понедельник, 12 августа 2013 г.

Պոսեյդոնը և ծովի աստվածությունները



Ծովի հորձանուտի խորքում կանգնած է ամպրոպային Զևսի եղբոր, երկրասասան մեծն Պոսեյդոնի զարմանահրաշ պալատը։ Տիրում է Պոսեյդոնը ծովերին, և ծովի ալիքները ենթարկվամ են ահեղ եռաժանիով զինված նրա ձեռքի մինչև իսկ ամենաթեթև շարժմանը։ Այնտեղ, ծովի խորքում, ապրում է Պոսեյդոնը իր գեղանի ամուսին Ամփիտրիտեի ծովային գուշակ ծիրանազարդ Ներևսի դստեր հետ, որին ծովային խորքերի մեծ տիրակալ Պոսեյդոնն առևանգել է հոր մոտից։ Մի անգամ տեսել է, թե Ներևսի դուստրն ինչպես է իր քայրերի հետ շուրջպար բռնել Նաքսոս կղզու ափին։ Գերվել է ծովի աստվածը սքանչելի Ամփիտրիտեով և կամեցել է տանել նրան իր մարտակառքով։ Բայց խուսափել է Ամփիտրիտեն իրեն հետապնդող աստծուց և ապաստան գտել տիտան Ատլասի մոտ, որն իր հզոր ուսերի վրա պահում է երկնակամարը։ Երկար ժամանակ Պոսեյդոնը չէր կարողացել գտնել Ներևսի գեղանի դստերը։ Ի վերջո, նրա ապաստարանի տեղը հայտնել է դելփինը. այդ ծառայության համար Պոսեյդոնը դելփինին դասել է երկնային համաստեղաթյունների կարգը։ Պոսեյդոնը Ատլասի մոտից հափշտակել է Ներևսի գեղանի դըստերը և ամուսնացել նրա հետ։
Այդ ժամանակից ի վեր Ամփիտրիտեն, իր ամուսին Պոսեյդոնի հետ, ապրամ է ստորջրյա պալատում։ Պալատից վերև շառաչում են ծովային ալիքները։ Ծովի աստվածությունների բազմաթյունը շրջապատում է Պոսեյդոնին՝ հլու-հնազանդ նրա կամքին։ Նրանց մեջ է նաև Պոսեյդոնի որդին՝ Տրիտոնը, որ իր խեցեղեն փողի որոտալից հնչյուններով ահեղ փոթորիկներ է առաջ բերում։ Աստվածների մեջ են նաև Ամփիտրիտեի գեղանի քույրերը՝ ներեիդները: Պոսեյդոնը տիրում է ծովերին։ Երբ հրաշք նժույգներ լծած մարտակառքով Պոսեյդոնը սուրում է ծովի վրայով՝ հավերժ ծփացող ալիքները հետ են քաշվում և ճամփա բացում տիրակալ Պոսեյդոնի աոաջ։ Իր գեղեցկությամբ մինչև իսկ Զևսին չզիջող Պոսեյդոնը սրաթռիչ սուրում է անծայրածիր ծովի վրայով, իսկ նրա շուրջը խաղում են դելփինները, ձկները դուրս են լողում ծովի խորքից և խռնվում նրա կառքի շուրջը։ Երբ Պոսեյդոնը նշան է անում իր ահեղ եռաժանիով՝ լեռների պես բարձրանում են փրփրաբաշ ալիքները և ծովի վրա մոլեգնում է կատաղի փոթորիկը։ Եվ այդ ժամանակ ծովային ալիքները դղրդոցով բախվում են առափնյա ժայռերին և ցնցում երկիրը։ Բայց առաջ է մեկնում Պոսեյդոնն իր եռաժանին ալիքների վրա, և նրանք հանդարտվում են։ Փոթորիկը մեղմանում է, ծովի վրա կրկին անդորր է տիրում, ծովը դառնում է հայելու նման ողորկ, և հազիվ է լսվում կոհակների ծփանքը ափերի մոտ։
Շատ աստվածություններ են շրջապատամ Զևսի եղբորը՝ Պոսեյդոնին. նրանց մեջ է ծովային գուշակ ծերունի Ներևսը, ոը գիտակ է ապագայի բոլոր նվիրական գաղտնիքներին։ Սուտն ու խաբեաթյունը օտար են Ներևսին։ Աստվածներին ու մահկանացուներին նա միայն ճշմարտությունն է հայտնում։ Իմաստուն են գուշակ ծերունու տված խորհուրդները։ Հիսուն գեղանի դուստր ունի Նեևսը։ Ուրախ-ուրախ խայտում են դեռատի ներեիդնեըը ծովի ալիքների մեջ՝ շողալով իրենց աստվածային գեղեցկաթյամբ։ Ձեռք ձեոքի տված նրանք շարեշար դուրս են լողամ ծովային հորձանուտի միջից և շուրջպար բռնում հանդարտված ծովի՝ մեղմորեն դեպի ափ գլորվող կոհակների շոյող ծփանքի տակ։ Եվ առափնյա ժայռերի արձագանքը կրկնում է նրանց նրբահյուա երգի հնչյունները, որոնք նման են ծովի մեղմ շրշյունին։ Ներևսի դուստրերը հովանավորում են ծովագնացին և նրան երջանիկ նավարկաթյուն պարգևում։
Ծովի աստվածությունների մեջ է և ծերունի Պրոտևսը, որ ծովի նման փոխում է իր կերպարանքը, և, ըստ ցանկության, տարբեր կենդանիների ու հրեշների տեսք ընդունում։ Նա ևս գուշակ աստված է, միայն թե նրան պիտի հանկարծակիի բերել, տիրել նրան և ստիպել, որ բաց անի ապագայի գաղտնիքը։
Բոլոր ծովերն ու բոլոը երկրները ողողում է ալեհեր Օվկիանոսը` տիտան աստվածը, որ իր պատվով ու փառքով հավասար է մինչև իսկ Զևսին։ Նա ապրում է հեռվում, աշխարհի սահմանագլխին և նրան չեն հուզում երկրի գործերը։ Օվկիանոսը երեք հազար որդի ունի գետային աստվածները, և երեք հազար դուստր առվակների և աղբյուրների աստվածուհիները։ Օվկիանոս մեծ աստծու որդիներն ու դուստրերը, բարություն ու հրճվանք են բերում մահկանացուներին իրենց հավերժահոս կենսատու ջրերով, հագեցնում են ամբողջ երկիրը և ամենայն կենդանի արարածի։

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Ն. Կունի <<Հին հունական լեգենդներ և առասպելներ>> գրքից