среда, 28 августа 2013 г.

Շվեզիգոն



Պագանը` Բիրմայի հնագույն մայրաքաղաքը, տարածված է Իրավադի գետի հարթավայրում: Այս տարածքում կան տասնյակ մեծ ու փոքր պագոդաներ, սակայն նրանց մեջ իր տեսքով ու հմայքով առանձնանում է Պագանի կառույցը` Շվեզիգոնը: 
Շվեզիգոն պագոդան 
 Այն կառուցվել է Անորաթխի թագավորի օրոք /1044-1077թթ./, երբ սկսվել է բիրմանական ճարտարապետության ոսկեդարը, որի ընթացքում Իրավադի գետի հովտում կառուցվել են ավելի քան 5000 տաճարներ և պագոդաներ, որոնցից մոտ 100-ը կանգուն են մինչև օրս: Պագանի հուշարձանները հին ճարտարապետության գլուխգործոցներ են: Դրանք բաժանվում են երկու մասի` մեծ և փոքր: Մեծ կառույցներից են Շվեզիգոնը, Մինգալազեդին, Շվեզանդոն, որոնցից յուրաքանչյուրը կապված է մի արքայի անվան հետ: Սրանցից ամենահայտնին Շվեզիգոնն է, որը միակ ոսկեզօր պագոդան է Պագանում: Հնդկերեն պագոդան կոչվում է Շվեզիգոն-Ջայաբխումի: 
Մինգալազեդի
Շվեզիգոնի կառույցները դասավորված են քառակուսի հատակագծով տարածքում, շրջապատված են պարսպով: Պատերը զարդարված են չինտէ-դևերի  պատկերներով, ովքեր հսկում են կառույցները, իսկ ռելիեֆների արձանագրությունը պատմում է Շվեզիգոնի կառուցման մանրամասների մասին: 

Մի ժամանակ հարավային դարպասները տանող ճանապարհը «Սֆինքսների արահետ» էր, որից մեզ միայն ավերակներ են հասել: Շվեզիգոնը հիմնված է 3 հարթ ու տափակ տանիքների վրա: Սա կառուցվել է ուխտագնացների համար, ովքեր անցնում են տանիքից տանիք, հասնում գագաթին: Սա հարգանք է դեպի տվյալ վայրը, դեպի իրենց կրոնը, դեպի Բուդդան: Կառույցի շուրջբոլորը պտույտ կատարելիս մարդը մաքրագործվում է: Այսպես էր նաև Բոռոբուդուռ տաճարում, ինչի մասին բլոգի նախորդ անդրադարձներում արդեն խոսվել է: /http://deesim.blogspot.com/2013/08/blog-post_7.html/ 
Տեսարան Շվեզանդո պագոդայից
  Հենց շրջելու համար տաճարը կառուցելիս միտումնավոր հատված են թողել պատի և կառույցի միջև: Երեք տանիքների վրա տերակոտե ռելիեֆներ են, որոնց վրա բուդդայական  կրոնից վերցված տեսարաններ են: Նրանց մեջ կան նաև «դրախտի ծառեր», որոնք արված են բրոնզից: Ըստ հին ավանդույթի` այս ծառը գոյություն է ունեցել մարդկության ոսկե դարում, և նրա վրա որպես պտուղ եղել է այն ամենը, ինչի կարիքն ունեցել են մարդիկ: Նրանք չեն աշխատել, սակայն ծառից քաղել են իրենց պետքական առարական: Այս ծառերն այժմ չկան, նրանցից մնացել են միայն Շվեզիգոնի պատկերները:

Շվեզիգոնը ներքևի ռակուրսից
Մեծ  պագոդան շրջապատված է մի շարք այլ կառույցներով, որոնք ունեն տարբեր  նշանակություն և կիրառություն: Նրանցից որոշները աղոթքի համար են, մի քանիսը` հանգստի, և այլն…
Որպես կուռքի առարկա ծառայում են 37 հին բիրմանական հեթանոս աստվածների արձանները: Շվեզիգոնի սրբարանում են գտնվում նաև բուդդայականության մասունքները` Բուդդայի ճակատի ոսկորը և ատամը: Այս բոլոր հետաքրքրություններով և կառույցներով հինավուրց Բիրման մինչև օրս գրավում է բոլոր զբոսաշրջիկներին: Բիրման հին աշխարհի լավագույն օրինակներից է` իր հսկա պագոդաներով, առավելապես Շվեզիգոնով հանդերձ:

Դե եսիմ` Գ. Ն.