среда, 21 августа 2013 г.

Դանայայի կերպարը արվեստում


Մի հունական առասպել կա Արգոսի Ակրիսիոս արքայի և նրա դստեր` Դանայա անունով աղջկա մասին: Ակրիսիոսին կանխագուշակում են, որ նա  մեռնելու է հարազատ թոռան ձեռքով: Սա իմանալով, արքան դստերը` Դանայային,  փակում է մեծ աշտարակում, որպեսզի նրան երկրի կտրիճներից ոչ ոք չսիրահարվի և չառևանգի: Սակայն աղջկա մոտ անձրևի տեսքով ներս է թափանցում աստվածների հայր Զևսը: Դանայայի ու Զևսի սիրո պատմությունից ծնվում է Պերսևսը: Ակրիսիոսը բարկանալով համհարզներին հրամայում է դստերն ու նորածին թոռանը դնել տակառի մեջ ու նետել ծովը: Այսպես էլ անում են, սակայն նրանց հաջողվում է փրկվել: Ժամանակ է անցնում, Պերսևսը դառնում է քաջ երիտասարդ: Մի անգամ սկավառակ նետելիս սկավառակը պատահաբար դիպչում է Դանայայի հորը, և կատարվում է կանխագուշակությունը....
Այս լեգենդը իր տարածումն է գտնում արվեստում և գրականության մեջ: Գրեթե միշտ նկարիչները պատկերում են Դանայայի և Զևսի հանդիպման տեսարանը, երբ կինը սպասում է սիրեցյալին, ով իր սենյակ է մտնելու անձրևի տեսքով:
Շատերը  Դանայային շփոթում են դանայուհիներից մեկի հետ, և այս կտավների անվանումները պարզապես որպես հայերեն թարգմանում "Դանայուհին", մինչդեռ իրականում կինը առնչություն չունի Դանայոսի 50 դստրերի` դանայուհիների հետ, ովքեր իրենց հարսանիքի օրը սրախողխող արեցին իրենց փեսացուներին, բացի մեկից: Այդ մեկը Հիպեմնեստրան էր, ով խղճաց իր երիտասարդ ամուսնուն` Եգիպտոսի 50 որդիներից մեկին` Լինքեոսին: Նրանց սերը աստվածները օրհնեցին և քաջ ու գեղեցիկ սերունդներ պարգևեցին նրանց: Վերը նշված Ակրիսիոսը նրանց թոռներից մեկն է, Դանայան` փաստորեն վերջիններիս ծոռը, իսկ կապը դանայուհիների հետ միայն ազգակցական է:
Անտոնիո Բելուչչի-Դանայան
Յան Գոսառտ-Դանայան
Հաճախ Դանայուհու կողքին իր սպասուհին է, ով պատրաստում է վերջինիս սիրեցյալի հետ հանդիպմանը....

Ռեմբրանդտ-Դանայան


Տինտորետտո-Դանայան
Տիցիան-Դանայան
 Հիմնականում  կնոջը պատկերում են հրեշտակներով շրջապատված, որոնց մեջ է նաև փոքրիկ Ամուրը:
Орацио Джентилески Даная
Հորացիո Ջենտիլեսկի-Դանայան
Կորեջջո-Դանայան
Դանայուհուն պատկերեցին նաև հաջորդ դարերում,,,պատկերում են նաև մինչև մեր օրերը: Այսպիսին են տեսնում նրան 20-21-րդ դարերի ստեղծագործողները: Դանայուհուն նկարում են տարբեր իզմերում, փոխվել են   գույները, կերպարները, նույնիսկ սենյակը, որը կա ձևափոխված կամ ընդհանրապես չկա, սպասուհիներ և հրեշտակներ ևս չկան, սակայն նույնն է մնացել հիմնական թեման` սիրեցյալին սպասող կին....
Ռոդեն-Դանայան
Գուստավ Կլիմտ-Դանայան

Օլեգ Սերգեև- Դանայան
Անդրեյ Վասիլև-Դանայան
Տատյանա Գորշունովա-Դանայան
Դե եսիմ` Գ.Ն.