среда, 5 февраля 2014 г.

Ալբրեխտ Դյուրեր...Չորս առաքյալներ

Դյուրերը Գերմանիայի հայտնի և փալյուն գեղանկարիչներից մեկն է: Դաստիարակվելով արծաթյա իրեր պատրաստող վարպետի արհեստանոցում՝ նա  ոչ միայն հիանալի նկարում և փորագրում էր, այլև զբաղվում  էր ճարտարապետությամբ, քանդակագործությամբ, երաժշտությամբ և  բանահյուսությամբ:
Դյուրերի առաջին նկարը՝ <<Օրփեոսը>> նրան մեծ հաջողություն բերեց, որից հետո նա  նաև հայտնի դարձավ որպես փորագրող: Հայտնի իտալացի փորագրիչ Մարկ Անտոնիո Ռայմոնդին, ցանկանալով արագ հարստություն դիզել, սկսեց նմանակել գերմանացի նկարչի գործերը՝ դնելով նույնիսկ մոնոգրամները /միացագիր/: Այդ մասին իմանալով Դյուրերը Նյուրնբերգից ճամփորդեց Վենետիկ: Նրա բողոքներին ընդառաջելով` Վենետիկի սենատը այրեց նմանակները և Ռայմոնդիին ազատազրկեցին: Վենետիկում Դյուրերը նկարեց <<Սուրբ Բարդուղիմեոսի տանջանքները>> հայտնի կտավը, որը նրան պատվիրել էին Սուրբ Մարկոսի  տաճարի համար: Կտավը անյքան հիացրեց ավստրիական կայսր Ռուդոլֆ երկրորդին, որ նա հրամայեց ամեն գնով գնել այն և ձեռքերի վրա բերել Պրահա:


Դյուրերը ապրել է Գերմանիայի պատմության դրամատիկ ժամանակաշրջանում,  ականատես է եղել Ռեֆորմացիայի շարժմանը և մեծ խաչակրաց պատերազմին որտեղ չարդարացվեցին ժողովրդի սպասելիքները և ակնկալիքները: Դա ժամանակաշրջան էր երբ << Քայքայվեց ժամանակների կապը>>: Մի կողմից դա կենդանի, իրական միջնադար էր իր սնահավատությամբ և դաժանությամբ, որը դադարել էր զարմացնել մարդկանց: Խարույկները, որոնց վրա այրում էին մարդկանց և կախաղանները քաղաքային հրապարակներում սովորական երևույթ էին: Մյուս կողմից սկսվում էր մարդկային մտքի բուռն զարթոնքը՝  ուղղված մտքի ազատությանը և գիտելիքներ ձեռք բերելու ձգտմանը:
Դյուրերի արվեստի որոշ հետազոտողները կարծում էին, որ նա Ռեֆորմացիայի կողմնակից էր, սակայն դա այնքան էլ միանշանակ չէր: Երբ կաթոլիկ եկեղեցու ռեֆորմի ուղղությունը նոր էր ռեֆորմացիայի կողմնակիցները իրենց համարում էին բարի կաթոլիկներ: Ռեֆորմ իրականացնել ցանկացողների մեջ կային այնպիսիները, որոնք համաձայն էին պատարագի մեջ աննշան փոփոխություններ իրականացնել, իսկ ռադիկալներն արմատական փոփոխություններ էին ցանկանում իրականացնել: Բացի այդ Ռեֆորմացիան շուտով վերածվեց սոցիալ-քաղաքական շարժման, որտեղ գյուղացիները և քաղաքային ցածր խավը պահանջում էին վերացնել տասանորդը վերադառնալ <<պրիմիտիվ կրոնի>>:
Հետագայում Դյուրերը հարեց լյութերական շարժմանը, սակայն շատ նկարիչների նման շուտով հիասթափվեց դրանից: Բացի այդ, նրան՝ ունևոր և բարձրաստիճան բյուրգերին, վախեցնում էին ժողովրդական ելույթները: Դյուրերի մոտ գյուղացիների պատկերումը միակերպ չէր. երբեմն նրանք լի էին սնուցող դասի նկատմամբ համակրանքով, երբեմն այնտեղ թափանցում էին կեղտոտ և կոպիտ մուժիկների նկատմամբ արհամարհանքը: Դյուրերը խուսափում էր բացահայտ արտահայտվել  ռեֆորմացիայի և հեղափոխության հարցերով, ոմանք դիտարկում են այն փաստը, որը նկարիչը անտարբեր է մնացել կրոնական կրքերի նկատմամբ պայքարին: Բայց նրա հանճարը և ստեղծագործությունները  այդ բուռն ժամանակաշրջանի վառ արտացոլումն են: Մոտ 1525թ-ին Դյուրերը սկսեց աշխատել իր վերջին՝ <<Չորս առաքյալները>> կտավի վրա, որտեղ նա պատկերել է Հովհաննեսին, Պետրոսին, Մարկոսին և Պողոսին: Այս կտավը կարծես ամբողջացնում է նրա ստեղծագործական գործունեությունը, հանդիսանալով  հռչակավոր նկարչի  յուրատեսակ կտակը` գալիք սերունդներին: Այսպիսին է ընկալվում կտավը նաև այսօր: Այն նկարված է իրար մեջ միացված երկու նեղ ուղղահայաց տախտակների վրա:
 Առաքյալները պատկերված են միևնույն տարածության մեջ կոմպոզիցիոն առումով մեկը մյուսին միաձուլված են և հոգեպես կարծես լիովին միսնական լինեն: Դեռևս երբեք Դյուրերի ստեղծագործական ոճը չէր հասել նման հասունության այնպիսի մոնումենտալ լի շքեղությամբ և գեղեցկությամբ ինչպես այս ստեղծագործության մեջ: Ստեղծելով իր առաքյալներին Դյուրերը ձգտել  է ներկայացնել կատարյալ մարդկային բնավորությունը և խելքը, որոնք ձգտում են հոգևոր բարձրագույն ոլորտներին: Հենց այսպիսի կերպարներ էին ստեղծվում Գերմանիայում  Ռեֆորմացիայի և Մեծ գյուղացիական պատերազմի ժամանակաշրջանում: Ժամանակաշրջան, որ նախատեսված չէր թույլ ոգիների համար: 1526թ-ի աշնանը  Դյուրերը փոխանցեց տախտակները  Նյուրնբերգի քաղաքային խորհրդին` կցելով մի գրության, որում ասվում է. «Ոչ ոքի ավելի արժանի չեմ համարում, քան ձերդ իմաստությունն է` ի հիշատակ պահ տալ մի  նկար , որի վրա ես ավելի շատ ջանք եմ թափել, քան որևէ այլ նկարի վրա»:
Գեղագիր Նեյդերֆերը, Դյուրերի ընկերը և համախոհը, գրել է, որ նկարիչը առաքյալների կերպարներում ցանկացել է պատկերել չորս խառնվածք: Երիտասարդ և հանգիստ Հովհաննեսը մարմնավորում է սանգվինիկ խառնվածքը, ծեր և հոգնած Պետրոսը՝ ֆլագմատիկ, առաջին հայացքից փայլող աչքերով Մարկոսը տիպիկ խոլերիկ է, զգոն և չար Պողոսը՝ մելանխոլիկ: Խառնվածքները ենթարկվում էին երկնային լուսատուների ազդեցությանը և պայմանավորում էին  մարդու  ունակությունները և հնարավորությունները տարբեր գործունեություններում:
Դյուրերի կտավում կարելի է նույնիսկ տեսնել խառնվածքների դասակարգումը: Յուրաքանչյուր տախտակի վրա  գույնով առանձնացված է ֆիգուրաներից որևէ մեկը: Ձախ տախտակի վրա Հովհաննեսն է կանաչ հագուստով և կարմիր թիկնոցով, աջ կողմում Պողոսն է՝ բաց երկնագույն երանգով թիկնոցով: Նրանք ներկայացնում են ամենաերջանիկ խառնվածքները՝ սանգվինիկը և մելանխոլիկը, Դյուրերի և իր ժամանակակիցների կարծիքով` հանճարեղ մարդկանց խառնվածքը: Պետրոս առաքյալը, որին հռոմեական պապերը համարում էին իրենց հովանավորը, նկարում երկրորդ պլան է մղված:
<<Չորս առաքյալները>> կտավը մինչ օրս էլ արվետաբանների մոտ հակասական կարծիքներ է առաջացնում: Պարզ չէ, կտավը տրիպտիխի հատված է, թե առանձին, ավարտուն ստեղծագործություն է: Առանձին վերցված հատվածները անավարտության տպավորություն են թողնում: Այդ իսկ պատճառով Շպրինգերը առաջ քաշեց հիպոթեզ, ըստ որի մեջտեղում պետք է Խաչելությունը լիներ: Սակայն այստեղ առաջ է գալիս այն խոչընդոտը, որ ձախ տախտակի վրա արդեն իսկ պատկերված է Հովհաննեսը, որի ներկայությունը խաչի կողքին, համաձայն իկոնագրաֆիայի` պարտադիր է, բայց խորանի մոտ նա չի կարող երկու անգամ պատկերված լինել: Եթե ենթադրենք, որ կենտրոնում պետք է Տիրամայրը լինի, ապա այս հիպոթեզը նույնպես ընդունելի չէ, հաշվի առնելով <<Չորս առաքյալների>> հստակ արտահայտված բողոքական ոգին և ներքևում արված գրությունը:
Կտավը այնքան էլ լավ չի պահպանվել, որոշ տեղերում երևում են ուղղումների հետքեր: Նրանցից մեկը կատարվել է Դյուրերի կողմից: Մյունխենի պատկերասրահի աշխատակից Ֆոլլը մատնանշում է, որ Ֆիլիպի կերպարը փոխարինվել է Պողոսի կերպարով: Պողոս առաքյալի ճակատի մեջտեղով գիծ է անցնում, որը հանդիսանում է սկզբնական տարբերակի ճակատի սահմանը: Ճակատի ամբողջ առաջամասը և քթի ծայրը նկարվել են ավելի ուշ: Այսինքն, Պողոսը սկզբում նկարված է եղել պրոֆիլով:
Առաքյալների պատկերների տակ Նեյդերֆերը գրել է ավետարանից վերցված խոսքեր, որոնցում զետեղված է Պետրոս առաքյալի նախազգուշացնող խոսքերը կեղծ մարգարեների մասին, ովքեր հանուն ագահության ձեզ կմոտենան կեղծ խոսքերով: Նույնի մասին Հովհաննեսի խոսքերը, մեջբերումներ Պողոսի և Մարկոսի ավետարաններից. <<Վերջին ժամանակներս սարսափելի օրեր կլինեն: Կլինեն մարդիկ, ովքեր հիմնվում են միայն իրենք իրենց վրա` ագահ, հպարտ, գոռոզ, պիղծ, ծնողներին չլսող, անշնորհակալ, բոլորին խանգարող, բռնացող, չար, վայրի, դավաճաններ, սրբապիղծներ, ինքնահավաններ>>:
Դյուրերը այսպես է մակագրել նկարը. <<Բոլոր աշխարհիկ տիրակալները այս վտանգավոր օրերին թող զգուշանան, որպեսզի չընդունեն մոլորությունը որպես աստվածային խոսք:



















