вторник, 9 июля 2013 г.

Մարկես...Սերը ժանտախտի օրերին

Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:

Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:

Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:

Ոչ, ես հարուստ չեմ,- ասաց նա,- ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չէ…

 Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:

Գիտելիքն ու իմաստությունը գալիս են այն ժամանակ, երբ արդեն դրա կարիքը չունենք:


«Շատ փող, շատ ճիգ ու շատ կամքի ուժ էր ծախսել, որ չնկատվեր իր յոթանասնամյա տարիքը, որը լրացել էր մարտին, և հոգու միայնության մեջ վստահ էր, որ իր լռության մեջ ավելի շատ սեր կա, քան որևէ մեկի մեջ այս աշխարհում:
-Ֆերմինա,-ասաց նրան,- ես այս առիթին կես դար եմ սպասել, որպեսզի մի անգամ ևս կրկնեմ հավերժ հավատարմության ու հավերժ սիրո իմ երդումը»:

Մեզ վիճակված բախտը ազդում է նաև աշխարհի մյուս բոլոր սերերի վրա:

Միայն Տերը գիտե, թե ինչքան եմ քեզ սիրել....

Ցավալի է ինքնասպանությունը, եթե այն սիրուց չէ:

Մարդիկ, որոնց սիրում ենք, պետք է մեռնեն իրենց ողջ ունեցածի հետ.... 

…Հետո նայեց Ֆլորենտինո Արիսային, նրա անհաղթահարելի տրականությանը, նրա անխռով սիրուն, և նրան սարսափեցրեց այն ուշացած կասկածը, որ ոչ թե մահը, այլ կյանքն է, որ սահման չունի:
-Եվ ի՞նչ եք կարծում, մինչև ե՞րբ պետք է շարունակենք այս գրողի տարած գնալ-գալը,-հարցրեց կապիտանը:
Ֆլորենտինո Արսան դրա պատասխանը արդեն պատրաստ ուներ ավելի քան հիսուներեք տարի, յոթ ամիս և տասնմեկ օր ու գիշեր.
-Մինչև մահ,-ասաց նա…

Արդեն հարյուր տարի առաջ ապականել են իմ ու այդ խեղճ մարդու կյանքը, որովհետև շատ էինք ջահել, և հիմա էլ նույնն են ուզում անել, որովհետև շատ ենք ծեր: