среда, 28 мая 2014 г.

դ’Օրսե կայարան-թանգարան


Այս թանգարանի ստեղծումը մեծ իրադարձություն էր Փարիզի մշակութային կյանքի համար: Օռլեանյան ընկերությանը պատկանող հսկայական կայարանը, կորցնելով իր ֆունկցիոնալ նշանակությունը, պետք է կայարանից վերածվեր թանգարանիԱյս մետամորֆոզն իրականացնող մասնագետների առաջնային խնդիրն էր պահպանել կայարանի ընդհանուր ճարտարապետական տեսքը և միևնույն ժամանակ այն մտցնել ժամանակակից փարիզյան կյանք: Այսինքն նպատակը հնի ու նորի յուրօրինակ համադրումն էր:
Փարիզի Օրսե կայարանը
Օրսե կայարանը գտնվում էր Փարիզի կենտրոնում` Լուվրի և Տյուիլրիի հարևանությամբ: Այն կառուցվել է 1900թ. Ճարտարապետ Վիկտոր Լալուի կողմից: Շատերի խոսքերով, այս կայարանը ֆրանսիական մոդեռնիզմի կարապի երգն էր, այսինքն սրանից հետո Ֆրանսիայում ոչ մի նշանակալից մոդեռնիստական շինություն չի կառուցվում: Այս կայարանը արդյունաբերական դարի փառաբանումն էր

Իր ինտերիերով կայարանը գրավում էր բոլորին. հսկայական տարածություն, ահռելի բարձրություն, կիկլոպյան սյունասրահներ, լուսատու ժամացույցներ…Այս ամենով հանդերձ կայարանը հնարավորինս չափ ֆունկցիոնալ էր: Սակայն ժամանակի ընթացքում այն սկսեց չբավարարել ֆրանսիացիների պահանջներին: 1960-ականներին այն սկսեց ենթարկվել մոռացության: Նրան փոխարինելու եկավ միջազգային հյուրանոցը, որի կառուցմանը մասնակցություն ունեցան ժամանակի բոլոր հայտնի ճարտարապետները, այդ թվում `Կորբյուզիեն: Սակայն 1973թ.  հյուրանոց կառուցելու նախագիծը չեղյալ է համարվում: Կայարանը ընդունում են որպես պատմական հուշարձան և այն գնում է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Հենց այս ժամանակ էլ ծնվում է կայարանը XIX դարի թանգարան վերածելու գաղափարը:
Փարիզի դ'Օրսե թանգարանը
  Կազմակերպիչները մտադրվել էին թանգարանում ստեղծել ցուցադրության նորագույն տեխնոլոգիաներ, սակայն ձեռք չտալշինության ինտերիերին, դեկորներին և այլն: Սակայն  կայարանի նախկին շինությունները բոլորովին չէին համապատասխանում թանգարանի պահանջներին: Բարդ խնդիրը կարողանում է լուծել АКТ-аршитектюр խումբը, որը կայարանի վերանորոգման և ձևափոխման մրցույթում զբաղեցնում է 1-ին տեղը: Այս խմբի ռեկոնստրուկցիայի ծրագրի հիմքում հետևյալ կոնցեպցիան էր.  «Ոչ թե ստեղծել թանգարան կայարանում,  այլ կայարանից ստեղծել թանգարան»: Այս նախագիծը հավանության է արժանանում Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի կողմից և վերջինս հովանավորում է շինարարական աշխատանքները: Կայարանը սկսում են վերածել դ’Օրսե թանգարանի…Թանգարանը պետք է լիներ դիսցիպլինար, ունենալու էր քանդակի, գրաֆիկայի, գեղանկարչության, դեկորատիվ կահույքի, ճարտարապետության, քաղաքաշինության, լուսանկարների, կինոարվեստի, դոկումենտալ և պատմական նյութերի ցուցադրության սրահներ:

Շինության ինտերիերը
Թանգարանի առաջին հավաքածուի նմուշներ դարձան Լուվրում, Ժե դո Պոմ թանգարանում, Տոկիոյի պալատում, ինչպես նաև շատ այլ մշակութային կենտորններում ու ամսնավոր հավաքածուներում պահհվող արվեստի նմուշների մի մասը: Թանգարանի նմուշները ներկայացնում են բավականին կարևոր մի ժամանակաշրջանի արվեսը` XIX դարի վերջ - XX դարի սկիզբ: Գեղանկարչական աշխատանքներից են Դավիդի, Էնգրի, դելակրուայի, իմպրեսիոնիստների աշխատանքները: Քանդակներից մեծ թիվ են կազմում Ռոդենի աշխատանքները, որոնց հատկացված է առանձին դահլիճ: Այստեղ դրված մեծ չափերի քանդակները չափազանց ներդաշնակ են նախկին կայարանի ճարտարապետական ինտերիերի հետ:
Կայարանի ռելսերի ու երկաթե ճանապարհի փոխարեն շինության ճարտարապետները հատակ են կառուցել, որը կառույցի մեծ նեֆի մի մասն է: Շինության առաստաղը ապակեպատ է, ինչի միջոցով էլ լուսավորվում է թանգարանը, իսկ դրանում դրված էքսպոնատները վերևից ընկնող լույսի միջոցով կայարանի հսկայական չափերի համեմատ դառնում են էլ ավելի փոքր: Նեֆի խորքում տեղադրված են երկու աշտարակներ, որտեղ ցուցադրված են «ար նուվո»-յի ստեղծագործությունները: Սրա տարբեր կողմերում դեկորատիվ արվեստի և գեղանկարչության ցուցասրահներն են: Մի կողմից Դոմիեյի, Կոռոյի, Միլլեի սրահներն են, մյուս կողմից` Էնգրի, Դելակրուայի, Դավիդի և Մորոյի: Երկրորդ հարկի պատկերասրահում տեղ են գտել իմպրեսիոնիստների և պոստիմպրեսիոնիստների աշխատանքները: Այս դահլիճների լուսավորվածությունը էլ ավելի է ընդգծում Մոնեի, Սիսլեյի, Սեզանի, Ռենուարի, վան Գոգի և այլոց գլուխգործոցների գունային գամման: Ընդհանրապես, լուսավորության համակարգը հանդիսանում է Օրսե թանգարանի գլխավոր ձեռքբերումներից և առավելություններից մեկը: Թանգարանում կան շուրջ 8000 բնական և արհեստական լուսատուներ, հալոգեն լապտերներ, լույսեր և լուսաֆորներ, որոնք մաիսին կազմում են մի ամբողջություն: Բոլոր սրահներում գործում է այնպիսի հարմարանք, որը մարքում է ինչպես բնական, այնպես էլ արհեստական լուսը կտավների համար վնասակար ճառագայթներից:
Օրսե թանգարանի առաջին հարկի օվալաձև սրահները հակտացված են ակադեմիական, նատուրալիստական և սիմվոլիստական ոճերով ստեղծագործող վարպետների աշխատանքներին: Սրանցից երեքը ներկայացնում են նոր արվեստը` դրանք Հարտի և Վան դեր Վելդեի գործերն են:
Թանգարանում մեծ հետաքրքրություն են առաջացնում ճարտարապետական մակետները: Սրանք նախորդող դարերում կառուցված խոշոր շինությունների մանրակերտերն են, որոնք այցելուն կարող է տեսնել մոտիկից:
Կայարանից թանգարան դարձած դ’Օրսեն մինչ օրս համարվում է Փարիզի առաջնային մշակութային կենտորններից: Այն Լուվրի և Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի և մշակույթի կենտրոնի հետ միասին շարունակում է ամեն օր բավարարել հարյուրավոր արվեստասերների հետաքրքրությունը…

Դե եսիմ` Գ.Ն.