понедельник, 9 июня 2014 г.

Օգյուստ Ռոդեն..Մտածողը



 Հռչակավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի շիրիմը ամփոփված է ֆրանսիական Մեդոն քաղաքում գտնվող մի այգում, իսկ նրա գլխավերևում` հանդիսավոր և մտախոհ, վեր է խոյանում «Մտածող»-ի ֆիգուրան:
«Մտածողի» քանդակը Ռոդենի շիրիմին
Քանդակագործը միշտ պնդում էր, որ արվեստը մտքի ուրախություն է, խելքի հիացմունք: Այն մարդու բարձրագույն առաքելությունն է, մտքի աշխատանք, որը փնտրում է աշխարհընկալում և դարձնում է այս աշխարհը հասկանալի:
Ռոդենը ապրել և ստեղծագործել է դժվարին պայմաններում և նրա շատ գործեր ցրտի և խոնավության պատճառով չեն պահպանվել: Չի պահպանվել նաև «Երիտասարդություն»-ը, որի մասին հեղինակը ասել է «Ես երբևէ դրանից լավ ոչինչ չեմ ստեղծել»:
Իր ստեղծագործական բուռն ծաղկման և տաղանդի բացահայտման շրջանում, արդեն իսկ ավարտին էր մոտենում «Դժոխքի դարպասները», ստեղծվել էր «Երեք ստվեր», «Կորեատիդ», «Եվա» քանդակները և վերջապես ի հայտ եկավ հռչակավոր «Մտածողը»:
 «Մտածողը» վառ օրինակն է նրա, թե ինչ Ռոդենը մտցրեց քանդակագործության մեջ: Ի վերջո ո՞վ է «Մտածողը» մասամբ Ադամ՝ ֆիգուրա, որը սկզբնապես մտածված էր այդպես էլ չավարտված «Դժոխքի դարպասներ»-ի համար (չնայած հայտնի է «Դժոխքի դարպասներ»-ի համար արված Ռոդոնի մեկ այլ «Ադամ» ևս), մասամբ Պրոմեթևս, մասամբ էլ  մարմնական կրքերի գերի դարձած պրիմիտիվ էակ:
Ռոդենը խուսափել է քանդակը ինչ-որ մեկի անունով կոչել` քաջ գիտակցելով, որ, միևնույնն է, այն չի համապատասխանի նախօրոք մտածված կերպարին: Ռոդենի <<Մտածողը>> Միքելանջելոյի մերկի ֆիգուրաների նման, հեռու է պարզապես մերկ բնորդների նմանակումից` արտացոլելով խաղաղությամբ  պարուրված գործողության մարմանվորումը:
Քանդակը նախքան իր տեղում հայտնվելը
Մերկ աժդահան նստած է` ձեռքով բռնելով դունչը: Նրա մտորումները թախծոտ են. նրանք խոնարհել են հզոր իրանը, դեմքը դարձրել են թախծոտ: Աջ կողմից նայելիս, թվում է մտածողը մտորումների մեջ կծել է ձեռքը: Ոչ միայն գլուխը, կարծես հսկայի ողջ մարմին է մտորում` փորձելով գտնել լուծում ստեղծված հակասությունների մեջ:
Ռոդենը երբեք իր քանդակները միանգամից բրոնզից չէր պատրաստում, սկզբում նա այն ստեղծում էր ոսկից կամ կավից:
Իր բոլոր ստեղծագործությունները քանդակագործը ստեղծում էր կենդանի նատուրայի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:
Այսօր դժվար է պատկերացնել տառապանքներով և տանջանքներով անցած մարդկային մտորումների ավելի ամբողջական մարմնավորում, քանի ռոդենյան <<Մտածողի>> կերպարն է:

Նյութը պատրաստեց Լուսինե Մակիյանը