пятница, 1 ноября 2013 г.

Էռնեստ Հեմինգուեյ....մտքեր

Պատերազմից սարսափելի բաներ էլ կան`վախկոտությունն ավելի վատ է, դավաճանությունն ավելի վատ է, վատ է էգոիզմը:

* * *
Մարդը ստեղծված չէ այն բանի համար, որպեսզի հաղթահարի ցնցումները: Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց նրան չի կարելի հաղթել:
* * *
Տղամարդիկ ուզում են մենակ մնալ, կանայք նույնպես ուզում են մենակ մնալ: Բայց նրանցից յուրաքանչյուրի համար վիրավորական է տեսնել դա դիմացինի մեջ, եթե նրանք սիրում են միմյանց:


* * *
Ամենավատը այն է, երբ դու մտապես զգում ես, որ էլ չես կարող ընկերություն անել մեկի հետ:
* * *
Ճանապարհորդիր նրանց հետ, ում սիրում ես:

* * *
Չափազանց հեշտ է լինել անզգա`ցերեկը, իսկ ահա գիշերը միանգամայն այլ գործ է:
* * *
Թող նա մտածի իմ մասին ավելի լավը, քան ես իրականում կամ, և այդ ժամանակ ես իսկապես լավը կդառնամ:
* * *
Ես երբեք առանձնապես չեմ սիրել երեխաներին, բայց երբեք չեմ ուզել մտածել, որ ես չեմ ունենա իմ սեփական երեխաները: Թող նրանք լինեն, և այդ ժամանակ ես կսիրեմ նրանց:
* * *
Հիմա ժամանակը չէ մտածելու այն մասին, ինչը չունեք: Ավելի լավ է մտածել այն մասին, թե ինչպես հարմարվել ունեցածին:
* * *
Երբ կյանքում ինչ-որ բան ավարտվում է, լինի դա լավ թե վատ բան, մնում է դատարկությունը: Բայց դատարկությունը, որն առաջացել էր վատ բանից, լցվում է ինքնաբերաբար: Իսկ դատարկությունը, որն առաջացել էր լավ բանից, լցվում է միայն լավ բաներով:
* * *
Ծերերը իմաստուն չեն, նրանք պարզապես մի փոքր զգուշավոր են:
* * *
Ինձ համար մեկ է, թե ինչ է աշխարհը, միակ բանը, որ ես ուզում եմ, դա այն է՝ իմանալ` ինչպես ապրել դրանում:
* * *
Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում:
* * *
Այնպիսիք, ինչպիսին դու ես, երկար չեն ապրում: Այնպիսիք, ինչպիսին ես եմ, ապրում են մինչև իրենց մահվան վերջին օրը:
* * *
Հեշտ է լինել վճռական, եթե չգիտես, թե ուր կտանի դա քեզ:
* * *
Լավ ծաղրածուները ծիծաղեցնում են նաև լուռ ժամանակ:
* * *
Երբ դու լրջանաս, այդ ժամանակ ես կհասկանամ, որ մահացել ես: