пятница, 29 ноября 2013 г.

3D կտավներ Չինաստանի Շենյան քաղաքի պատկերասրահում



Չինաստանի Շենյան քաղաքի պատկերասրահում կան եռաչափ կտավներ, որոնք ստեղծում են ժամանակակից արվեստագետները` ժամանակակից տեխնիկաների միջոցով: Սովորաբար թանգարաններում և պատկերասրահներում մարդիկ հոգևոր հանգստություն են գտնում, սակայն այստեղ կանոնները այլ են….սա ինտերակտիվ նկարչություն է, և նպատակը մարդկանց զվարճացնելն է:
Պատկերասրահում ներկայացված են 50 հատ 3-մետրանոց կտավներ: Այստեղ կարելի է <<զգալ>>, թե ինչպես է փիղը ցատկում ջրի մեջ, ինչպես է դինոզավրը ուտում այցելուներին, կարելի է կռվել Բրյուս Լիի հետ, բռնել ոսկե ձկնիկին և այլն….երևակայությանը չափ ու սահման չկա:
Այս ստեղծագործությունները հնարավորություն են տալիս դիտողին դառնալ արվեստի գործի մի մաս, նկարի սյուժեում դեր ունենալ և որ ամենակարևորն է, հանգստանալ լուրջ, ավանդական, դասական նկարներով լի թանգարաններից: