воскресенье, 1 июня 2014 г.

Կուբիզմ


Երբ մենք հայտնաբերեցինք կուբիզմը, դրա նպատակադրված չարեցինք: Մենք միայն ցանկանում էինք արտահայտել այն, ինչ կար մեր մեջ...
Պաբլո Պիկասո

Կուբիզմը (ֆրանս.` Cubisme) որպես ոճ արվեստ է ներխուժում XX դարի առաջին տարիներից: Նրա հայրենիքը համարվում է Ֆրանսիան, իսկ ոճն առավելապես տարբերակելի է իր երկրաչափական պայմանական ֆորմաներով: Կուբիզմի ծագումը թվագրում են 1907 թվականով և կապում են Պաբլո Պիկասոյի ու Ժորժ Բրակի գործունեության հետ: Կուբիզմ եզրույթն առաջին անգամ օգտագործել է արվեստի քննադատ Լուի Վոսելը` անվանելով Ժորժ Բրակի ստեղծագործությունները «կուբիստական քմահաճույքներ» (ֆրանս.` bizarreries cubiques): 
Սեզան- Պրովանսի սարերը
 Անգլիացի արվեստաբան Էռնստ Գոմբրիխը կուբիզմի նախատիպը համարում է ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի արվեստը: Նա օրինակ է բերում վերջինիս ստեղծագործությունները` «Սենտ-Վիտուար լեռը Բելվյուի կողմից» և «Պրովանսի սարերը», ինչպես նաև նրա պատասխան նամակը երիտասարդ Պիկասոյին. «Նամակներից մեկում Սեզանը խորհուրդ է տալիս երիտասարդ նկարչին նայել բնությանը որպես պարզ ֆորմաների հանրագումար`գունդ, կոն և գլան: Նա ի նկատի ուներ, որ այս հիմքային ֆորմաները պետք է լինեն ցանկացած նկարի հիմքում: Սակայն Պիկասոն և նրա ընկերները ընդունեցին այս խորհուրդը բառացիորեն»:
1907թ. Պիկասոն ցուցադրում է իր «Ավինիոնի աղջիկները» կտավը, որը դառնում է ոճի առաջին օրինակներից: Կտավում հինգ աղջիկների ֆիգուրներ են, որոնց մարմինները հիշեցնում են երկրաչափական ֆորմաներ:
Պիկասո-Ավինիոնի աղջիկները
Նկարը մեծ արձագանք է ունենում, շատերը չեն ընդունում այն: Դեմ էր հատկապես ֆովիստ Ժորժ Բրակը, ով, սակայն, 1908թ. ցուցադրում է բնանկարներ` ստեղծված նույն մեթոդով: Այս ցուցահանդեսի քննադատական տեքստում էլ, ինչպես նշվեց նախորդիվ, օգտագործվում է «կուբիզմ» բառը: Բրակը փորձում էր ժամանակի արվեստի մեջ մտցնել իմպրեսիոնիզմից հետո կորցրածը` ծավալի զգացողությունը:
Կուբիզմի հետևորդնեն են դառնում Խուան Գրիսը, Ֆերնան Լեժեն, Ռոբեր Դելոնեն, Լուի Մարկուսին և այլք: Նրանցից յուրաքանչյուրը ոճի մեջ հանդես է գալիս իր ինքնատիպ ձեռագրով, սակայն բոլորն էլ զարգացնում են դարասկզբի առաջին ուղղություններից մեկի` կուբիզմի արվեստը:
Ֆերնան Լեժե-Երեք կանայք
1909 թվականից հետո կուբիզմում փոփոխություններ են նկատվում: Գնալով Պիկասոյի և Բրակի ֆորմաները դառնում են ավելի մանր հատվածների կտրատված (Ա. Վոլլարի դիմանկարը», «Ակորդեոնահարը», «Նատյուրմորտ ջութակով և կժով»): Այս ստեղծագործությունները հնարավորություն են տալիս դիտողին ֆորման սգալ տարբեր կողմերից, նույնիսկ տեսնել դրա հատվածները մեկը մյուսի միջով: Ուսումնասիրողները սա համարում են ոճի ուղղություններից մեկը` անվանելով «անալիտիկ կուբիզմ»:
Պիկասո-Նատյուրմորտ ջութակով և կժով
Ինչպես Բրակն էր ասում, «նկարում օբյեկտը բաժանվում է մի քանի տեսողական անկյունների`դիտողին մաքսիմալ ինֆորմացիա տալու նպատակով: Նա իրար է միացնում տեսողական տարբեր անկյունները և ցույց տալիս նույնիսկ դիտողից պահված գծերը: Հիմնականում գերակշռում է գույների բազմազանությունը, լույսը և միջավայրը բացակայում են. սա անալիտիկ կուբիզմն է»:
Ժորժ Բրակ-Շիշ, բաժակ և ծխամորճ
Որոշ ժամանակ անց ի հայտ են գալիս նոր էսթետիկ ընկալմամբ և տարբերվող ֆորմաներով կուբիստական ստեղծագործություններ: Նկարիչները սկսում են արվեստ ներմուծել իրական առարկաներ` տուփեր, երաժշտական գործիքներ, տարբեր նութեր` թուղթ, ծառ, կտոր և այլն (ԲրակՇիշ, բաժակ և ծխամորճ»): Այստեղ կտավն արդեն հավաքվում էԵթե սեզանական կուբիզմում կարևորը տարբեր տարրերի` նույն նյութից պատրաստված լինելն ընգծելն էր, ապա այժմ նկարի` տարբեր նյութերից բաղկացած լինելը: Սա կտավը մասամբ դարձնում է դեկորատիվ: Նման ստեղծագործությունները դասվում են սինթետիկ կուբիզմի շարքին: Ընդունված է կուբիզմը ըստ ժամանակագրական հերթականության բաժանել 3 շրջանների`
Սեզանական (1907-1909)
Անալիտիկ (1909-1912)
Սինթետիկ (1913-1914)
Խուան Գրիս-Պիկասոյի դիմանկարը
Սրանցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր բնորոշ գծերով: Կուբիզմի որոշ ֆորմաներ բերում են անառարկայության, աբստրակտիչէ որ այսքան ձևափոխվելու, կոտրատվելու, մասնիկների բաժանվելու արդյունքում ֆորման անհետանում է: Կուբիզմից անցումը դեպի աբստրակցիոնիզմի տեղի է ունենում օրֆիզմի (ֆրանս.` orphisme.անվանումը տվել է Գ. Ապոլլիները) միջամտմամբ: Այս իզմի հիմնադիրներն են դառնում Ռ. Դելոնեն, Ֆ. Կուպկան, Ֆ. Պիկաբիան, Մ. Դյուշանը և այլկուբիստներ, ովքեր օրֆիզմը դիտում էին որպես կուբիզմի գաղափարական զարգացում

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը