четверг, 22 мая 2014 г.

Երուսաղեմ. Տիրոջ Գերեզմանի տաճարը



Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը միակն է ողջ աշխարհում: Նրա նման երկրորդը չի կառուցվել և ոչ մի երկրում: Այն քրիստոնյաների հոգևոր կենտրոնն է: Տաճարը կառուցվել է այն տեղում, որտեղ ավարտվել է Քրիստոսի երկրային կյանքը և տեղի են ունեցել նրա կյանքի վերջին իրադարձությունները` խաչելությունը, թաղումն ու հարությունը:


Համալիրի ընդհանուր տեսքը

Տաճարն իրենից ներկայացնում է  հսկայական համալիր և իր մեջ ներառում է 45 տարբեր շինություններ: Առանց հատակագծի կամ ուղեկցողի շինությունները գտնելն ու կողմնորոշվելը գրեթե անհնար է: Տաճարի մեջ մտնում է Գողգոթա լեռը, որի վրա խաչվել է Հիսուսը, ինչես նաև քարանձավը, որտեղ դրվել է նրա մարմինը: Տաճարի բոլոր շինություններն ունեն գետնահարկեր, որոնց բնույթն ու նշանակությունը հայտնի է շատ քչերին: Տաճարի տարբեր  հատվածները հատկացված են տարբեր դավանանքների:    

Համալիրի հատակագիծը
Իր երկար դարերի պատմության ընթացքում Տիրոջ Գերեզմանի տաճարը երեք անգամ ավերվել և կառուցվել է նորից: Ներկայիս շինությունը կառուցվել է 1808թ. հրդեհից հետո: Տիրոջ գերեզմանի վրա կառուցված առաջին տաճարը հիմնվել է Կոնստանտին Մեծի և նրա մոր` Ելենա թագուհու ջանքերով: Այս տաճարի տեսքը պատկերող փղոսկրե ռելիեֆ է պահպանվել, որն այժմ գտնվում է Մյունխենի թանգարանում: Կոնստանտինի կառուցած տաճարն ավերվել է 614թ.` պարսիկ թագավոր խոսրով 2-րդի կողմից: Վերանորոգումից հետո այն 1009թ. կործանում են արաբները: 

Տիրոջ գերեզմանի տաճարը նախքան վերջին վերանորոգումը
XII դարում բյուզանդական Կոնստանտին Մոնոմախ կայսրը գերեզմանի վրա կառուցում է նոր տաճար, սակայն սա շատ հեռու էր իր նախնական օրինակից: Այն աղքատիկ էր, զուրկ ներքին հարդարանքից: Հաջորդիվ խաչակիրներն են որոշում ձևափոխել տաճարը, սակայն արդյունքում դա նույնպես աչքի չի ընկնում իր գեղարվեստական արժեքով: Այն դառնում է միայն ժամանակավոր տաճար: XVI դարում կայսր Կարլոս 5-րդն իր որդի Ֆիլիպպեի հետ քանդում է խաչակիրների կառուցած տաճարը և կառուցում նորը: Վերջինս կանգուն է մնում մինչև 1808թ. հրդեհը:

Տաճարի ներքին բակը
Տիրոջ սուրբ Գերեզմանի տաճարը կազմված է երեք շինություններից` Գողգոթայի տաճար, Տիրոջ Գերեզմանի զանգակատուն և Հարության տաճար: Գլխավոր մուտքի դռների առջև, մի քանի քայլ հեռավորության վրա, դրված է <<աշխարհի օծման քարը>> (камень миропомазания), որը դրված է այն տեղում, որտեղ Հովսեփը զմուռսով և հալվեով օծել է Հիսուսի մարմինը: Այս քարն ունի բաց վարդագույն մարմարի գույն: Նրա վրա կառուցված է ոչ մեծ բալդախին` հենված չորս մետաղյա սյուների վրա: Բալդախինի վրա քրիստոնեական ուղղությունները խորհրդանշող անշեջ լապտերներ են: Քարի հետևում բարձրանում է գլխավոր շինության` Հարության տաճարի պատը: Քարի աջկողմում գողգոթայի տաճարն է, որը Գերեզմանի տաճարի հետ գտնվում է մեկ ծածկի տակ: Ձախում վեր է խոյանում տաճարի կենտորնական շինությունը` ծածկված երկնագույն գմբեթով: Սա 32մ տրամագծով հսկայական ռոտոնդա է` շրջապատված 18 սյուներով և կենտրոնում վեր  բարձրացող մարմարյա զանգակատնով, որը կառուցված է գերեզմանի վրա: Զանգակատունը համալիրի ամենասուրբ տեղն է: Այն կառուցվել է 1810թ.` Միտիլենե կղզուց եկած հույն ճարտարապետի ձեռքով: Զանգակատունը բաժանված է երկու մասի` մեծ` հրեշտակի մատուռ և փոքր` գերեզմանի քարանձավ: Ինչպես գրում է Մատթևոս Ավետարանիչը, <<Երկնքից իջած Տիրոջ Հրեշտակը մի կողմ է տանում քարը գերեզմանի դռնից և նստում դրա վրա>>: Հենց այս հրեշտակի անունով էլ զանգակատան այս հատվածը կոչվում է Հրեշտակի մատուռ: Քարանձավում Տիրոջ 2մ երկարությամբ սպիտակ մարմարե մահիճն է, որի վրա դրված է եղել Քրիստոսի մարմինը: Գերեզմանը լուսավորում են ուղղափառ, կաթոլիկ, հայկական և ղպտիական 43 լուսատուներ: Մահիճի մոտ անցկացվում են երեք դավանանքի պատարագներ` հայկական, կաթոլիկ և ուղղափառ:
Քրիստոսի մահիճը (2x1,5մ)
Համալիրի երկրորդ սրբավայրը Գողգոթայի տաճարն է, դեպի ուր տանում են 18 մարմարե աստիճաններ: Սա 12x12 չափերի քառակուսի հատակագծով շինություն է` պսակված գմբեթով: Տաճարը լուսավորվում է միակ լուսամուտից ընկոնց արևի ճառագայթներով: Ներքին տարածությունը կամարով բաժանված է երկու հավասար մասի` ձախը Փրկչի խաչելության վայրն է, աջը` կաթոլիկ մատուռը: Այն տեղում, որտեղ եղել է խաչելության փայտը, գահ է դրված, որի վրա անում են անարյուն զոհաբերություններ: Գահի տակ արծաթյա շրջանակի մեջ է առնված խաչի գտնվելու տեղը: Գահի հետևում փայտե <<Խաչելություն>> քանդակ կա: Դրա կողմերում, որտեղ խաչվել են երկու ավազակները, հատակին սև շրջանակներով ցույց են տրված նրանց խաչերի տեղերը:
Խաչափայտի տեղում կանգենցված Տիրոջ քանդակը
Հարության տաճարի խորանը
Տիրոջ Գերեզմանի տաճարի երրորդ մասը Հարության տաճարն է, որն ունի 4 յարուսից կազմված խորան: Վերջինիս վրա պատկերված են տեսարաններ Հիսուսի կյանքից, ինչպես նաև <<Քրիստոսի կրքերը>> շարքից սրբանկարներ, որոնք  նվիրաբերել է սրբավայրին ռուս կայսրուհի Ալեքսանդրա 1-ինը: Երեք մեծ ջահերը նվիրաբերել է Նիկոլայ 1-ին ցարը: Աղոթասրահի գետնահարկում է գտնվում հայկական մատուռը` նվիրված սբ. Կոնստանտինին և սբ. Ելենային: 
Այստեղից 13 անհավասար աստիճաններ տանում են դեպի 4,8մ բարձրությամբ այն կրիպտան, որի տարածքից Ելենան  գտել է մեխերով ծակված խաչափայտը: Սրբավայրերի թվին է պատկանում նաև Քրիստոսի հագուստի առանջնացման վայրը, որը հայկական մատուռի սեփականությունն է: Այս վայրում են հռոմեացի զինվոները իրար մեջ բաժանել Հիսուսի զգեստները: Կան նաև խաչը մեխելու, խաչելության, Հովսեփի գերեզմանի, Ադամի քարանձավի սրբավայրերը: Վերջինիցս, ըստ ավանդության, հայտնաբերվել է Ադամի գլուխը:
Համալիրի մի մասն է կազմում կաթոլիկների ֆրանցիսկական մենաստանը, որտեղ պահվում է հատված այն սյունից, որին կապված է եղել Քրիստոսը տանջանքների ժամանակ: Այս սյունից տարբեր հատվածներ ուղարկվել են նաև Վենետիկի Սան Մարկոյի տաճար և  Իսպանիա:
Հարության տաճարի ինտերիերը
Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը ողջ աշխարհի քրիստոնյաների համար եղել է և կա ուխտի ու հավատի կոնտրոն: Ամեն օր այստեղ են լինում հազարավոր հավատացյալներ ու քրիստոնյաներ: Տիրոջ շունչն այստեղ է, քրիստոնյաների հոգիները`  ի վերին Երուսաղեմ…

Դե եսիմ` Գ. Ն.