воскресенье, 18 мая 2014 г.

Շիրակի ճարտարապետական դպրոցի հուշարձանները



ՇԻՐԱԿԱՎԱՆԻ (նախկինում Երազգավորս) տաճարը Շիրակի ճարտարապետական դպրոցի առաջնեկն է։ Այն կառուցվել է Սմբատ Ա Բագրատունի թագավորի գահակալության տարիներին (890-914թթ.)։
Առավել հարազատորեն, քան նույն դարաշրջանի եկեղեցիները, վերարտադրում է Հայաստանի 6-7-րդ դդ. ստեղծված գմբեթավոր դահլիճների տիպը, պահպանելով հատակագծի համաչափությունը, հարդարման միջոցների կիրառության սկզբունքը, զարդաձևերի որոշ մոտիվները։ Նախօրինակների համեմատությամբ` նորը այս հուշարձանում հարավային, հյուսիսային ու արևմտյան ճակատներում եռանկյունաձև որմնախորշերի մուծումն է, որոնք ունեն զուտ դեկորատիվ կիրառություն։ Ավանդական զարդաձևերի հետ մեկտեղ կիրառված են մանր, նրբագեղ քանդակներ։ Շիրակավանի տաճարն իր հատակագծային ու ծավալատարածական հորինվածքով, ներքին ու արտաքին ճարտարապետությամբ անցումային է, կապ ստեղծելով վաղ և զարգացած միջնադարերի հայկական եկեղեցական ճարտարապետության միջև։ Թ. Թորամանյանի իրավացի բնութագրությամբ այն «ոչ 7-րդ դարու վերածնությունն է հիշեցնում, ոչ էլ նոր կազմվելիք 10-րդ դարի երկրորղ վերածնությանն է նման, այլ մի նոր խառնուրդ հին ու նոր ոճերով, փոխառություններով»։ Ախուրյանի աջ ափին գտնվող այս ուշագրավ հուշարձանն այժմ գոյություն չունի։

ՕՂՈԻԶԼՈԻԻ ԵԿԵՂԵՑԻՆ գտնվում է Անիից մոտ 15 կմ հեռավորությամբ՝ դեպի հյուսիս-արևմուտք։ Հուշարձանի պատերը գոտեվորող շինարարական արձանագրության մեջ հիշատակված Հասան Գնթունու անվամբ այն թվագրվում է 9-րդ դարի վերջով։ Համաձայն մի այլ արձանագրության, նորոգվել է 11-րդ դարի սկզբերին:
Շիրակի ճարտարապետական դպրոցում սա եռախորան եկեղեցիների միակ ներկայացուցիչն է։ Ուղղանկյուն պարագիծ (15,7X21,7 մ) ունեցող հատակագծում ներգծված է խաչ, որի հարավային, հյուսիսային ու արևելյան թևերը կազմավորում են կիսաշրջան խորանները, իսկ արևմտյանը ուղղանկյուն է։ Ավագ խորանն ավելի խորն է (ուղղագիծ սկիզբ ունենալու պատճառով): Նրա միջից են բացվում դեպի կողքի ավանդատները տանող մուտքերը։ Բացի արևմտյան ճակատից, մյուսները օժտված են եռանկյունաձև զույգ որմնախորշերով, որոնց կիրառությունն այստեղ միանգամայն արդարացված է։
Ընդհանուր առմամբ, արտաքին պարզ ճարտարապետության մեջ դեկորատիվ միջոցներով ընդգծված են հարավային մուտքն ու բոլոր լուսամուտները, որմնասյուներով ու որմնակամարներով դրվագված գլանաձև թմբուկը, և եռանկյունի խորշերի կամարակապ պսակները՝ ծածկված նրբակերտ, համարյա նույն զարդամոտիվներով, ինչ Շիրակավանի տաճարը։ Այդ հանգամանքը նկատի աոնելով, Ն. Մառը հայտնել է այն կարծիքը, որ թերևս երկու եկեղեցիների հեղինակը նույն ճարտարապետն է։

ԿԱՐՍԻ ՍԲ ԱՌԱՔԵԼՈՑ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի երկրորդ քառորդում, Վանանդի թագավորության հիմնադիր Աբաս Ա Բագրատունու գահակալության տարիներին (930-953): Պատմիչի վկայությամբ եկեղեցու հիմնադրումը տեղի է ունեցել 931 թՏեղադրված է մինչև 19-րդ դարի վերջը պահպանված կրկնակի պարիսպներով շրջապատված քաղաքատարածության հարավամասում, բերդից ցածր։
Հատակագծային ու ծավալատարածական հորինվածքով պատկանում է վաղ միջնադարյան Մաստարա-Արթիկ (մեծ) եկեղեցիների տիպին։ Քառակուսի աղոթասրահի արտաքին պատերի (բացի արևելյան) նկատմամբ հնգանիստ ծավալներով դուրս են շեշտված ներսից կիսաշրջան խորանները։ Արևելյան պատը հարթ է, շնորհիվ ավագ խորանի երկու կողմերում տեղադրված ավանդատների։ Աղոթասրահի չորս պատերի (որոնք գմբեթատակ քառակուսու դերն են կատարում) անկյունների վերնամասերում տեղավորված տրոմպների միջոցով կատարվում է անցումը դեպի գմբեթի թմբուկի շրջանային հիմքը։ Արտաքուստ թմբուկը հարդարված է զույգ որմնասյուների վրա հենված քանդակազարդ որմնակամարներով, որոնց կամարամիջոցներում ամփոփված են 12 առաքյալների բարձրաքանդակներ։
Կարսից 6 կմ հարավ-արևմուտք գտնվող Գյումբեթ-քիլիսե կոչված եկեղեցին մոտավորապես նույն հորինվածքն ունի, այն տարբերությամբ, որ նրա չորս ավանդատներն էլ ներգծված են արտաքուստ ուղղանկյուն պարագծի մեջ։ Ըստ ճարտարապետական մանրամասերի, կառուցվել է նույն ժամանակներում։
Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցին
ԱՐԳԻՆԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆ (Անիից հյուսիս, 23–24 կմ. հեռավորությամբ) կառուցվել է Խաչիկ Արշարունի կաթողիկոսի գահակալության տարիներին (972-992 թթ.), երբ 965 թ. այստեղ էր վախադրվել կաթողիկոսական աթոռը, կառուցվել էին բերդը և կաթողիկոսարանը (վերջինս հավանաբար Խաչիկ Արշարունու նախորդների՝ Վահան Սյունեցու կամ Ստեփանոս Սևանցու կողմից): Պատմիչի վկայությամբ Արգինայի եկեղեցին կառուցել է Անիի Մայր տաճարի հեղինակ Տրդատ ճարտարապետը ու նրա վաղագույն գործերից է։
Պատկանում է գմբեթավոր դահլիճ կոչված եկեղեցիների տիպին, որի առաջին ներկայացուցիչը Շիրակի ճարտարապետական, դպրոցում Շիրակավանի տաճարն է։ Սրա համեմատությամբ, ի հաշիվ արևմտյան մասի ու նախաբեմի (տրանսեպտ) նեղացման, Արգինայի եկեղեցում փոփոխության է ենթարկվել ուղղանկյուն հատակագծի լայնության և երկարության հարաբերությունը։ Շիրակավանի տաճարի նմանությամբ ավանդատներ կային միայն ավագ խորանի երկու կողմերում, իսկ եռանկյունաձև զույգ որմնախորշեր՝ նույն ճակատներում։
Արգինայի եկեղեցին հիշարժան է փնջաձև որմնամույթերի ու սլաքաձև կամարների արմատավորմամբ։ Դարաշրջանի ոճական այդ հատկանիշը Տրդատ ճարտարապետը առավել կատարելությամբ կիրառել է Անիի Մայր տաճարում։

