вторник, 6 августа 2013 г.

Կապիտոլյան գայլի քանդակը (մ.թ.ա. V դար)



Ւնչքան էլ որ զարմանալի է, հռոմեացիների առաջին տաճարը և նրանց գլխավոր սրբավայրը` Յուպիտերի, Յունոնայի և Միներվայի տաճարը Կապիտոլիումում կառուցել են էտրուսկները: Շինարարական նյութը երկար օգտագործման ենթակա չէր, սակայն վերանորոգումների և ռեստավրացիաների արդյունքում կապիտոլյան եռյակը գոյատևեց մինչև անտիկ դարաշրջանի վերջը: Էտրուսկները կառուցել են ոչ միայն գլխավոր տաճարը, այլև Հռոմի խորհրդանիշը` Կապիտոլյան գայլի արձանը: Սա, ըստ լեգենդի, Հռոմի հիմնադիրներին` Ռեմոս և Ռոմուլոս եղբայրներին կերակրած Լուպային է նվիրված և կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարում ` անհայտ Էտրուսկցի քանդակագործի կողմից: Ռեմոսի և Ռոմուլոսի մասին շատ լեգենդներ կան: Ըստ դրանցից մեկի` նրանք Էնեոսի որդիներն են, մեկ այլ վարկածի համաձայն` նրանք Տարխետիոս արքայի և ընտանեկան օջախի աստվածուհի Լառայի զավակներն են: Սակայն ամենահավանական և ընդունված տարբերակն այն է, որ եղբայրները  Ռեա Սիլվիայի և Մարսի երեխաներն են: Ռեայի քեռին` Ամուլիոսը, հրամայում է տղաներին գցել գետը, սակայն վերջիններս չեն խեղդվում, նրանց կողովը դուրս է բերում ափ: Եղբայրներին գտնում է մի էգ գայլ, սակայն ոչ միայն չի վնասում, այլև սկսում է խնամել նրանց: Որոշ ժամանակ տղաները մնում են գայլի մոտ, ավելի ուշ նրանց գտնում է հովիվ Ֆաուստուլը և իր կնոջ հետ զբաղվում երեխաների դաստիարակությամբ
Ռուբենս-Ֆաուստուլը գտնում է Ռեմոսին և Ռոմուլոսին
Մեծանալով եղբայրներն իմանում են ճշմարտությունը, զորք հավաքում, սպանում Ամուլիոսին, վերադարձնում են իշխանությունը Ալբա-Լոնգայում ապրող իրենց պապին` Նումիտորին և որոշում նոր քաղաք կառուցել: Այս գործում նրանց օգնում է գուշակությունը: Ռեմոսին տրվում է վեց թռչուն, Ռոմուլոսին` 12, ինչը խորհրդանշում էր քաղաքի գոյության 12 դարերը: Գուշակությունը արվելու էր կախված թռիչքից և թռչունների վարքից: Առաջինը Ռոմուլոսի հերթն էր: Նա մտրակով երկնքում գծում է այն հետագիծը, որով թռչունն անցնելու էր ճանապարհը: Այս տարածքը հետագայում պահպանվում է որպես սրբավայր: Ռոմուլոսն ընտրել էր Պալատին յան և Կապիտոլյան բլուրների միջև ընկած հատվածը, իսկ Ռեմոսը պնդում էր, որ քաղաքը կառուցեն միայն Պալատինյան բլրի վրա: Նա  նախանձում էր եղբոր հաջողություններին, վեճի է բռնվում նրա հետ և արդյունքում սպանվում: Մենամարտում հաղթելաոից հետը Ռոմուլոսը հիմնում  է քաղաքը իր անունով /լատ.` Ռոմա-Հռոմ/, դառնում է Հին Հռոմի առաջին թագավորը /մ.թ.ա. 753-716թթ./: 
Կապիտոլյան գայլի քանդակը
 Քաղաքի հիմնադրման տարեթիվը համարվում է մ.թ.ա. 753 թ. ապրիլի 21-ը: Արքան ընտրում է սենատին, քաղաքը բաժանում  է պատրիկների և պլեբեյների դասերի, մտցնում է լեգիոնները: Ռոմուլոսն ունենում է երկու երեխա` աղջիկը` Պրիման, և որդին` Ավիլիոսը, որոնք ըստ վարկածի, ծնվել էին Հերսիլիայից:
Այսպիսի պատմություն ունի Հռոմը և այն եղբայրները, որոնք հիմք են հանդիսացել այս պատմության ստեղծման համար: Եվ այստեղից էլ հայտնի է դառնում գայլը` լուպան, ով կերակրել էր եղբայրներին: Հռոմում այսուհետ գայլը դառնում է սուրբ կենդանի, նրա մասին հյուսում են լեգեն դն եր, պատմություններ են պատմում, նույնիսկ ստեղծում են քանդակներ, որոնցից մեկն էլ Կապիտոլյան էգ գայլի քանդակն է: Այն ձուլված է բրոնզից և հանդիսանում է էտրուսկյան արվեստի եզակի նմուշներից մեկը:
Լուպայի և եղբայրների արձանը Հռոմում
Քանդակը, կամ ավելի ճիշտ կլինի ասել, քանդակախումբը, չնայած իր անատոմիական անճշտություններին` միանգամից գրավում է դիտողին և փոխանցում այն  ուժն ու առասպելական հզորությունը, որը փորձել է մեզ հասցնել քանդակագործը: Այս աշխատանքը ստեղծվել է դեպքերից մոտ երեք դար անց, մինչ այդ Լուպային պաշտող որևիցե արձանիկ գոյություն չի ունեցել: Գայլը կանգնած է հպարտ, ուժեղ` իր գիշատիչ հզորությամբ և միևնույն ժամանակ ձագերին պաշտպանելու ու դաստիարակելու մեղմությամբ: Գիշատիչ կենդանուն էտրուսկցի քանդակագործը ներկայացրել է իբրև ազգի խորհրդանիշի, հռոմեացիների փրկչի, քանի որ չլիներ այս էգ գայլը, չէին լինի և եղբայրները, հետևաբար նաև Հռոմը....

Դե եսիմ` Գ. Ն.