пятница, 31 мая 2013 г.

Մայիս ամսվա փողոցային արվեստը

Սթրիտ արտը, որը ողջ աշխարհն ընկալում  է իբրև կտավ, զարգանում է արագացված տեմպերով և ավելի շատ է դիտվում, քան արվեստի մյուս տեսակները ներկայացնող նմուշները: Սթրիտ արտը սակայն նախ սոցիալակն երևույթ է, որն արտացոլում է հասարակությունն ու վերջինիս խնդիրները: 
Ստորև ներկայացված են մայիս ամսվա ընթացքում աշխարհում արված գրաֆֆիթիներն ու այլ փողոցային արվեստի նմուշները:



SmugOne

Մադրիդ, Իսպանիա. Patrick Blanc

Եկատերինբուրգ, Ռուսաստան

Վլադիվոստոկ. Ռուսաստան. 33+1

Դավիթ Զինն

Կրասնադար
Լոնդոն, Մեծ Բրիտանիա, Squirrel & Boe

Իսպանիա. Swen Schmitz

Նորվեգիա. Anders Gjennestad

Ֆրանսիա. memeIRL

Բեռլին, Գերմանիա
Վիտտենբերգ, Գերմանիա. CASE
Լոնդոն, Մեծ Բրիտանիա, DALeast
Լոնդոն, Մեծ Բրիտանիա. My Dog Sighs


Ֆրանսիա. OakOak

Վինտեր Հեյվեն. ԱՄՆ. Ս. Հերրերո և Դ. դե լա Մանո

Շվեյցարիա. Wes21

Լոնդոն. Մեծ Բրիտանիա

Ֆրեյբուրգ, Ֆերմանիա. Herakut

Աթենք, Հունաստան

Լեհաստան. Peter Fuss


Վարշավա, Պոլշա

Գլազգո. Rogue One

Լոս Անջելես. ԱՄՆ. Smug Bonzai

Եկատերինբուրգ, Ռուսաստան

աղբյուրը` adme.ru
  

Նկարիչ Մետեորը :)


Ուզում ենք ձեզ ծանոթացնել  մի անսովոր նկարչի հետ` Մետրո Մետեոր անունով: Այս ինքնուս նկարիչը մի քանի ամիսների ընթացքում կարողացավ դառնալ ամենաշատ վաճառվող արվեստագետը իր քաղաքում` Գետտիսբերգում /Փենսիլվանիա/ և գերազանցեց նույնիսկ վան Գոգի կտավների  ցուցանիշին: Այս նկարչի աշխատանքները շատերը համեմատում են էքսպրեսիոնիստների նկարների հետ: Վաճառվող գործերի հասույթն ուղղվում է տրավմաներ ստացած ձիերի բուժմանը: Ինչու հենց ձիերին....քանի որ նկարիչը մի հասարակ ձի է որ կա: Մետեորը 10 տարեկան է, նա 2009թ. ծնկի տրավմայից հետո հնարավորություն չի ունեցել ձիավազքերին և մրցություններին մասնակցելու: Այս դեպքից հետո ձին գնում են Վենդի և Ռոն Կռաևսկի ամուսինները: Վնասվածքը դառնում է Մետրոյի նոր զբաղմունքի պատճառ: Երիտասարդ զույգը ձիուն նկարել է սովորեցնում: Արդյունքում 2012թ.  «Gallery» խանութում հայտնվում են նրա առաջին աշխատանքները:
Ռոնի խոսքերով, ով դարձել է Մետեորի կուրատորը, նկարների պահանջարկը մեծ է: Ցանկացած աշխատանքի համար աճուրդին պայքարում են մոտ 120 մարդ: Մետեորն արդեն ունի 120 փոքր և 40 մեծ կտավներ, որոնք վաճառվել են ավելի քան 35 հազար ԱՄՆ դոլարով, ինչը միանշանակ գերազանցում է շատ նկարիչների կենդանության օրոք վաճառած նկարների գումարին:
աղբյուրը` http://henaran.am

среда, 29 мая 2013 г.

Աբստրակտ հերոսներն իրականում

 Վենգրիացի լուսանկարիչ Ֆլորա Բորսին պատկերացրել է, թե ինչպիսի տեսք կունենային հայտնի նկարների բնորդները....

Մեր օրերում ցանկացած լուսանկարիչ օգտվում է նկարը մոնտաժելու, "գեղեցկացնելու" մի շարք հնարավորություններից, որոնք այսօր ընձեռում է տեխնիկան: Եթե այժմ մեզ օգնության են գալիս համակարգչային ծրագրերը, ապա նախկինում նկարիչներին օգնում էր միայն իրենց երևակայությունը և ցանկացած արդյունք, միանգամից ցուցադրվելով, դառնում էր արվեստի գործ: Նրանցից ոմանք իրենց կերպարներին ստեղծում են բնորդներից, ոմանք պարզապես միտքը կտավի վրա վերարտադրելով: Շատ ստեղծագործությունների նայելով հաճախ ինքներս մեզ հարց ենք տալիս. "Իսկ Ինչ կլիներ, եթե այս կտավի աբստրակտ հերոսը գոյություն ունենար իրականում" կամ արդյոք կերպարը իրականում գոյություն ունեցել է և եթե այո, ապա ինչպիսի տեսք է ունեցել....

Ֆլորա Բորսին Վերցրել է 20-րդ դարի հայտնի նկարիչներ Պիկասոյի,  Հաուսների, Մոդիլյանիի, Մալևիչի և Վուդի ստեղծագործությունները և դրանց հերոսներին Photoshop-ի միջոցով դարձրել իրական,  իրական կյանքում ապրող...









Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

вторник, 28 мая 2013 г.

Ռենե Դեկարտ /1596-1650/



Ֆրանս Հալս-Ռենե Դեկարտի դիմանկարը

Ինդուկցիան իր սահմանափակումների եւ միակողմանիության համար երբեւէ չի բավարարել Նոր ժամանակի փիլիսոփայության հիմնադիր, դարաշրջանի մեծագույն բնագետ, մաթեմատիկոս եւ փիլիսոփա Ռենե Դեկարտին: Ինդուկցիան բավարար չէ տեսական-փիլիսոփայական գիտելիքի հավաստիության հիմնավորման համար: Սկեպտիկների փաս­տարկները այս հարցում ունեն իրենց ուժեղ կողմը: Դեկարտին  հետաքրքրում է կասկածի մեթոդաբանական կողմը: Դեկարտի համար կասկածը գիտելիքի հավաստիության հիմնա­վորման միջոց է: Որտեղ պետք է փնտրել գիտելիքի հավաստիության հիմնավորման գոր­ծոնները: Եթե այն չպետք է որոնել բեկոնյան փորձի մեջ, ապա մնում է այն որոնել բանական մարդու մտածողության, մտքի ինտելեկտուալ ինտուիցիայի մեջ: Նա արմատական շրջա­դարձ է կատարում դեպի մտածող մարդը: Ոչ ոք չի կարող հասնել ճշմարտության, եթե «չի լսելու բանականության ձայնը» եւ «չի հետեւելու ճշմարիտ,գիտական մեթոդին` բանականությանը լավ ուղղություն տալու եւ գիտությունների մեջ ճշմարտություն որոնելու համար»:
Բանական, մտածող մարդն է փիլիսոփայության եւ' ելակետը, եւ' կենտրոնը, եւ'  ավար­տը: Միայն բանականությունն է ընդունակ «ճշմարիտը սխալից ջոկելու»: Այս տեսանկյու­նից, երբ նա ավարտում է Եվրոպայի ամենահռչակավոր դպրոցներից մեկը, իր համար  պարզում է զարմանահրաշ մի երեւույթ. «Ինչ սովորել է, կասկածելի է թվում»:
Դեկարը միայն մի բանի վրա չի կասկածում: Դա այն է, որ ինքը կասկածում է: Մարդկային բոլոր գիտելիքները մարդը, ըստ Դեկարտի, ստանում է երկու  ճանապարհով՝ զգայական վարձից եւ ինտելեկտուալ ինտուիցիայի արդյունքներից: Իսկ վերջինս պարզաբանում է այն, ինչ մարդու մեջ կա ի ծնե:
Դեկարտն առաջնորդվում Է այն մտքով, որ առարկաների մասին մտքի մեջ պետք Է պարու­նակվի նրա գոյության երաշխիքը: Մարդը գոյություն ունի, եթե նա մտածում Է: Իսկ ինչպես վարվել այն իրողության հետ, որ մտածելու համար պետք Է գոյություն ունենալ: Այս պարա­դոքսը լուծվում Է Դեկարտի փիլիսոփայական դուալիզմով.
Չի կարելի մտածող մարդու եւ բնության համար ընդունել մեկ սուբստանցիա: Բնությունը աոարկայական-մարմնական Է, մարդը` բանական: Բնության սուբստանցիան տարածականությունն Է, մարդունը` մտածո­ղությունը: Սրանից վերեւ, ըստ Դեկարտի, կանգնած Է դրանց միակ արարիչը Աստված: Նա արարել Է դրանք իրարից անկախ, ինքնաբավ եւ դրել շարժման մեջ, դրանց օժտել ինքնու­րույն օրենքներով: Բայց գիտելիքը մտածողության մենաշնորհն Է, որի հավաստիության  հիմքը միտքն Է: Բնության մասին գիտելիքներ կարելի Է ձեռք բերել փորձի զգայություննե­րի եւ իմացության ինդուկտիվ մեթոդի միջոցով: Բայց ինդուկցիան, հենվելով զգայական փորձի վրա, մի կողմից չի տալիս ակնհայտ ճշմարիտ տեսական գիտելիք, մյուս կողմից, այն մտքի պրոցես Է, որը փորձնական ճանապարհով չի կարող հասնել, ասենք, կետի, գծի, հարթության զգայական ըմբռնման: Դրանք միտքը կարող Է պատկերացնել: Այդ բնածին գաղափարների հավաստիության հիմնավորումները անհնար Է գտնել փորձում (ինչպես, ասենք, Աստծո եւ նրա գոյության գաղափարը, սուբստանցիայի գաղափարը): Միայն պարզ միտքը, անցնելով դեդուկցիայի բոլոր օղակներով, հանգեցնում Է փորձի փաստին: Ինչպե՛ս Է այն տեղի ունենում: Դա հասկանալու համար պետք Է դիմել Դեկարտի իմա­ցության տեսությանը: Ըստ Դեկարտի, անհրաժեշտ Է ճանաչողության պրոցեսը բաժանել աս­տիճանների`  «պարզագույն ընդունակությունների», այն Է` զգայության, երեւակայության, հիշողության,ինտելեկտի (բանականության): Այնուհետեւ, դրանք պետք Է իրարից տար­բերակել: Տարբերակելով դրանք, Դեկարտը նկատում Է որոշակի հակադրություններ, նյութա­կան եւ հոգեւոր, զգայություն եւ ինտելեկտ, մարդկային եւ Աստծո բանականություն: Մատերիա­կան աշխարհը ունի մեկ սուբստանցիա` տարածականություն, որով չի կարելի ճանաչել այդ  աշխարհի մատերիական իրերից գլխավորին` Մարդուն: Մարդը «մտածող իր» Է, նրա ճանաչողության սուբստանցիան եւ  չափանիշը մտածողությունն Է:  Բայցեւ «մտածողությունն անհնար Է առանց «մտածող իրի»: Միասնական իմացությունը պարտավոր Է լուծել այս պարադոքսը: Եթե մտածողությունն անհնար Է աոանց մտածող իրի, ապա ըստ Դեկարտի, նյութականն ու հոգեւորը, մարմինն ու հոգին միասնական են: Չկա զգայություն առանց ինտելեկտի եւ ինտելեկտ` առանց զգայության :
Ինչպես ապացուցել սա: Դեկարտը գտնում Է, որ բոլոր կարգի ընկալումները եւ մտածո­ղությունը կապված են «մտածող սուբստանցիայի», իսկ զգայությունները` «մարմնական սուբստանցիայի» հետ: Բայց զգայությունը «ինքնին զգայություն» չէ, այլ մարմնի գործու­նեություն է, «հոգեւորի» իմացության գործառնական տարր է: Այստեղից էլ` ինտելեկտը ան­զոր է, քանի դեռ գործ ունի անմարմին օբյեկտի հետ, իսկ զգայությունը պարփակված եւ մե­կուսացված է ինքն իր մեջ: Երբ գործում է ինտելեկտը, «ինքնին զգայությունը» վերածվում է գործունեության: Ինտելեկտի գործունեությունը դեդուկտիվ է: Դեդուկտիվ մտածողությունը սկսվում է ինտելեկտուալ ինտուիցիայից, որը իրի էության անմիջական, բայց բանական  ըմբռնում է: Այն կասկածի ենթակա չէ, որովհետեւ օժտված է ակնհայտ եւ հավաստի ճանաչ­ված հիմնադրույթների ճշմարտությամբ: Այն գիտելիքի պարզ տարրերի առանձնացում է եւ ընթանում է պարզից բարդը' վերընթաց շարժման շնորհիվ: Դեկարտը աստվածացրել է բա­նականության դերը իմացության պրոցեսում: Հենվելով իր դեդուկտիվ (ռացիոնալիստա­կան) մեթոդի վրա, այն է` ընդհանուրից դեպի եզակին մտքի շարժման վրա, Դեկարտը պա­տերազմ է հայտարարել մինչ այդ գոյություն ունեցող ողջ իմացաբանությանը, հիմքից մերժելով եւ «դեն շպրտելով» ամեն ինչ: Դեկարտը կասկածը տարածում է ամենուր:
Իսկ որ գիտելիքները պետք է համարել ճշմարիտ եւ որոնք են դրա չափանիշները: Դեկարտը գտնում է, որ`
1.      Կասկածելը պիտի շարունակել մինչեւ այն սահմանը, քանի դեռ չի գտնվել մի բան, ո­րը կասկածի ոչ մի տեղիք չի տալիս:
2.      Իրերի գոյության մասին մտքի մեջ պետք պարունակվի նրա գոյության երաշխիքը:
3.      Չպետք է հավատալ զգայական տվյալներին:Արեւը փոքր է թվում, բայց իրականում այդպիսին չէ: Զգայական ճշմարտությունը կախված է բանականությունից եւ ղեկավարվում է նրա կողմից:
4.      Անհրաժեշտ է սովորել սովորական կրքերը կառավարել: Դրանք պետք է փոխարինել դատելու եւ ուշադրությունը կենտրոնացնելու կամքով:
Դեկարտը իր գիտական-փիլիսոփայական գործունեության մեջ ղեկավարվել է այդ սկզբունքներով եւ դրանց հիման վրա ստեղծել իր դեդուկտիվ-ռացիոնալիստական մեթոդը:  
Այդ մեթոդը պահանջում էր.
·         Երբեք ճշմարիտ չհամարել ոչ մի միտք եւ դատողություն, եթե պարզ եւ ակնհայտ չլինի, որ դա իսկապես ճշմարիտ է եւ չունենա կասկածելու առիթ:
·         Յուրաքանչյուր բարդ ու դժվարին խնդիր, որ պետք է քննարկվի, անհրա­ժեշտ է բաժանել այնքան մասերի, որքան պետք է դրա լավագույն լուծումը հնարավոր դարձնելու համար:
·         Ղեկավարել մտքերի ընթացքը, սկսել ամենապարզ եւ ամենահեշտ առարկա­ներից եւ աստիճանաբար բարձրանալ մինչեւ ամենաբարդը եւ դժվար իրերի իմացությունը:
·         Այնքան լրիվ թվարկումներ եւ այնքան ընդհանուր տեսություններ կատարել, մինչեւ  կատարելապես վստահ լինել, որ ոչ մի բան բաց չի մնացել:

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից