понедельник, 30 сентября 2013 г.

Վան Գոգի և իր հայտնի ընկերների անհայտ կտավները ցուցահանդեսում

Եթե Վինսենտ վան Գոգը իր ականջը չկտրեր, հնարավոր է այսքան հայտնի չլիներ, մինչդեռ կտրել է ոչ թե ականջը, այլ ծայրը … Եթե իր “Կարտոֆիլ ուտողները” կամ “Արևածաղիկները” չնկարեր, դարձյալ հայտնիության աստիճանը կնվազեր… Նա հայտնի է անկախ ամեն ինչից:
Մեծ հոլանդացին վրձնել է ավելի քան 2000 ստեղծագործություններ` սրանց հետ մեկտեղ "նկարելով" իր բոլորիս հայտնի, բայց և թաքուն կյանքի պատմությունը … Տաղանդավոր այս նկարիչը մեծ դեր ունեցավ Նոր ժամանակների նկարչության սկզբնավորման մեջ, դարձավ էքսպրեսիոնիստների վառ ներկայացուցիչներից մեկը:
Վան Գոգ-Փարիզի տանիքները
Վան Գոգի նկարները բացի թանգարաններից պահվում են նաև տասնյակ մասնավոր հավաքածուներում, ուստի հազվադեպ են ցուցադրվում: Սրանք մեկտեղ հավաքելը բավականին բարդ է, ցուցադրելն ու ցուցահանդեսը համադրելը` առավել ևս:
Այսօր հոլանդացու` հանրությանը պակաս ծանոթ նկարները ցուցադրվեցին Լոնդոնյան Eykyn Maclean մասնավոր պատկերասրահում: Ցուցահանդեսը կրում է  “Վան Գոգը Փարիզում” խորագիրը: Ներկայացված էին նաև նկարչի ընկերների` Կամիլ Պիսարոյի, Կլոդ Մոնեի, Անրի Թուլուզ-Լոտրեկի և Պոլ Գոգենի կտավները:
Կամիլ Պիսարո-Մոնմարտր.Կեսօրից հետո
Ցուցահանդեսի համադրողը Նիկոլաս Մակլինն է: Նա մի հարկի տակ է հավաքել 29 աշխատանքներ, որոնց մեծ մասը հավաքածուներում գտնվող գործեր են: Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել հանրությանը նկարչի այն աշխատանքները, որոնք Վինսենտը նկարել է իմպրեսիոնիստների ու ավանգարդիստներից ազդվելով:
Վան Գոգ-Կոշիկների զույգ
Այդ պատճառով էլ նկարները ցուցադրվում են “Վան Գոգը Փարիզում” անվան տակ, քանի որ ստեղծագործական այս շրջանն անց է կացել հենց Ֆրանսիայի մայրաքաղաքում /1886-88թթ./: Սրանք դժվար տարիներ էին նկարչի համար, ներքին խռովքի, հուզականության ու ինքնամփոփ տարիներ: Այս ընթացքի տրամադրությունները լավագույնս արտահայտում է նրա "Կոշիկները" կտավը:
Սակայն մռայլ գույները ժամանակավոր էին, վան Գոգը դեռ նոր է ապրելու իր կյանքի և ստեղծագործության զարթոնքը: Շուտով կտավներում գերակշռելու են վառ և մաքուր գույները: Նկարիչը Փարիզում կատարելագործվում է և մեկնում այնտեղից  աշխույժ գունաշարով ու պայծառ տրամադրությամբ:
Պոլ Գոգեն-Երազ
Արվեստի գործերը ցուցադրված են երկու սրահներում, որոնցից մեկում ճապոնական գրավյուրաներ են: Ի դեպ, Վան գոգը մեծ սեր ուներ դեպի փորագրությունը: Հատկապես նրան գրավում էին ճապոնական փորագրանկարչությունները, որոնք բազմազան էին ինչպես իրենց գունաշարով և թեմատիկայով, այնպես էլ տեսակներով /բիձին-գա /գեղեցիկ կանայք/, յակուսյա-է /թատրոնի դերասաններ/, սյունգա /էրոտիկ գրավյուրաներ/, կատյո /թռչուններ/, ֆուկեյ-գա /բնանկարներ/, մուսյա-է /սամուրայներ/, օկուբի-է, սումո-է /ըմբշամարտիկներ/ և այլն…/:
Անրի Տուլուզ-Լոտրեկ-Ժաննա Ավրիլ
Վան Գոգն ուներ ճապոնական տպագրությունների մի ամբողջ հավաքածու, որոնք ներառում էին ավելի քան 10 տարատեսակներ: Հիշեցնենք, ցուցահանդեսը հանդիսատեսի համար բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը: 

Նավասարդյան Գոհար
աղբյուրը` http://henaran.am/index.php


среда, 25 сентября 2013 г.

Ինչ պատահեց արվեստին XX դարի վերջին



Ի՞նչ և ինչու՞ են նկարում ժամանակակից նկարիչները .առեղծված է շատերի համար: Բայց ամենազարմանալին այն է , որ <<թվայինի>>, փերֆորմանսների արմատացման և ընդհանուր ինստալացիայի ներխուժման ժամանակ նույնիսկ նրանց հետաքրքրությունը ավանդական գեղանկարչության հանդեպ չի կորել: Այս նոր ալիքի հարյուրավոր երտասարդ արվեստագետներ տարբեր փորձարկումներ են անում ներկերի , մակերեսների հետ ՝ չվախենալով ստեղծել նկարներ Մատիսից, Բեկոնից և Ռոտկոից հետո և տալիս են նոր ընթերցում ընդունված մոտեցումներին և ժանրերին: Միևնույն ժամանակ նկարների առարկաները դառնում են ավելի անորոշ և անճանաչելի , իսկ գեղանկարչությունը ավելի ու ավելի է նմանվում ֆիլմի՝ ժանրերը և տեխնիկաները խառնվում են իրար:
Բրակ

Գեղանկարչությունը սկսվել է որպես դատարկ տարածության լրացում: Հիմնականում շինության դատարկ պատերին, լոգարանների, ստորգետնյա լաբիրինթոսների, տաճարների պատերին պետք է լինեին պատկերված ինչ-որ բաներ:

16-րդ դարի հոլանդական նատյուրմորտը, ձկան և արծաթե ամանեղենի հետ, կախում էին պատերին ի նշան զբաղեցրած կարգավիճակի և հաջողության, այնպես, ինչպես առաջի մարդիկ նկարում էին պաշտամունքային կենդանիներին հաջողության համար: Գեղանկարչությանը ,կարելի է ասել , բոլոր արվեստներից ամենամաքուրն ու մարդկայինն է:

Սակայն նկարը առում է ավելին քան ուղղակ նկար, երբ հայտնվում է նրան <<սպանողը>>՝ լուսանկարը: 
Դեյվիդ Հոկնի
Այն լուրը, որ արդեն ահրաժեշտ չէ նկարել թագուհուն մի քանի ամիս շարունակ, այլ բավական է ուղղակի կանգնեցնել նրան անշարժ 20 րոպե, ստիպում է նկարիչներին մտածել, թե ինչու են իրենք նկարում: Եվ այդ ժամանակ արվեստագետների մի քանի սերունդների մոտ ձևավորվում է այն գաղափարը, որ արդեն պետք չեն ակադեմիական հաստատությունները և արվեստի ակադեմիայի <<ձևական>> քննությունները: Նկարիչները բացել էին իրենց լայն հանրության առջև և հնարավորություն ստեղծել ցնցել, գերել կամ նաև նյարդայնացնել նրան: Նկարել մարմնավաճառուհու կտրուկ շեշտադրումներով և Եվրոպայի գլխավոր քաղաքի կողմից քննադատված լինելը դարձել էր ավելի կարևոր, քան թե հաճոյանալ արքայական տոհմի առաջնորդին՝ նկարելով նրա պճնված դիմանկարը կարմրաներկով պատված այտերով:

Էգոն Շիլլե

Փոփ արտիստները, ելնելով նրանից, որ իրենց գեղանկարչությունը այնքան էլ նկարչություն չէ, սկսեցին գիտակցաբար կտավի վրա առարկաներ ավելացնել՝ ապուրով տարա, կոմիքսներից հատվածներ ծիծաղելի արտահայտություններով, ջրի ցայտեր լողավազանում հարթ տան ֆոնին և այլն: Չկար ոչ՛ խորություն, ոչ՛ հեռանկար:

Փոփ արտ ( անգլ.pop art,կրճատում  popular art-հայտնի, համահասանելի արվեստ) ուղղությունը առաջացել է 1950-ական թթ-ի սկզբին որպես ընդդիմություն ոչ առարկայական աբստրակցիային: Փոփ արտիստների ոգեշնչման աղբյուր են դառնում փայլուն ամսագրերը, գովազդը, փաթեթավորումը, հեռուստատեսությունը, լուսանկարչությունը: Փոփ արտը վերադարձնում է առարկան դեպի արվեստ:
Ռոգեր Հիլթոն
 20-րդ դարի կեսերին գեղանկարչության մեջ սկսվում է իսկական խառնաշփոթ: Արտահայտիչ հստակ գծերը արմատական մոդեռնիստների մոտ անվերադարձ անհետանում են: Գեղանկարչությունը դառնում է հեղհեղուկ, իսկ կտավները պատրաստ են տարածվել, թվում է, թե եթե շրջվեն և կրկին պտտվեն այն այլ տեսք կունենա:

Անրի Մատիս
Գեղանկարչությունը ընդհանրապես դադարում է բաժանվել ժանրերի՝ հասարակ պատմությունները նատյուրմորտի մասին, դիմանկարները և ինտերիերը թվում են ոչ այնպիսին, ինչպիսին Մատիսի կամ Սեզանի և ավելին ինչպես Վերմերի կամ Ռուբենսի մոտ էին: Մարդու աչքը կառչում է չմշակված, ոչ հստակ եզրերին, որոնք տալիս են ազդանշան ակնթարթային ճանաչման համար.այո դա նկարված է այստեղ և հիմա և հարյուր տարի առաջ պատկերացնել այդպիսի վազ մրգերով լեցուն և այդպիսի դեմք բոլորովին անհնար էր:

Ուիլիամ Սքոտ
Ժամանակակից գեղանկարչության մեջ առարկան բոլորովին պարտադիր չէ, որ պետք է սկսվի և ավաևտվի կտավի վրա, այն կարող է գոյություն ուենալ առանց աստվերի և հստակ ընդգծման ու ընդհանրապես չի դնում նպատակ հիշեցնել որևէ առարկա կամ հետքել այն կանոնը, թե ինչպես պետք է նկարվեն առարկաները: Ժամանակ առ ժամանակ այն այնքան խուսափողական է դառնում, որ նրա մասին կռահել կարելի է միայն ներքևի գրությունից: Առարկա առանց ֆունկցիայի (գործողության), բայց համատեքստում, հավանաբար այսպիսին կլիներ <<այստեղ և հիմա>> գեղանկարչության ընդհանուր նկարագիրը:

  Ռիչարդ ֆիլիպս
Ժամանակաից արվեստի մեջ մարդու զգացմունքները պարտադիր չէ, որ արտահայտվեն դեմքի և մարմնի սահմաններում, ինչպես մեզ են նայում մկանուտ տզամարդիկ Մաշկովի կտավներից կամ Ֆրիիդան միաձուլված հոնքերով: Ի՞նչ է այսօր նկարում նկարիչը, երբ պատկերում է մարդուն: Առաջին հերթին նրա մարդկայնությունը, ինչ-որ կենդանություն և խուսափողականություն, ինչը բնորոշ է միայն այն էակներին, որոնք կարողանում են շնչել: Ժեստերի ուղղությունները, մարմնի կիսաշրջադարձերը, դիրքերի շեշտադրումները, տաքարյուն մաշկի տոները, հագուստի դետալները և դիմանկարի անավարտվածությունը գրեթե միշտ դառնում են ոչ մայն արտահայտչամիջոցներ, այլև որակի նշան:


Կարին Մամմա Անդեսսոն
Ժանրային տեսարանները ինչպես նաև պատմողական և թաթերական սառեցված պատկերները ժամանակակից գեղանկարչությունից անհետացել են գրեթե ամենաշուտը: Իրավիճակը գեղանկարչության մեջ հիմա պայմանականն է, մինիմում կենդանություն մեռածի մեջ: Թվացյալի սահմանները և միաձուլումը կլանման հետ նկարիչներին գրավում է այժմ ամենաշատը, քանի որ ամորֆ բնույթը և թափանցիկությունը մեր գրեթե նոր և առավել հետաքրքիր առանձնահատկությունն է:

Էդվարդ Հոպպեր
Իսկ բնությունը ժամանակակից նկարիչների համար ոչ Աստծո տաճար է, ոչ արհեստանոց, ոչ դեկորացիաներ և ոչ էլ հովվերգություն: Երկրագնդի վրա, որտեղ ապրում են գրեթե 7 միլիարդ մարդ, բնությունը և շրջակա միջավայրը համընդհանուր ուտոպիա է, որտեղ եղել են կամ ընկնում են բոլորը: Այն անսահման է և անվերջ, արտահայտվում է մեկ դաշտերի տեսքով, մեկ մանրուքների մեջ՝ մանկական հարթ նկարներում, որտեղ ֆոնը և հերոսը գոյություն չունեն առանց մեկը մյուսի: Բնությունը հսկա մարդ է առանց աչքի և քթի, խեղդված միասնության և անժամանակության մեջ:


Նաիրա Աբրահամյան

      

вторник, 24 сентября 2013 г.

Սբ. Սոֆիա

Սբ. Սոֆիա տաճարը գտնվում է Կոստանդնուպոլսում /թուրքերեն անվանումը` Այա Սոֆիա/: Սոֆիա»-ն հունարեն բառ է, որ նշանակում է «իմաստություն»: Բյուզանդական կայսրության խոշոր ճարտարապետական գլուխգործոցներից է, Բյուզանդիայի «Ոսկե Դարի» խորհրդանիշը և աշխարհի խոշորագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը. Տաճարը կառուցվել է 324-327թթ. Կոնստանտին I կայսեր կողմից Ավգուստեոն առևտրային տարածքում, որը գտնվում էր Կայսերական պալատի հարևանությամբ, Կոնստանդնուպոլսի կենտրոնում: Տաճարն ունի 55.6 մ բարձրություն, գմբեթի տրամագիծը 31 մետր է: Երկարությունը 75.6 մետր է, լայնությունը՝ 68.4 մ:
Կոստանդնուպոլսի Սբ. Սոֆիան






404թ-ին ժողովրդական ապստամբության ժամանակ առաջին տաճարն այրվեց, իսկ նույն վայրում կանգնեցված նորակառույց եկեղեցին ապրեց ընդամենը 10 տարի և 415 թ. դարձյալ կործանվեց հրդեհից: Նույն թվականին կայսր Թեոդոսիուս II-ը հրամայեց սկսել շինարարական աշխատաքներ ու կառուցել նոր տաճար նույն վայրում, որն էլ այրվեց 532թ.-ին հայտնի «Նիկա» ապստամբության ժամանակ: Թեոդոսիուսի տաճարի ավերակները հայտնաբերվեցին 1936 թվականին, պեղումների ժամանակ, որոնք շատ մոտավոր պատկերացում տվեցին տաճարի արտաքին շքեղ տեսքի մասին. այն հնգաթև էր, շատ մեծ, իսկ ներքին հարդարանքի հիմնական բաղադրիչը մարմարն էր: Թեոդոսիուսի տաճարն ավերած հրդեհից 40 օր հետո Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը հրամայեց նույն վայրում կառուցել գեղեցիկ համանուն մի տաճար, որը կխորհրդանշի հզոր կայսրության ուժը: Բայց քանի որ Հուստինիանոսի ծրագրած եկեղեցին պետք է լիներ շատ մեծ, նա գնեց հարակից անհրաժեշտ հողերը, վարձեց ժամանակի լավագույն ճարտարապետներին՝ Իսիդոր Միլեթացուն և Անթիմիոս Թրալացուն:
Տաճարի հարդարանքի համար օգտագործվեց լավագույն մարմարը, իսկ Եփեոսից բերված ութ կանաչ մարմարե սյուները կարելի է տեսնել անգամ այսօր: Հուստինիանոսն այնքան էր կլանված տաճարի շքեղության գաղափարով, որ չէր ափսոսում ոչինչ. հարդարանքի համար նա օգտագործում էր թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ և փղոսկր: Տաճարի շինարարությունը կլանեց կայսրության գրեթե երեք տարվա եկամուտը: Տաճարի պաշտոնական օծումը տեղի ունեցավ 537թ-ի դեկտեմբերի 27 - ին Կոստանդնուպոլսի պատրիարք Մենասի (Menas, Mina)) կողմից: Ըստ ավանդության, ոտք դնելով տաճար, Հուստինիանոսն ասել է. «Սողոմոն, ես գերազանցեցի քեզ», վկայակոչելով հանրահայտ Երուսաղեմի տաճարը: Եկեղեցական անձնակազմը Հուստինիանոսի օրոք հասնում էր 525 հոգու, իսկ Հերակլի օրոք՝ 600-ի: Տաճարի կարիքները հոգալու համար հարկեր էին հավաքվում մի շարք առևտրային կազմակերպություններից ու արհեստավորական միություններից: Եկեղեցին չհասցրեց երկար հիացնել իր շքեղությամբ: Շինարարության ավարտից տարիներ անց երկրաշարժից ավերվեց տաճարի արևելյան մասը: Ավելի ուշ՝ 989 թ-ին, տաճարը ենթարկվեց նոր երկրաշարժի, և այս անգամ փլուզվեց գմբեթը: Շենքն ամրացնելու նպատակով կառուցվեցին պահող սյուներ, որոնք զգալիորեն ազդեցին տաճարի արտաքին տեսքի վրա:
Տաճարի ինտերիերը
Գմբեթը վերականգնելու համար հրավիրվեց հայ հայտնի ճարտարապետ Տրդատը, որի գլուխգործոցն է համարվում Անիի Մայր տաճարը: Մեծ հմտության շնորհիվ Տրդատը ոչ միայն հիանալի կատարեց իր աշխատանքը, այլև դարձրեց գմբեթն ավելի բարձր, գեղեցիկ ու ամուր: Եկեղեցին չափազանց թանկ հարդարանք ուներ մինչև 1204թ-ի Խաչակրաց արշավանքի հետևանքով Կոստանդնուպոլսի թալանումը: 1453թ-ին , Կոստանդնուպոլիսը նվաճած սուլթան Մեհմեդ II Սուրբ Սոֆիայի տաճարը վերածեց մզկիթի: Ավելացվեցին չորս մինարեթներ, որմնանկարներն ու խճանկարները ծածկվեցին ծեփամածիկով, և տաճարը կոչվեց Այա Սոֆիա: Քանի որ տաճարը կառուցված էր քրիստոնեական ավանդույթների համաձայն՝ խորանը դեպի արևելք, մահմեդականները ստիպված եղան հարմարեցնել այն իրենց պահանջներին և տեղադրեցին միհրաբը տաճարի հարավ - արեւելյան անկյունում՝ դեպի Մեքքա ուղղությամբ:
Սբ. Սոֆիայի որմնանկարներից
1847թ-ին տաճարը գտնվում էր փլուզման վտանգի տակ, և սուլթան Աբդուլ-Մեջիդի հանձնարարականով եղբայր ճարտարապետներ Ջուզեպպե և Գասպար Ֆոսսատիները սկսեցին վերանորոգման աշխատանքներ, որոնք տևեցին մոտ երկու տարի: 1935թ-ին Աթաթուրքը Այա Սոֆիան հռչակեց թանգարան: Որմնանկարներն ու խճանկարները վերջապես ազատություն ստացան գրեթե հինգ դար իրենց ծածկող շերտից: Տաճարին վերադարձվեց իր նախկին շքեղ ներքին հարդարանքը, ամբողջովին խճանկարներով ծածկված պատերը՝ ինչպես սյուժետային այնպես էլ դեկորատիվ կոմպոզիցիաներով: Այժմ պատերի վրա կարելի է տեսնել Հիսուս Քրիստոսի և Սուրբ Կույսի պատկերները: Գրեթե ամբողջությամբ պահպանվել են մուտքի հատվածում հրեշտակապետ Գաբրիելի, հարավային մուտքի սրահում՝ Սուրբ Հովհաննեսի և Ալեքսանդր կայսեր խճանկարները:
Սբ. Սոֆիայի գմբեթը
Խոշոր պատմական արժեք են ներկայացնում մարմարե սալիկների վրայի ռունական (runic) արձանագրությունները: Բազմաթիվ իսլամական տարրեր են ավելացվել եկեղեցում. մարմարե շատրվաններ, դեկորատիվ տարրեր և մեծ չորս օվալաձև վահանակներ` Ղուրանից վերցված մեջբերումներով: 2006թ- ին Սուրբ Սոֆիայում տարածք հատկացվեց տաճարի մահմեդական սպասավորների աղոթքի համար: Աննկարագրելի զգացում է պարուրում մարմինն ու հոգին, երբ կանգնում ես մարմարի հատակին ու նայում վեր՝ հեռավոր բարձունքներին: Կարծես կանգնած լինես այս հրաշալի հողի վրա տեղի ունեցած իրադարձությունների էպիկենտրոնում: Պատմական դեպքերը քամու նման անցնում են կողքովդ, իսկ դու ջերմանում ես, զգալով քեզ այս եզակի գլուխդործոցի մի մասնիկ:. Սբ. Սոֆիայի սաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում

Լուսինե Բադալյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին, 3-րդ կուրս