ՀՈՌՈՄՈՍԻ ՎԱՆՔԸ ԿԱՄ ՂՈՇԱՎԱՆՔԸ (Անիից 4 կմ հյուսիս-արևելք) հիմնադրվել է 10-րդ դարի կեսին, Արաս Բագրատունու օրոք, հալածանքի պատճառով Բյուզանդիայից Հայաստան փոխադրված հայ հոգևորականների խմբին պատկանոդ Հովհաննես վանականի կողմից։ Տեղադրված է Ախուրյանի աջ ափին, բաղկացած է երկու հիմնական խմբերից։ Դրանցից գլխավորը՝ բարձրադիր տեղում է ու շրջապատված պարսպապատերով՝ դարպասը հյուսիս-արևմտյան անկյունում։ Պարսպապատից դուրս, փոքր ինչ ներքև՝ դեպի հյուսիս, Ախուրյանի աջափնյա հարթավայրում միմյանց մոտ են գտնվում հորինվածքով միանման ս. Մինաս և ս. Գևորգ եկեղեցիները, որոնք պատկանում են գմբեթավոր դահլիճների տիպին։ Դրանցից առաջինը (ելնելով ոճական առանձնահատկություններից ու պատին փորագրված նվիրատվական արձանագրությունից, որում հիշատակված է 986 թվականը), Թ. Թորամանյանի կարծիքով կառուցված է 10-րդ դարից ոչ ուշ։ Այդ կապակցությամբ էլ նա գտնում է, որ Հովհաննես վանականի կառուցած եկեղեցին հենց ս. Մինասն է։ Երկրորդ՝ ս. Գևորգ եկեդեցու կառուցման ստույգ ժամանակը (11-րդ դարի առաջին քառորդ), հիշատակված է շինարարական արձանագրությամբ, ըստ որի այն վկայարան Է ու կառուցվել Է Գագիկ Ս Շահնշահի (Բագրատունու) պատվերով։
Բարձունքում տեղադրված ճարտարապետական հուշարձանախումբը բաղկացած Է ս. Հովհաննես եկեղեցուց և նրա ժամատնից, հյուրատնից, Աշուո Ողորմածի (Բագրատունու) մահարձանից4, 13-րդ դարում իրար կից կառուցված 3 նշխարատներից5, և այլն։ Ս. Հովհաննես եկեղեցին ժամատան հետ միասին (համաձայն շինարարական արձանագրության) կառուցվել Է 1038 թ. Գագիկ Ա. Բագրատունու որդի Հովհաննես Շահնշահի (Հովհաննես Սմբատի) պատվերով, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի գահակալության օրոք։
Եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի մի տարբերակն Է, որում լիովին բացակայում է նախաբեմական տարածությունը (տրաևսեպտը) և ավագ (սորանի սկիզբների հետ համատեղված Է գմբեթակիր որմնամույթերի արևելակողմյան զույգը։ Շիրակավանի տաճարի պես սրա երեք ճակատների (բացի արևելյան) եռանկյունաձև որմնախորշերը սոսկ դեկորատիվ նպատակով են կիրառված ու կամարաձև նախշազարդ պսակներ ունեն։
Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում եկեղեցու արևմտյան շարունակությունը կազմող ժամատունը։ Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության պատմության մեջ սա քարանյութի միջոցով ժողովրդական բնակարանի՝ գլխատան հորինվածքային գաղափարի վերաիմաստավորման երկրորդ և առավել կատարելագործված (Վասպուրականի Վարագավանքի ժամատան համեմատությամբ) օրինակներից Է։ ժամատան ընդարձակ (արտաքին չափերը 13,0X18,7 մ.) դահլիճը երկայ֊նական առանցքի ուղղությամբ ձգված Է արևելքից֊ արևմուտք։
Կենտրոնում կանգնեցված չորս սյուները կամարներով միացված են իրար և հանդիպակաց պատերին կից սյուներին։ Դրանց վրա, կենտրոնում, հայկական գլխատան հազարաշեն կոչված փայտե ծածկի սկզբունքով, սակայն քարակերտ կառուցվածքով, իրականացված Է մի աննախադեպ ծածկ։ Ծածկի դեպի երդիկը բարձրացող ութնիստ և թեքդիր սեղանակերպ կողերը մշակված են գեղարվեստական ուշագրավ հնարանքով։ Դրանք հարդարված են տարբեր հորինվածքների գորգային համատարած զարդաքանդակներով, որոնք վերևից իջնող լույսի ազդեցությամբ կարծես առավել հնչեղ են դառնում, առաստաղների զարդաքանդակ վարդյակների հետ միասին հարստացնեյով ժամատան ներքին տեսքը՝ ինտերյերը։
Հոռոմոսի վանքը
Վանքային խմբերից առանձին, որոշ հեռավորությամբ, նրանցից Անի տանող ճանապարհի վրա եղել Է (այժմ լիովին ավերված) «դոշեր» կոչվող (այստեղից էլ ստուգաբանվում Է վանքի մյուս Ղոշավանք անունը) հաղթակամարանման կառուցվածքը։ Այն դիտվում Է որպես զանգակատուն, թագավորական դիտաշտարակ, նաև Անի տանող ճանապարհի հանդիսավոր դարպասը։ Հայ ճարտարապետության պատմության մեջ եզակի այս հուշարձանը կամարային մեծ բացվածքով, վերևից հորիզոնական քիվով պսակված մի կառուցվածք Էր՝ երկու կողմերից պսակված մատուռանման գմբեթավոր ծավալներով։ Հարավային կողմից ներսում ամփոփված 12 սանդուղքներով կարելի էր բարձրանա) վերին հարթակը, մտնե| հյուսիսային աշտարակը։ Կառուցման ժամանակը չի վկայված, հավանաբար արդյունք է Բագրատունիների շինարարական գործունեության։ Հյուսիսային պատին կա արձանագրություն՝ 1102 թվագրմամբ։

ԲԱԳՆԱՅՐԻ ՎԱՆՔԸ (Անիից 7-8 կմ դեպի արևմուտք) մեկն է Բագրատունյաց ժամանակ Շիրակում կառուցված վանքերից և վերագրվում է Պահյավունհների իշխանական տոհմի շինարարական գործունեությանը։ Կիսավեր վիճակում պահպանվել է Ղոզլիջա թուրքաբնակ գյուղում: Վանքային համալիրը բաղկացած է ս. Աստվածածին եկեղեցուց, ժամատնից, եկեղեցու հարավ-արևելյան անկյանը կից, կողք-կողքի կառուցված երկու մատուռներից (մեկը՝ ս. Գևորգ կոչված) և սրանց արևմտյան կողմում գտնվող ընդարձակ սյունազարդ դահլիճից (ենթադրաբար՝ սեղանատնից): Գյուղի հյուսիս-արևմտյան կողմում գտնվում էր ևս մի եկեղեցի, նույնպես կիսավեր վիճակում։
Ս. Աստվածածին եկեղեցու կառուցման ժամանակի վերաբերյալ պատմիչների տեղեկությունները փոքր ինչ տարբեր Են։ Ասողիկը այս եկեղեցու կառուցումը հիշատակում է Մարմաշենի վանքի գլխավոր եկեղեցու հիմնադրման հետ միասին, 998 թ., իսկ Սամվել Անեցին կառուցումը վերագրելով Վահրամ Պահլավուևու որդի Սմբատ Մագիստրոսին, վկայակոչում է 1012 թվականը։
Բագնայրի եկեղեցին.11-րդ դար, 1900-ականներ, մեր օրեր
