понедельник, 9 июня 2014 г.

Պրիմիտիվիզմ



«Պրիմիտիվ արվեստ» հասկացության փոխարեն երբեմն օգտագործվում է նաև նաիվ արվեստ տերմինը: Տարբեր լեզուներով և տարբեր գիտնականների մոտ այդ հասկացությունները օգտագործվում են տարաբնույթ մոտեցումներով:  Ռուսերենում (և մի քանի այլ լեզուներում) «պրիմիտիվ» տերմինն իր մեջ կրում է  բացասական իմաստներ. հետևաբար, նպատակահարմար է կենտրոնանալ հայեցակարգին՝ «Նաիվ արվեստ»-ին: Իր ամենալայն իմաստով այն ըմբռնվում է որպես արվեստ, որը պարզ է, իր մեջ ներառում է պարզություն և անմիջականություն:
Նիկո Պիրոսմանի
 Այս ուղղությունը տարածվում է 1910-ական թվականներին: Իմպրեսիոնիստների կողքին սկսում են ցուցադրվել Անրի Ռուսսոյի պրիմիտիվիստական նկարները: Միամիտ մանկական հայացքը  առարկայական աշխարհին օգնում է բացահայտել բնօրինակի ներսում եղած միտքը, հեռացնել բարդացնող, աչք շոյող մանրամասները:
Պրիմիտիվիզմի տարածման տարիներին մաքուր ժողովրդական արվեստը ստանում է գեղարվեստական ներդաշնակություն ու կարգավիճակ: Կարելի է ասել, որ պրիմիտիվիզմը, որպես նոր հոսանք իրեն թույլ տվեց նոր նկարչական հոսանքի հետ միավորել ազգային ավանդույթները և ցանկացած մարդու սրտին հարազատ  երեխայական նկարչությունը (օրինակ Պաուլ Կլեեի ու մի քանի գերմանական էքսպրեսիոնիստների նկարները): Սակայն պրիմիտիվիզմի մերձեցումը հասարակությանը հիմնականում թվացյալ էր (պարադոքսալ): Ի դեպ, պրիմիտիվ արվեստը էքսպրեսիոնիզմի քողարկված ոճականությունն է: Օրինակ, ավստրիացի հանճարեղ էքսպրեսիոնիստ Օսկար Կոկոշկայի գործերը միայն փորձագետներին է հիշեցնում ժողովրդական արվեստի գործեր: Սիմվոլիզմին ավելի մոտ պատկերները զգալիորեն պարզեցված են Մարկ Շագալի մոտ, որտեղ նկատելի է պատկերման միջոցների միտումնավոր պարզեցում և այսպես կոչված պրիմիտիվ արվեստի կիրառում: Եթե Լառիոնովի պրիմիտիվիզմը թույլ է տալիս իրական դարձնել սիրային հարաբերությունները, ապա Նատալիա Գոնչարովան, ինչպես Գոգենը, կոշտ գյուղացիական մոնումենտալությամբ լի քրիստոնեական ֆիգուրներում գտնում են հանգստություն: Դրանք վառ են ու չնայած արհեստական պատկերների, նկարները ամբողջությամբ շարժման մեջ են: Պրիմիտիվիզմը բնական միջոց է ինքնադրսևորման և ինքնուս արվեստագետների նկարչական ունակությունների արտահայտման:
Վալերի Կոյֆման
Նաիվ արվեստն արտացոլում է մասնագիտական ​​ մշակույթի  դիրքորոշումներն ու տեսակետները: Այն հաճախ ընկալվում է որպես հնագույն ժողովուրդների (մինչև հունական կամ եգիպտական ​​քաղաքակրթությունների) նկարչություն` պարզունակ արվեստ: Օրինակ, հայտնի միջնադարյան որմնանկարները կամ  Ֆոլկ /ժողովրդական/ արվեստ կերտողները տաղանդավոր արվեստագետներ են եղել, սակայն չեն ստացել մասնագիտական ​​արվեստի կրթություն: Մյուս կողմից, նրանց  ստեղծագրոծությունները դիտելիս զգում ենք առարկայական աշխարհի ընկալման տեսանկյունից նրանց բնատուր ձիրքը, գեղարվեստական մտածողությունը: Միջնադարի այս վարպետները բնականաբր պրիմիտիվիստներ չէին, քանի որ նրանց նկարչության հիմքում այս իզմի գաղափարը չէր:
Նատալիա Գոնչարովա
 Նաիվ արվեստի հետևորդներից ոմանք` Ռուսսոն,  Կոմբուան,  Պիրոսմանին,  Գեներալիչը, Ռոբերտսոնը և այլք, համաշխարհային արվեստի գանձարանում ստեղծել են իրական գլուխգործոցներ: Նաիվ արվեստը մի տեսիլք է մերօրյա իրականությունում, որի մեթոդները, «իզմը» ինքնին իր գեղարվեստական ներկայացմամբ մոտենում են երեխաների արվեստին (երեխայական նկարչությանը): Մյուս տեսանկյունից այն նման է հոգեկան խնդիր ունեցող մարդու ներաշխարհի` նկարչական լեզվով  արտահայտմանը: Նաիվ արվեստը սովորաբար իր մեջ ներառում է լավատես տրամադրություն, կյանքը իր բազմազանությամբ, հաճախ բավականին բարձր գեղագիտական ​​արժեքներով:
Նաիվ արվեստի աշխատանքները ձևով և ոճով չափազանց բազմազան են, սակայն նրանցից շատերը բնութագրվում են գծային հեռանկարի պակասով, անճաշակությամբ, միևնույն ժամանակ պարզ ռիթմով և սիմետրիայով, ակտիվ գույներով և ընդհանրացված ձևերը, որոնք ընդգծում են աշխատանքի օբյեկտի մեկ կամ մեկ այլ լարվածություն:
Անրի Ռուսսո
Նեոպրիմիտիվիզմ շարժման հիմնական առանձնահատկությունն այն է, որ դիմում են տարբեր ձևերի պարզունակ կիրառմանը. ժողովրդական և մանկական արվեստի, պարզունակ և միջնադարյան արվեստի  և այլն: Ցանկությունն է տվյալ արտահայտչամիջոցների շնորհիվ հասնել մաքրության` կատարսիսի:
Ռուսաստանում առավել ցայտուն ներկայացված պրիմիտիվիստների անուններ են Գոնչարովան, Լառիոնովը, Մալևիչը, «Бубновый валет»,  «Ослиный хвост» արտիստական խմբավորումները: Արվեստի ոգեշնչման աղբյուրը  նեոպիրմիտիվիստների համար դառնում են Արևելքի, ինչպես նաև մանուկների ստեղծագործությունները, ժողովրդական խաղալիքները, պարզունակ մշակույթների արվեստը: 

Նյութը պատրաստեց Լիլիթ Գալոյանը