среда, 7 августа 2013 г.

Բոռոբուդուռ



Աշխարհահռչակ տաճարային համալիր Բոռոբուդուռը Ինդոնեզիայի ազգային խորհրդանիշն է: Այն գտնվում է Կենտրոնական Ճավայի մայրաքաղաք Ջոկյակարտայից 42կմ հյուսիս-արևմուտք: Բոռոբուդուռը Հարավային կիսագնդի ամենամեծ մոնումենտալ կառույցն է: «Բոռոբուդուռ» թարգմանաբար նշանակում է «շատ բուդդաներ»:

 Մոտ 800 թվականին` Սայլենդարի գահակալության ժամանակաշրջանում է սկսվել աշխարհում ամենամեծ բուդդայական-հինդուիստական տաճարային համալիրներից մեկը, որը մեծությամբ 3-րդն է Կամբոջայի Անգկոր Վատից և Բիրմայում գտնվող Շվեդագոնից հետո: Միայն տաճարի արհեստական բլուրը կառուցելու համար պահանջվել է 75 տարի: Ողջ համալիրի կառուցման համար օգտագործվել  է 55 հազ. խորանարդ մետր քար: Տաճարը համապատասխանում է բուդդայական գաղափարախոսությանը: 
 Այն հիշեցնում է բուդդայական ստուպաներին, ունի 34մ բարձրություն: Բոռոբուդուռի կենտրոնական մոտիվը սրբազան Մերու լեռն է, որը, ըստ հնդկական առասպելաբանության, հանդիսանում է աշխարհի ստեղծման հիմքը: Համալիրի ներքևի հատվածը, որը խորհրդանշում է երկիրը, իրենից ներկայացնում է իրար վրա դրված հինգ հարկեր, որոնք գնալով փոքրանում են: 


Սրանք իրենց հերթին ծածկված են բարավորներով: Այնուհետև երեք վերնահարկերն են, որոնք ունեն հոգևոր աշխարհի խորհուրդը: Դեպի այս վայրը տանում են 72 ստուպաներ, որոնցից կենտրոնականը ոսկուց է` 15մ տրամագծով և 8մ բարձրությամբ: Այն խորհրդանշում է Մերու լեռան ոսկե գագաթը: Իրականում էլ տաճար այցելողները ճանապարհը սկսում են «երկրից» և հասնում մինչև «երկինք»: Դեպի տաճարի գագաթը տանում են մեծ աստիճանները, որոնցից հնարավոր է մտնել ցանկացած հարկ: Ամբողջ համալիրում կան շուրջ 500 ստուպաներ:
 Բոռոբուդուռը անվանում են  «բուդդիզմի քարե հանրագիտարան»: Այցելուն ողջ ճանապարն անցնելուց մաքրվում է, լցվում հոգևորով: Ճանապարհին նա տեսնում է ավելի քան 1500 քանդակներ և գոռելիեֆներ, հարթաքանդակներ ու արվեստի այլ նմուշներ, որոնք պատմում են Բուդդայի կյանքի մասին: Առաջին յարուսի ռելիեֆները պատկերում են տեսարաններ Բուդդայի երկրային կյանքից: Երկրորդ յարուսի քանդակները պատմում են մահկանացու սրբերի մասին, սակայն դրանք գտնվում են : 
 Հոգևոր գիտակցության ամենաբարձր սֆերայում Բուդդայի նստած քանդակներն են, որոնք կարող է «տեսնել և զգալ» միայն հավատացող մարդու ներքին տեսողությունը: Եվ վերջապես, վերին ստուպաներում տեսարաններ են հին հնդկական էպոսներից` «Ռամայանայից» և «Մահաբհարաթայից», ինչպես նաև ինդոնեզացիների կենցաղային կյանքից դրվագներ` աշխատանք դաշտում, ձկնորսներ փոթորկի ժամանակ, մարտական գործողություններ, պարեր, վարժեցրած կապիկներ և այլն: Բոռոբուդուռի քարե արձանների մեջ կարելի է տեսնել նաև ֆանտաստիկ կենդանի մակարային, որը փղի և ձկան խառնուրդ է, ինչպես նաև կալային, ով նման է առյուծի և վանում է դևերին:
                                                      


  

 







     
                                                           Բոռոբուդուռի ռելիեֆներից
Բոռոբուդուռի ռելիեֆները կերտված են մանրակրկտորեն: Դրանք զարմացնում են  իրենց տեխնիկայի գերազանցությամբ, պատկերների գեղեցկությամբ: 1006 թվականին ժայթքում է Բոռոբուդուռի մոտ գտնվող Մերալի հրաբուխը, որի պատճառով տաճարային համալիրի մի մասը մնում  է մոխիրի տակ: Երկար ժամանակ Բոռոբուդուռը լքված և մոռացված էր բոլորի կողմից: Այն աստիճանաբար քանդվում էր, վերածվում ջունգլիների: Միայն 1835 թվականին մի անգլիացի պատահաբար գտնում է Բոռոբուդուռի ավերակները: Արդյունքում վայրը կրկին հայտնաբերվում  է, տաճարի արվեստի նմուշների ֆրագմենտները տարվում են ամենատարբեր թանգարաններ: 1970-80-ականներին կատարվում են ռեստավրացիոն աշխատանքներ, և Բոռոբուդուռը հանրության առջև բացում է իր դռները` որպես զբոսաշրջության կենտրոն: 

Դե եսիմ` Գ. Ն.