Հատակագծմամբ նման է Հոռոմոսի վանքի ս. Հովհաննես եկեղեցուն, սակայն նրանից ավելի փոքր (8,0X14,0 մ.) չափեր ունի, խորանի երկու կողմերում գտնվող խորշեր կան միայն արևելյան ճակատում, արտաքին ճարտարապետությունը պարս, է՝ առանց հարդարման միջոցների։ ժամատունը, որի մեջ բացվում է եկեղեցու միակ, արևմտյան դուռը, ի տարբերություն Հոռոմոսի ժամատան, քառակուսի է, I8,5X 18,7 մ. արտաքին չափերով։ Դահլիճի կենտրոնում տեղավորված չորս սյուներն ու հանդիպակաց պատերի ութ որմնասյուները, արտաքին պատերի հետ միասին հենարան էին ծառայում (կիսով չափ կործանված) ծածկի համակարգի համար։ Կենտրոնական քառակուսու ծածկում անցումը դեպի երդիկը իրականցված են ստալակտիտների միջոցով։ Մնացած մասերի ծածկերը, ինչպես Հոռոմոսի ժամատնում, հարթ էին՝ պատած գույնզգույն ձևավոր քարերից մեծ վարպետությամբ կազմված մոտսյիկ հորինվածքով։
ժամատան կառուցման ժամանակը չի վկայված։ 11-րդ դարին վերագրելու կարծիքը անընդունելի է։ Ստալակտիտների ու մոզայիկ հարթությունների գործածությունը բնորոշ է 13-րդ դարի համար։ Այդ նկատի ունենալով, Թ. Թորամանյանը մի դեպքում ստալակտիտների գոյությունը բացատրում է 13-րդ դարում կատարված վերանորոգմամբ4, մի այլ դեպքում նշում՝ «գավիթի ուշ շինված լինելը ապացույցի չի կարոտի... Այս տիպի գավիթներու շինությունը հայոց մեջ ԺԳ դարուն կպատկանի»։ Վանքը շարունակել է կառուցապատվել նաև 12-13-րդ դդԱյդ մասին են վկայում երկու մատուռների 12-13-րդ դդ. թվագրված շինարարական արձանագրությունները։ Հետևաբար՝ նույն ժամանակներին պիտի վերագրվի նաև սյունազարդ դահլիճի կառուցումը։

ԽԾԿՈՆՔԸ  ԿԱՄ  ԽԾԿՈԻՆՔԸ (Անիից հարավ-արևմուտք, 20-25 կմ հեռավորությամբ, Տեկորին և Ագրակին մոտ) Բագրատունիների օրոք ստեղծված վանքային հրաշագեղ համալիրներից էր։ Հինգ եկեղեցիներից բաղկացած (որի պատճառով նաև Բեշքիլիսե թուրքերեն անունն է ստացել) հուշարձանախումբը տեղավորված էր Տեկոր գետակի գեղատեսիլ կիրճի ձախափնյա լանջի երեք ժայռահրվանդանների վրա։ Եկեղեցիներից երեքը (ս. Աստվածածինը, ս. Կարապետը և ս. Սարգիսը) գտնվում էին կողք կողքի, դասավորված հարավհց-հյուսիս, ս. Ստեփանոսը՝ փոքր-ինչ դեպի արևելք, իսկ ս. Լուսավորիչը՝  նույնպես դեպի արևելք, 300-350 մ. հեռավորությամբ։
Բացի ս. Սարգիս եկեղեցուց, մյուս եկեղեցիների կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն անկախ դրանց պատերին եղած 12-13-րդ դդ. նվիրատվական արձանագրությունների առկայության, ըստ ոճական հատկանիշների բոլորն էլ բնորոշ են Բագրատունիների ժամանակաշրջանին։ Սամվել Անեցու վկայությամբ 1029 թ. «Մեծապատիւ Վեստն Սարգիս՝ զկնի բազում շինուածոց՝ բերդից և եկեղեցեաց՝ զհրաշալի վանս զ Խծկոնս շինեաց, պայծառ պսակաւ զարդարեալ, զսուրբ քավարանն՝ որ ճանաչի անուն սուրբ Սարգիս»1։ Սրա պատին եղած վեստ Սարգսի նվիրատվական արձանագրությունն ունի 1033 թվագրություն։ Հիմնվելով հատակագծային հորինվածքի վրա, Թ. Թորամանյանի կարծիքով եկեդեցիներից ամենահինը ս. Կարապետն է՝ կառուցված 10-րդ դ. ոչ ուշ։
Խծկոնք
Ս. Աստվածածինը, ս. Ստեփանոսը և ս. Լուսավորիչն ունեին ճարտարապետական միևնույն նկարագիրը, չնչին տարբերությամբ պատկանում էին խաչագմբեթ տիպին, միայն ս. Ստեփանոսը ավանդատներ ուներ ավագ խորանին կից։ Եռանկյունաձև զույգ որմնախորշեր կային ս. Աստվածածին եկեղեցու միայն արևելյան ճակատին, ս. Ստեփանոսի բոլոր ճակատներին, իսկ ս. Լուսավորիչը զուրկ էր դրանցից։ ճակատները արտաքուստ պարզ էին, հարդարանքի այլ միջոցներից զուրկ։ Պարզ, սակայն գեդեցիկ ու համաչափ, ճաշակավոր վերնաքիվում պսակված շքամուտքով էր ընդգծված ս. Ստեփանոս եկեդեցու հարավային ճակատը։ Երեք եկեղեցիներն էլ պսակված էին գլանաձև թմբուկ ունեցող գմբեթներով։
Միանգամայն այլ հորինվածքի էին պատկանում իրար կոդքի գտնվող ս. Կարապետ և ս. Սարգիս եկեդեցիները։ Դրանցից առաջինը քառախորան էր, ավանդատներով չորս անկյուններում, հարավային, հյուսիսային և արևելյան ճակատներում իրենց եռանիստ ծավալներով դուրս էին շեշտված ներսից կիսաշրջան խորանները։ Եկեդեցու ծավալը պսակող գմբեթը հանգչում էր ութնիստ թմբուկին, որի բո|որ նիստերում բացված էին մեկական պսակազարդ լուսամուտներ։ Նիստերի անկյուններում գտնվոդ ոլորահյուս որմնասյուները դեկորատիվ հենարան էին ծառայում յուրաքանչյուր նիստը պսակող ճակտոնների համար, որոնցում կազմավորված էր գմբեթի հովհարաձև (ծալքավոր) վեդարը։
Ս. Սարգիս եկեղեցուն առանձնակի տեղ է պատկանում ոչ միայն Խծկոնքի ճարտարապետական համալիրում, այլև Բագրատունյաց շրջանի հայ ճարտարապետության մեջ, որի գլուխգործոցներից է։ Արտաքուստ բոլորշի (20 նիստերով) պարագծում ամփոփված են կիսաշրջան չորս խորաններ, իրենց միջև գտնվոդ ավանդատներով։ Երկաստիճան ծավալների մշակման մոտիվը որոշակի ադերս ունի Զվարթնոցի հետ, նրա հեռավոր ազդեցությունն է կրում։ Առաջին հարկի բոլոր նիստերը հարդարված են զույգ որւոնասյուներին հենվող որմնակամարներով։ Նույնպիսի մոտիվով մշակված է գմբեթի (10 նիստավոր) թմբուկը, այն տարբերությամբ, որ այստեղ որմնակամարների փոխարեն նիստերը պսակված են հովհարաձև վեղարի Եռանկյունաձև ճակտոններով։ Ծավալատարածական հորինվածքին համահնչյուն ճարտարապետությունը բնութագրվում է կուռ միասնականությամբ, մանրամասների մշակման կատարելությամբ։
Բացի հիշատակված եկեղեցական հուշարձաններից վանքի տարծքում (ս. Սարգիս և ս. Լուսավորիչ եկեղեցիների մոտ) կային որմնափակ բարձրարվեստ խաչքարեր։
Իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետական բարձր արժանիքների հետ միասին, Խծկոնքի համալիրը հանդիսանում էր գեղատեսիլության սկզբունքի կիրառման, ճարտարապետության և շրջակա բնական միջավայրի ներդաշնակության անկրկնելի օրինակներից մեկը միջնադարյան Հայաստանում։ Այս հոյակապ անսամբփց մնացել է միայն ս. Սարգիս եկեղեցին, այն էլ քանդելու միտումով կիսավեր դարձած վիճակում։
Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից