вторник, 3 июня 2014 г.

Համեղ թանգարաններ

Իսկապես,  նման թանգարաններ կան…Այս շարքում առաջիններից է  Փարիզի շրջակայքում գտնվող հացամթերքի թանգարանը: Վերջինիս  ավելի քան 1000 ցուցանմուշները պատմում են բոլոր ժամանակներում հացից պատրաստված ուտելիքների մասին: Այստեղ ցուցադրված է հին եգիպտական ցորենի պահեստների մոդելը, հնում պատրաստված հացերի ֆորմաների մոդելները, ինչպես նաև հաց թխելու բաղադրատոմսերն ու դրա արտաքին տեսքը ցուցադրող նմուշները աշխարհի տարբեր երկրներում: Հացի նման թանգարան կա նաև Կիևում: 
Հացի թանգարանի սրահներից
Սիրված հյուրերին դիմավորում են աղ ու հացով, բացի հացի թանգարանից աշխարհում կա նաև աղի թանգարան: Սա գտնվում է Դոնեցկում և ցուցադրում է տարբեր երկրներում  օգտագործվող աղերի տեսակներ: Սնունդների շարքից թանգարան է հատկացված նաև  իտալացիների սիրելի ճաշատեսակին` սպագետտիին: Այս թանգարանը գտնվում է Պոնտասիևում: Նախկինում կարծում էին, թե սպագետտին առաջին անգամ Ապենիններ է բերել ճանապարհորդ Մարկո Պոլոն, սակայն ժամանակակից ուսումնասիրողները փաստում են, որ մակարոնները իտալացիներին հայտնի են եղել դեռևս ավելի վաղ ժամանակներում: Թանգարանի վեց սրահներում ցուցադրված են մակարոնեղենի հազարավորտ եսակներ, ինչպես նաև դրանց հետ մատուցվող սոուսներ:
Հավաքածու մակարոնների թանգարանից
 Վենգրիայում է գտնվում աշխարհի միակ պղպեղի թանգարանը: Վերջինիս ցուցանմուշները պատմում են,թ ե ինչպես է այս համեմունքը Եվրոպա բերվել: Հայտնի է, որ առաջինը պղպեղ օգտագոծել են պերուացիները:
Բրյուսելը հայտնի է իր կարտոֆիլի թանգարանով: Բելգիական մայրաքաղաքի հյուրերը զարմանքով են իմանում, թե ինչպես է այս  բանջարեղենը հայտնվել Եվրոպայում և ինչպես է նախկինում կոչվել “սատանայի պտուղ”: Թանգարանում հնչում է Բախի հայտնի պիեսը` նվիրված կարտոֆիլին: Կարտոֆիլի թանգարաններ կան նաև Էդվարդ Արքայազնի կղզու  Օ'Լիրի գյուղում, Բլեկֆուտի Այդահո նահանգում և այլն:
Այդահոյի կարտոֆիլի թանգարանը
Կարագի հետ կապված հետաքրքիր նյութեր է ցուցադրում Սիբիրի Կուրգանի շրջանի կաթի արդյունաբերության թանգարանը: Առաջին կարագ արտադրող գործարանները Սիբիրում հայտնվել են դեռևս նախորդ դարում: Տրանսսիբիրյան ճանապարհի շինարարությունից հետո նրա արտադրանքն արտահանվում է  նաև Եվրոպայի տարբեր երկրներ, և 20-րդ դարի սկզբին ռուսական կարագն արդեն նվաճել էր արևմյան շուկան:
Սիբիրի Կարագի թանգարանի սրահներից
 Գերմանական Վանզեզե քաղաքում գործում է  կաթի թանգարան: Այն ցուցադրում է շուրջ 1500 նմուշներ, որոնց մեջ աշխարհի տարբեր կողմերից բերված կաթի և դրանից ստացվող մթերքների արտադրման տեխնիկաներ են: Իսկ Բեռլինում այցելուների առջև բաց  է շաքարի թանգարանը: Այստեղ կարելի է ծանոթանալ շաքարի ստացման տեխնիկայի և այն բաղադրամիջոցների հետ, որոնք շաքարին հաղորդում են իր սպեցիֆիկ համը: Որտեղ շաքար, այնտեղ էլ թեյ…թեյի տարատեսակներ, բույրեր, թեյնիկներ ու այլ հարմարանքներ են ցուցադրվում անգլիական նորվիգ դղյակում: Պատահական չէ, որ այս թանգարանը հենց Անգլիայում է, չէ որ այս երկրի բնակիչները հայտնի են թեյի հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքով: Թանգարանում կա շուրջ 3000 տեսակի կերամիկական թեյնիկ: Էեյի թանգարան կա նաև Չինաստանի Մեյտան քաղաքում, ուշագրավ է նաև Լոնդոնում գտնվող թեյի և սուրճի թանգարանը: 
Մեյտան քաղաքի թեյի թանգարանը
Ռուսաստանում ասում են նաև հետևյալը` որտեղ թեյ, այնտեղ ինքաեռ…ինքնաեռների /самовар/ գլխապտույտ հավաքածու կա Վիշնեվոլոցկի թանգարանում: Ներկայացված են ինքնաեռների հարյուրավոր տեսակներ` քառանկյուն, ուղղանկյուն ոտիկներով, տարբեր գույների, չափերի և այլն: Այստեղ պահվում է նաև շոգեքարշի ձևով պատրաստված մի ինքնաեռ, ինչպես նաև մեկը, որը տեղավորում է 250 լիտր ջուր և կշռում մոտ 100կգ: Աշխարհի ամենափոքր ինքնաեռը ևս այստեղ է: Թեյը համեղ է մեղրի հետ…մեղրը տալիս են մեղուները, իսկ մեղուների թանգարաններ կան Ռյազանում և Սվյաժենդռ լեհական քաղաքում:
Քաղցրասերների համար շոկոլադի թանգարան կա Քյոլնում:  Այս թանգարանը ամենից շատ դուր է գալիս երեխաներին, քանի որ մուտքի մոտ, երբ նրանց հանձնում են տոմսերը, նաև շոկոլադ են նվիրում: Թանգարանում գրեթե ամեն ինչ արված է շոկոլադից. հոսում են շոկոլադե գետեր, կա շոկոլադե կղզի` շոկոլադե ծառերով, որոնց վրա շոկոլադե պտուղներ են` գունավոր ֆոլգայով փաթաված: Թանգարանի գիտը պատմում է շոկոլադի շուրջ 3000 տարվա պատմության մասին: Այստեղ կակաոյի ծառի պտուղներ կան, շոկոլադի ստեղծման տեխնոլոգիաներ, որոնք կարելիէ  նույնիսկ փորձել:
Սանկտ Պետերբուրգի շոկոլադի թանգարանի սրահներից
 Ուկրաինական Բռուստուռի փոքրիկ գյուղակում գործում է պանիրից պատրաստված խաղալիքների թանգարան: Պանիրի հետ խորհուրդ է տրվում գինի….Գինու թանգարան կա Փարիզում. Այստեղ գինիների հարյուրավոր տեսակներ են` տարբեր գույների, համերի և այլն:

Ինչքան էլ զարմանալի է, աշխարհում կան նաև բանանի, պաղպաղակի, պիցցայի թանգարաններ ևս: Վերը նշված թանգարանների գոյությունը տարօրինակ է, սակայն եկեք ընդունենք, որ թանգարանային պատմությունը փոքրի-ինչ անհետաքրքիր կլիներ առանց սրանք: Թանգարանները միայն արվեստի գործերի համար չեն…

Դե եսիմ` Գ. Ն.

Комментариев нет:

Отправить комментарий