пятница, 29 ноября 2013 г.

Էնդի Ուորհոլի կտավների մոտիվներով պաստառներ են ստեղծել


Բրուկլինում գտնվող Flavor Paper դիզայնի կենտրոնը Էնդի Ուորհոլի ֆոնդից պաշտոնական թույլտվություն է ստացել նկարչի կտավների մոտիվներով պաստառներ ստեղծելու վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Ուորհոլը նկարել է ոչ միայն կտավի վրա, այլև արել է բազմաթիվ մետաքսափորագրություններ, նկարել է ֆիլմերի կադրեր, արել է լուսանկարներ: Նրա արվեստն այժմ կարող է հայտնվել յուրաքանչյուրի տանը: Flavor Paper դիզայնի կենտրոնը այսպիսով ոչ միայն գովազդում  է պաստառները, այլև վերաներկայացնում է մեծ պոպ-արտիստին: Ընկերությունը Էնդիի արվեստի շնորհիվ ցանկացած տանը ստեղծում է  պոպ-արտի միջավայր: