանդակությամբ, իսկ ռացիոնալ մտածողությունը սոսկ սահմանափակում է նրա բո­վանդակությունը: Մշակույթի, մասնավորապես դիցաբանական մտածողության մեջ, ըստ նրա, միահյուսված են զգայական եւ ռացիոնալ սկզբունքները:
Միշել ֆուկո
Մշակութաբան Միշել Ֆուկոն մշակում է հումանիտար գիտությունների հնագի­տության սկզբունքը` արտահայտությունների (դիսկուրսներ) ամբողջության բա­ցատրության կոնրետ-պատմական մոտեցման հիմքի վրա: Դրանք գործունեության ձեւեր են եւ շատ դեպքերում հնարավոր չէ վերլուծել բանական տրամաբանության կանոններով: Սրան օգնության է գալիս անգիտակցականը իր կառուցվածքով: Կառուցվածքաբանական փիլիսոփայության մեջ Միշել ֆուկոն իմացության անգիտակցականի մեխանիզմները բացահայտելու համար մշակել է հումանիտար գիտությունների հնագիտության վերաբերյալ իր ուսմունքը: Սրա հիմքում նա դրել է կառուցվածքաբանական մեթոդը: Նա առանձնացրել է գիտության զարգացման երեք անգիտակցական սկիզբ` «էպիստեմե» Վերածնունդ` ռացիոնալիզմ եւ արդիականություն: Դրանք ըստ Ֆուկոյի, իրարից տարբերվում են «ի­րերի» եւ «բառերի» նշանակային հարաբերություններով: «էպիստեմեում» լեզուն իրէ սովո­րական առարկաների շարքում, ռացիոնալիզմի դարաշրջանում` մտքի արտահայտութ­յուն, իսկ արդի դարաշրջանում վերածվել է ինքնուրույն ուժի: Այս պարագայում լեզուն նույ­նանում է կյանքի հետ եւ «ավետում է կյանքի մահը», լեզուն անհետանում է, իսկ կառուցված­քը մնում: Ֆուկոն գտնում է, որ պատմաբանի նման փիլիսոփան պետք է մտնի իրագործված լեզվական ամբողջ արտահայտությունների հարստության մեջ, սրատեսորեն նկատի դրանց անտեսանելի նրբերանգները, հասկանա այդ արտահայտությունների տարրերի' բառերի, իրերի, կառուցվածքների տարածվածությունը: Իրականության մեջ ինչ ճանաչ­վում է, մշակված է այդ դիսկուրսների մեջ: Դրանք գործունեության խաղային ձեւեր են, միշտ չէ, որ ենթարկվում են խաղի կանոններին: Եթե մարդիկ ներքաշված են այս խաղերի մեջ, նշանակում է, նրանք ձեւավորում են իրենց կամքը բոլոր կարգի արժեքների նկատմամբ:
Ստրուկտուրալիզմի տեսական հարստացման գործում էական դեր են խաղացել Ռոլան Բարթը, ժակ Լականը: Առաջինը կառուցվածքային մեթոդը տարածում է գրականգիտության բնագավառ եւ վերլուծության է ենթարկում եվրոպական մշակույթի նշանային-սիմվոլիկ համակարգերը, որոնք կարելի է հասկանալ եւ իմաստավո­րել դրանց լեզվի վերլուծությունների միջոցով: Մշակույթի ցանկացած տեսակ, այդ թվում նաեւ կենցաղային եւ սոցիալ-քաղաքական, իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ մտնում է լեզվական կոնկրետ կաղապարի մեջ եւ ստանում է լեզվական անվանում

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության պատմություն և տեսություն>> գրքից