суббота, 4 января 2014 г.

Մոցարտի սիրո պատմությունը

...Նրան համարում էին մակերեսային ,բութ,անհետաքրքիր...Նրան մեղադրում էին անհավատարմության մեջ... Իբր սիրավեպ է ունեցել Մոցարտի աշակերտի՝Ֆրանց Կսավեր Զյուսմայրի հետ, որը  Սալյեիրի  նախկին աշակերտն է եղել ... Շատերը պնդում էին ,թե Մոցարտի որդին   իրականում նրա որդին չէ... Նույնիսկ ոմանք Կոնստանցին մեղադրեցին     հանցավոր մասնակցություն    ունենալու ամուսնու սպանության մեջ ... Ինչ ուզում են  թող խոսեն ու բամբասեն...միևնույնն է...Մոցարտի սիրով լի  ամենաքնքուշ խոստովանությունները պատկանում էին միայն նրան՝ Կոնստանցին...
     Կոնստանց Վեբեր-հանճարի կինը ...երբ նրանք հանդիպեցին առաջին անգամ ,Կոնստանցը դեռահաս  էր...))) Բնականաբար ,Մոցարտը նրան ուշադրություն չդարցրեց ... փոխարենը նրան հրապուրեց 16- ամյա  ուժեղ, գեղեցիկ ձայնով Ալոզիան՝Կոնստանցի քույրը...
Մի տարի անց  Վեբերների ընտանիքը տեղափովում է Մյունխեն ,որտեղ Ալոզիայի հարուստ երկրպագուները օգնում են նրան «տեղավորվել» օպերային թատրոնում ... Եվ նա  շատ արագ  մոռանում է  Մոցարտին...Երբ Մոցարտը գալիս է Մյունխեն ու այցելում սիրեցյալին ,նա շատ պարզ հասկացնում է,որ անտեղի է նրա այցը...Ցնցված Մոցարտը նստում է դաշնամուրի մոտ ու երգում«Ես առանց ափսոսանքի լքում եմ այն աղջկան ,որը չի սիրում ինձ»: Ալոզիան ամուսնանում է ուրիշի հետ  ու շարունակում իր երաժշտական կարիերան...
         1781թ Մոցարտը խզելով հարաբերությունները Զալցբուրգի եպիսկոպոսի հետ (սա շատ համարձակ արարք էր,քանզի այն ժամանակներում կոմպոզիտորները ապրում էին հարուստ ազնվականների հովանու ներքո և չէին համարձակվում դուրս գալ նրանց բռնատիրական խնամակալության տակից) տեղափոխվում է Մյունխեն ու տեղավորվում նույն պանսիոնում ,ուր ապրում էր Վեբերների ընտանիքը  ......Հիմա նա ազատ երաժիշտ է և կարող է ինքնուրույն հոգ տանել իր ապագայի մասին...
Հենց այստեղ էլ նա կրկին  հանդիպեց արդեն 18 -ամյա համակրելի  Կոնստանցին... Մոցարտը նրա հետ էր  անցկացնում  իր ողջ ազատ ժամանակը......Կոնստանցի մայրը նկատելով ,որ նրանք հրապուրված են միմյանցով ,որոշում է «երկաթը տաք-տաք ծեծել» )))  Նա դիմում է շանտաժի .. .ծագած բամբասանքների պատրվակի ներքո  ,որոնք  ,իբր արատավորում են երիտասարդ աղջկա  բարի անունը,նա ստիպում է  Մոցարտին  «ամուսնության խոստում տալ»-գրավոր ))) «Ես սույնով խոստանում եմ,որ երեք տարվա ընթացքում կամուսնանամ Կոնստանց Վեբերի հետ,հակառակ դեպքում պարտավոր եմ վճարել փոխհատուցում՝ տարեկան 300 ֆլորինի չափով գումար ՝ցմահ»:...Մոցարտի հայրն իմանալով այս ամենի մասին ,խնդրում է որդուն  չշտապել...Իսկ Մոցարտը բոլորովին  հանգիստ է ...Նա սիրում է և ցանկանում է ամուսնանալ այդ աղջկա հետ... Ի՞նչ էր զգում Կոնստանցը...Ոչ ոք չգիտի...սակայն ,ասում են,իմանալով այդ խայտառակ փաստաթղթի մասին ,որը ստորագրել էր Մոցարտը մոր պահանջով - պատռում է այն... Նրանք ամուսնանում են....երջանիկ ամուսնական կյանքի սկիզբ...Կոնստանցը այն կանանց տեսակի էր պատկանում,որոնք մբողջությամբ ընդունում են ամուսնու կենսաոճը...Համատեղ նախաճաշ...ծիծաղ,երգ...զբոսանքներ... Նա դարձավ ամուսնու  «պատճենը»....Նա երազում էր լավ հարաբերություններ հաստատել Մոցարտի ընտանքի հետ ,սակայն   ամուսնու ընտանիքի բարեհաճությունը շահելու նրա  բոլոր ջանքերը զուր անցան  ...
 Հանճարի կինը...Գիտեր արդյոք Կոնստանցը  ,որ  հանճարի հետ է ամուսնացել...? Հազիվ թե...Մոցարտի երաժշտությունը « շատ էր առաջ անցել  » այդ ժամանակների ճաշակից ...Իսկ նա չէր էլ պատկերացնում,թե ինքը  որքան  անհետաքրիր է դարձել Վիեննայում...
          Մոցարտի ընտանեկան կյանքը իրոք դժվարին էր...
Նրանց առաջնեկը ,ապրելով մի քանի ամիս,մահանում է...Մի տարի անց ծնվում է երկրորդ երեխան...նրանք տեղափոխվում են նոր բնակարան ,որտեղ էլ Մոցարտը գրում է  « Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան...
Ճիշտ է,Մոցարտը ծայրահեղ օժտված էր ,աշխատասեր,սակայն Կոստանցը ամուսնացած էր մի մարդու հետ ,որն ընդունակ չէր ապահովելու ընտանիքի բարեկեցությունը ...  նրա յուրաքանչյուր օրը Մոցարտի հետ  մշտական պայքար էր,հիվանդություններ,հղիություն, ամուսնու չափազանց ծանրաբեռնվածության հանդեպ՝մեծ անհանգստություն...ավելացրած այս ամենին բամբասանքները ,որոնք պտտվում էին նրա անվան շուրջ ...Գնալով ավելի է ծանրանում նրանց ֆինանսական վիճակը... ճարահատյալ Մոցարտը նամակներ էր գրում ընկերներին ,խնդրում օգնել իրեն... Փայտ առնելու համար  նա նույնիսկ  ստիպված եղավ ընտանեկան արծաթեղենը գրավ դնել   լոմբարդում...
Այնուամենայնիվ, նա շատ երջանիկ էր ... ամեն առավոտ տնից դուրս գալուց առաջ բացիկներ էր թողնում Կոնստանցին...«Բարի առավոտ իմ փոքրիկ տիկին...քունդ չեմ խանգարի...ցանկանում եմ ,որ դու լավ քնես,ոչ մի տեղդ չցավի,ուրախ լինես...չմրսես...սպասավորների հետ չվիճես))) Թող քեզ հետ ամեն ինչ լավ լինի...Կվերադառնամ ժամը 10-ին»...
Չնայած բոլոր  դժվարություններին ու ծանր կյանքին ,Կոնստանցը երբեք չբողոքեց,չդժգոհեց   ...
Սոֆիան ,Կոնստանցի քույրը հիշում է .«Կոնստանցը հիվանդացել էր...նրան հարկավոր էր բացարձակ հանգիստ...քնած էր... նրա կողքին նստած Մոցարտը ինչ-որ բան էր  գրում...հանկարծ ներս է մտնում սպասվորը...Մոցարտը  կտրուկ շուռ եկավ որպեսզի նրան լռության նշան ցույց տա... փետուրներ սրելու  դանակը ,որը դրված էր պարտիտուրայի վրա ,անսպասելի ընկավ ու խրվեց  նրա ազդրի մեջ...սովորաբար ցավի հանդեպ անչափ զգայուն Մոցարտը ձայն չհանեց ...վեր կացավ ու գնաց մյուս սենյակ ,որտեղ նրան վիրակապ դրեցին ... »:
Կոնստանցին են նվիրված Մոցարտի շատ ստեղծագործություններ,օրինակ ՝Bandl-Terzet , KV 441"( տերցետ-երաժշտական ստեղծագործություն երեք ձայնի կամ գործիքների համար) ,ստեղծվել է մի զվարճալի պատմության շնորհիվ...մի անգամ Մոցարտի ընկերը՝ Պաումգարտները  եկավ Կոնստանցին զբոսանքի հրավիրելու...Կոնստանցը փնտրում էր իր ժապավենը,որը նվիրել էր Մոցարտը...Չգտավ ...Հարցրեց ամուսնուն.« Իմ ամուսին ,ուզում եմ հարցնել քեզ ,որտեղ է իմ ժապավենը...?» այս անսպասելի արտահայտությունը առաջացրեց ներկաների բուռն  ծիծաղը...Ժապավենը գտնվեց ..Պաումգարտները այն պահեց իր գլխավերևում...Կոնստանցն ու Մոցարտը փորձում էին խլել  ժապավենը նրա ձեռքից...Այսպես ծնվեց այդ տերցետը երեք ձայնի՝ բասի,տենորի ու սոպրանոյի համար...
Կոնստանցը անգիր գիտեր  Մոցարտի բոլոր ստեղծագործությունները...Նա նրա առաջին լսողն էր...առաջինն էր երգում կանացի պարտիաները...Մոցարտը հատկապես սիրում էր լսել նրա կատարմամբ «Իդոմենեո» օպերայի մեներգը...և հաճախ էր նրան խնդրում երգել այդ հատվածը...
1791թ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ այդ օպերայի պրեմիերան...Կոնստանցը նկատեց,որ ամուսինը հիվանդ է ու չափազանց հյուծված ծանր աշխատանքից...Մոցարտը կարծես կանխազգում էր իր մահը...նա գրում է.«Մահվան ուրվականը հետևում է ինձ...ես մշտապես տեսնում եմ նրա իմ առջև...Նա կանչում է ինձ...Մահս սարերի հետևում չի...Ես փակում եմ հաշիվներս կյանքի հետ `չհասցնելով վայելել իմ տաղանդը..Համենայն դեպս կյանքը հիասքանչ է, իմ կարիերան սկսվեց այսպիսի նպաստավոր պայմաններում...Բայց ոչ ոք իշխանություն չունի ճակատագրի հանդեպ ,ոչ ոք չգիտի ,թե որքան ժամանակ է իրեն հատկացված...»:

1791թ 5-ը դեկտեմբերի...առավոտյան  ժամը 4-ն է...35- ամյա  մեռնող Մոցարտի կողքին  խորը հուսահատության մեջ նստած են  երկու կանայք՝Սոֆին և Կոնստանցը...Կոնստանցը ծնկաչոք աղոթում է Աստծուն ,խնդրում ողորմած լինել իր սիրելիի հանդեպ...սակայն...
Ամեն ինչ վերջացած է...Նրա վիշտը անդարմանելի է ... Նա պառկեց  մահացած ամուսնու կողքին ՝ցանկանալով մեռնել նրա հետ միասին ...Կոստանցն ընդամենը 28 տարեկան էր....
Ամուսնու մահից հետո Կոնստանցը մնաց երկու երեխաները ձեռքին, ամբողջովին  պարտքերի մեջ թաղված ...Նա օգնության խնդրանքով գրեց իմպերատորին.« Ձեր ընդ վեհություն ,յուրաքանչյուր ոք ունի թշնամի ,բայց  դեռ ոչ  մեկին  այդքան դաժանաբար չեն հետապնդել ու սևացրել ,որքան իմ ամուսնուն,չնայած իր մեծ տաղանդին...Իհարկե ,չարակամ մարդիկ համարձակվել են Ձեզ ստել, տասնապատիկ մեծացնելով նրա պարտքերը  ...Վերջին տարիներին մենք չունեինք եկամուտ իմ երկարատև հիվանդության ու երեխայի ծնվելու պատճառով...Ես աղաչում եմ Ձեզ ջնջել մեր պարտքերը...»:
   Սիրել է արդյոք Կոնստանցը Մոցարտին....?Այո,սիրել է...ուրույն...Իսկ Մոցարտի զգացմունքներն ավելի  ուժեղ էին ,պայծառ ,սուր...նրա ներաշխարհը լի էր կրքով,մելամաղձոտությամբ,մահվան շուրջ ողբերգական մտորումներով...Միակ բանը ,որ նա փնտրում էր կյանքում-դա ուրախությունն էր ... սիրում էր  անպատշաճության հասնող կատակներ   , ընկերական «քեֆեր»,երեխաների հետ զբոսնել , տղայական արարքներ  ու ֆլիրտներ...Իսկ ամենից շատ այդ ուրախությունը նա ստանում էր իր սիրելի կնոջից՝Կոնստանց Վեբերից...

Комментариев нет:

Отправить комментарий