Այս խոսքերը շատ արդիական էին, քանի որ մեկ տարի առաջ Նյուրնբերգում պաշտոնապես ընդունվեց ռեֆորմացիան և նրա պատերի ներքո սկսեցին քարոզվել տարբեր նոր կրոնի տարբեր ուղղություններ: Հենց նկարի տակ արված մակագրությունը հիշեցնում է խոսքի ճշմարտացիության և ներքին կայունության մասին այն դեպքերում, երբ սուտ մարգարեները քարազում են սոցիալական և կրոնական ռադիկալիզմ, որը սպառնում է կործանել ողջ հոգևոր և նյութական մշակույթը: Այս ամենի մեջ Դյուրերը տեսնում է ամուր հիմք, որի վրա պետք է հիմնվել: Դրա համար էլ նա մեզ ուղարկեց իր ժամանակակիցներին` խռովության և վերափոխման մարդկանց, մտածողների և մարտնչողների, որոնք գիտակցում էին իրենց գոյության գերագույն նշանակությունը: Կոպիտ տղամարդկային ուժը այստեղ սահմանափակորեն միանում է մտքի և կրքի ուժի ամենանուրբ դրսևորումներով:
Կուրֆյուրստ (կայսր ընտրող իշխան հին Գերմանիայում) Մաքսիմիլիանը, ում մոտ հետագայում հայտվեց նկարը, հասկանալով գրվածի ողջ իմաստը, հրամայում է մաքրել այն: Սակայն ճշմարտության աստվածային խոսքը միշտ էլ բարձր է բռնակալներից և սուտ մարգարեներից:


Նյութը պատրաստեց Լուսինե Մակիյանը