воскресенье, 2 февраля 2014 г.

Ֆրիդրիխ Նիցշե և Սալոմե

Լու Անդրեա Սսալոմեի՝ 19-րդ դարի ամենախելացի կանացից մեկի և Ֆրիդրիխ Նիցշեի  տարօրինակ ու անհասկանալի սիրո պատմությունը մինչ այսօր շատ ուսումնասիրողների   վիճաբանության թեմա է: Լու Սալոմեն ծնվել, մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է: Ռուսաստանում:Նպատակասլաց,խորաթափանց,ազատամիտ, բավականին  հմայիչ ու բարետես ,անչափ խելացի այդ աղջիկն ասես ագահաբար կլանում էր գիտելիքները...20 տարեկանում նա արդեն համարվում էր ծայրագույն կրթված:Լուիզա Սալոմեն հիացնում էր բոլորին: 1881թ բուժման նպատակով  աղջիկը մեկնում է Հռոմ և հենց այնտեղ էլ ծանոթանում  ՝սկզբում ՌԵ Պաուլի հետո Նիցշեի հետ: Լուի հետ առաջինը Ռե Պաուլը ծանոթացավ,որն էլ կրքոտ սիրահարվեց նրան:Ռեն աղջկա մասին գրեց Նիցշեին :Առաջարկեց նրան գալ Հռոմ ՝<երեքով տնտեսութեունը վարելու>...ակնհայտորեն նա ի նկատի ուներ,որ Լու Սալոմեն կդառնա երկուսի սիրուհին:Սակայն Սալոմեն անսպասելի հայտարարեց,որ կին և տղամարդ  փոխհարաբերություններում թույլ է տալիս միայն հոգևոր մերձավորությունը,որն էլ իր մեջ պիտի մարմնավորի կատարյալ բարեկամությունը:Ռեն ընտրություն չուներ: Ընդունեց տարօրինակ ռուս կնոջ պայմանն ու մինչև կյանքի վերջ մնաց նրա սիրելի ու հավատարիմ  ընկերը:

 
  

Ռե Պաուլը նորից խնդրեց Նիցշեին գալ Հռոմ ու սեփական աչքերով տեսնել այդ <ռուսական հրաշքը>: -Շուտով ես կմեկնեմ նրան նվաճելու,-ինքնավստահ հայտարարեց Նիցշեն:Նա ինձ պետք է ,եթե ի նկատի ունենաք մոտակա 10 տարվա իմ ծրագրերը:Ես կարող եմ  ծայրահեղ դեպքում համաձայնվել  2 տարվա ամուսնության: Ինքնավստահ փիլիսոփան Հռոմ եկավ մի քանի ամիս անց՝:Տեսնելով Սալոմեին նա գրեց ընկերոջը.""Այս ռուսը խորաթափանց է ինչպես արծիվ,քաջ ինչպես առյուծ  և միևնույն ժամանակ կանացի երեխա...նա ամենախելացի կինն է աշխարհում:"" Ժամանակակիցները պնդում էին,որ Նիցշեն ինքնամփոփ մարդ էր, ծածկամիտ ,և շատ հազվադեպ էր ծիծաղում  .... Մի շաբաթ անց Նիցշեն եկավ Լուի ծնողների մոտ ,աղջկա ձեռքը խնդրելու:ԼՈՒՆ  Պաուլի նման մերժեց նաև Նիցշեին,սակայն հրավիրեց փիլիսոփա ընկերներին իր հետ միասին ապրել նույն հարկի տակ:Այդ կերպ Լու Սալոմեն ուզում էր ապացուցել հասարակությանը ,որ ոչ միայն հնարավոր է կնոջ և տղամարդու միջև ընկերությունը,այլ,որ գոյություն ունի  նաև  «կատարյալ իդեալական բարեկամություն» :Ես միչև կյանքիս վերջ հրաժարվել եմ սիրուց,-բացատրում էր աղջիկը տղամարդկանց,ես նախևառաջ գնահատում եմ իմ ազատությունը:

Լուն, Նիցշեն և Պաուլ Ռեն
«Սուրբ երրորդության »մասնակիցները որոշեցին ապրել Փարիզում:Սկզբում շատ հետաքրքիր ,արդյունավետ ու զվարճալի էր թվում այս նախաձեռնությունը:Վեց ամիս անց Ռեն գրում է«Նիցշեն շատ բուռն է  արձագանքում մեր միջև եղած տարբերությանը:Այդ իսկ պատճառով նա անտրամադիր է թվում»: Նիցշեն սկսեց  կասկածել ու խանդել Ռեին:Նա շատ անհավասարակշիռ էր ու կասկածամիտ:Միգուցե նրա բնավորության վրա ազդում էին ուժեղ գլխացավերը,որի պատճառով նա աստիճանաբար կորցնում էր տեսողությունը:Նիցշեն հետզհետե դառնում էր անտանելի:Ռե Պաուլը,որը հիանում էր Նիցշեի տաղանդով ու համարում նրան եղբայր,չէր սպասում ,որ Նիցշեն ատելությամբ կվերաբերվի իրեն:Խախտելով համատեղ կեցության անդորրը  Նիցշեն խանդից կործանում էր իր շուրջն ամեն ինչ...Նա կարծում էր,թե Պաուլն ու Սալոմեն սիրեկաններ են և խաբում են իրեն...Սալոմեն ավելի ու ավելի էր հոգեպես հեռանում Նիցշեից ու կապվում խաղաղ ու հավատարիմ սիրով իրեն նվիրված Ռե Պաուլին:
Մի անգամ Լուն գրեց նրան «Եթե ես թողնում եմ քեզ,ապա  դա միայն այն պատճառով ,որ դու անտանելի բնավորություն ունես»:Ատելությունից ու խանդից Նիցշեն անգամ իր մտերիմ ու հավատարիմ ընկերոջ մասին էր չարախոսում համարելով ,որ Ռեն «սրամիտ է,սակայն ծայրահեղ ձանձրալի և աղքատ մտքերով »: Տառապանքից ու ցավից մեծ փիլիսոփան խելագարվեց:
Նա մահացավ հոգեբուժարանում,հատակին...իր մահճակալի կողքին... Լու Սալոմեն հավատարիմ Ռե Պաուլից հեռացավ ու ամուսնացավ մի պրոֆեսորի հետ ,սակայն  այն պայմանով,որ նրանց միջև կլինեն պլատոնական հարաբերություններ.... Ռե  Պաուլը  գնաց ուրիշ քաղաք: Մի որոշ ժամանակ անց ,իբր լեռներում զբոսնելիս  ընկել է անդունդն ու մահացել...նա ինքնասպան էր եղել...
Այսպես վերջացավ երկու փիլիսոփաների և նրանց սրտի տիրուհու    «եռակի դաշինք՝»կատարյալ ընկերություն ԽԱՂԸ...Լու Սալոմեին  չհաջողվեց  հերքել դարավոր ճշմարտությունն այն,որ Տղամարդու և կնոջ միջև Ընկերություն չի կարող լինել....

սիրով տրամադրեց Լիլին