пятница, 30 августа 2013 г.

Քրիստոսի խաչելության թեման արվեստում

Քրիստոնեության առանցքային իրադարձությունը, որը տարածվել է աշխարով, հետևաբար և "արվեստով" մեկ.....Քրիստոսի խաչելությունը.....

Հիերոնիմոս Բոսխ-Խաչելություն
Երբ կէսօր եղաւ, խաւար պատեց ամբողջ երկիրը, մինչեւ ժամը երեքը:
Եւ ժամը երեքին Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանւում է՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ:
Եւ նրանցից ոմանք, որ նրա շուրջն էին կանգնել, երբ լսեցին այդ, ասացին. «Եղիային է կանչում»:
Եւ մէկը առաջ վազելով՝ սպունգը թաթախեց քացախի մէջ, անցկացրեց եղէգի ծայրին, տուեց նրան, որ խմի, ու ասաց. «Թողէ՛ք տեսնենք, արդեօք Եղիան կը գա՞յ նրան իջեցնելու»:
Եւ Յիսուս բարձր ձայն արձակեց ու հոգին աւանդեց:
Եւ տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց:
Եւ այնտեղ կանգնած հարիւրապետը տեսնելով, թէ ինչպէս նա աղաղակեց եւ հոգին աւանդեց, ասաց. «Իրօք այս մարդը Աստծու Որդի էր»:
Կային եւ կանայք, որոնք դիտում էին հեռուից: Նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Կրտսեր Յակոբոսի եւ Յովսէի մայրը՝ Մարիամը, ինչպէս եւ Սաղոմէն,
որոնք, երբ Յիսուս Գալիլիայում էր, նրա յետեւից էին գնում եւ ծառայում նրան. կային նաեւ շատ այլ կանայք, որոնք նրա հետ Երուսաղէմ էին ելել:
Եւ երբ երեկոյ եղաւ, - քանի որ ուրբաթ էր, եւ շաբաթամուտն էր սկսւում, -
արիմաթիացի Յովսէփը, որ մի պարկեշտ մարդ էր ու հրեաների ժողովի անդամ եւ որ ինքն էլ Աստծու արքայութեանն էր սպասում, համարձակուեց մտնել Պիղատոսի մօտ եւ ուզեց Յիսուսի մարմինը:
Եւ Պիղատոսը զարմացաւ, որ Յիսուս այդչափ շուտ էր մեռել. եւ իր մօտ կանչելով հարիւրապետին՝ հարցրեց նրան ու ասաց. «Իրօք այդչափ շո՞ւտ մեռաւ»:
Երբ այդ ստուգեց հարիւրապետից, մարմինը շնորհեց Յովսէփին:
Եւ Յովսէփը կտաւ գնեց ու նրան իջեցնելով՝ պատեց այդ կտաւով ու դրեց մի գերեզմանի մէջ, որ փորուած էր ժայռի մէջ: Եւ մի քար գլորեց գերեզմանի դռան առաջ:
Իսկ Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբոսի ու Յովսէի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրուեց:
                                                                                                                             Ավետարան ըստ Մարկոսի
Անտոնելլո դա Մեսսինա-Խաչելություն
Բեռնարդինո Լունի-Հիսուս Քրիստոսի խաչելությունը
Ջիովաննի Բելինի-Քրիստոսի խաչելությունը
Չիմաբուե-Հիսուսի խաչելությունը 
Անդրեա Մանտենյա-Քրիստոսի խաչելությունը
Ռուսական իկոնաներ-Խաչելություն
Տինտորետտո-Խաչելություն
Վերոնեզե-Հիսուսի խաչելությունը


Դե եսիմ` Գ.Ն.