пятница, 12 июля 2013 г.

Կառակալայի թերմերը

Թերմերի շինարարությանը /հասարակական լոգարաններ/ հնագույն Հռոմում մեծ ուշադրության էին արժանացնում: Նույնիսկ մշակվում էին հատուկ առաջարկներ, ըստ որոնց կառուցվում էին այդ ճարտարապետական հիասքանչ և ինժեներական բարդ կառույցները: Իրենց հիմնական գծերով այս շինությունների տիպը ձևավորվել է Հռոմում մ.թ.ա 2-րդ դարում, բայց ավելի շատ տարածում այն գտել է կայսրության շրջանում: Հիմքը դրվել է կայսր Սեպտիմ Սևեռի /206թ./ օրոք և ավարտվել է 217թ-ին կայսր Կառակալայի օրոք:
Կայսերական բաղնիքի օրինակ
Նա չար և դաժան կառավարիչ էր, նաև վախկոտ ու կասկածամիտ: Մահից առաջ Կառակալայի հայրը հանձնարարում է իր որդիներին ապրել միասին և խաղաղ, հարստացնել զինվորներին և չանհանգստանալ մնացածի մասին: Առաջին ուխտը խախտում է Կառակալան է՝ նա սկսում է իր կառավարումը սպանելով եղբորը: Երկրորդը նա կատարում է ճշգրտորեն: Նա ամեն կերպ փորձում էր բարելավել զինվորների կյանքը: Նրանց մեծ աշխատավարձեր էր նշանակում՝ հատկապես պայքարի ժամանակ, և առատորեն անվճար նվերներ էր բաշխում: Իսկ որպեսզի նվաճի քաղաքացիների համակրանքը, Կառակալան կառուցում է հիանալի թերմեր կառույցները:
Թերմերի կառուցման համար պահանջվում էր օգտագործել հռոմեկան ռամիկների մեծ զանգվածներ, որը պահանջում էր և /հաց և տեսարան/:
Աղքատ հռոմեացիները իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում էին ֆորումներում, թերմերներում և ամֆիթատրոններում: Սա ստիպում է կայսրությանը կազմակերպել տեսարաններ՝ հացի անհատույց բաշխումներով, կառուցել հսկայական թերմեր, որտեղ կկարողանային զվարճանալ հռոմեացիները, որոնք չունեին սեփական վիլլա և լողավազաններ:
1700 տարի առաջ Հռոմում կար 800 ոչ մեծ և 5 հսկայական /թագավորական/ բաղնիքներ: Վերջիններս տեղավորում էին միաժամանակ մինչև 3000 մարդ:
Կառակալայի թերմերի ավերակները
Հռոմով անցնում էին մի քանի հսկա կամարներ: Նրանք ունեին մեկ յարուս, երբ անցնում էին լեռների գագաթներով, երկու յարուս, երբ հատում էին այդ լեռնոտ լանջերը, երեք կամ չորս ՝ երբ նրանց ճանապարհին գետի հովիտներ էին: Առկադներով քաղաք էր հասնում լեռնային աղբյուրների ջուրը: Աղբյուրներից մեկը ամփոփված էր քարքարոտ Ավենտուրյան լեռանը, որպեսզի ջրով ապահովվեր նոր թերմերները: Նոճիներով հարուստ ճանապարհը տանում էր դեպի շինությունը՝ կիսով չափ ծածկված ծառերով: Նրա գլխավոր պատը զարդարված չէր, միայն հանդիսավոր մուտքի դռները /ձախ և աջ/ պատված էին բրոնզով և շրջապատված էին մարմարյա պատով: Ընդարձակ դահլիճում ստրուկները ընդունում էին այցելուների հագուստները: Դահլիճը ուներ 3 պատ, 4-ի փոխարեն, որի հետևում արևի տակ փայլում էր լողավազանը: Դրանք /ֆրիգիդառներ/ են՝ սառը լողավազաններ: Հռոմեացները կարծում էին, որ լողանալը սառը հոսող ջրով կտուրի տակ առողջության համար վտանգավոր է, այդ իսկ պատճառով լողավազանը կառուցվել է բաց երկնքի տակ:
Ընդարձակ մարմարյա աստիճանները լողավազանից տանում էին դեպի գլխավոր դահլիճ՝ շինության կենտրոն: Այդ դահլիճի բարձրությունը այնպիսին էր, որ նրա ծածկի տակ կտեղավորվեր երկու Պարթենոն ՝ դրված մեկը մյուսի վրա: Մեծ կիսաշրջանաձև պատուհանների բրոնզե ծածկի տակդրված էին բարակ կիսաթափանցիկ քարե սկավառակներ փղոսկրի գույնով:
Դահլիճի պատերը պատրաստված էին մշակված մարմարց, բարձունքում ճախրում էր չտեսնված մեծության կամարը և ստեղծվում էր տպավորություն, կարծես պատերը ձուլվում են նրա մեջ: Կամարը պահվում էր 8 կարմիր գրանիտե սյուներով, որոնցից յուրաքանչյուրը չէին կարող հինգ մարդ միասին բարձրացնել: Գմբեթը կշռում էր այնքան, որ կարող էր ճզմել կամարները, բարց նրանք կրում էին իրենց վրա միայն ծանրության մի մասը: Իրականում խաչաձև կամարները հենվում էին դահլիճի պատերի վրա, բայց ճարտարապետը թաքցրել է նրանց միասնականությունը: Այդ դահլիճում կար երկու կիսաշրջանաձև որմնախորշեր, որոնցից մեկը ծածկում էր պատերի հաստությունը: Խորշերի մեջ տեղադրված էին մարմարյա կոթողներ՝ բերված Հունաստանից: Երկուսն էլ պատկերում էին Հերակլեսին այն պահին, երբ նա հանգստանում էր իր հերթական սխրանքից հետո:
Կառակալայի թերմերները միայն արտաքուստ են ծածկված մարմարով, նրանց տակ գտնվում է բազմամետր հաստությամբ հռոմեական բետոնի, կրաքարի խառնուրդը ավազի և քարախիճի հետ: Աղյուսից կամ քարից շարում էին կրծես շինության կեղևը և լցնում էին նրա մեջ թանձր բետոնե մասսան: Քարանալով բետոնը դառնում էր քարից ավելի ամուր: Շատ շինություններ, որոնք արտաքուստ թվում են շարված քարից իրականում իրենց նմի ամբողջական բետոնե մասսաից են կառուցված:
Գլխավոր դահլիճից բարակ նեղ անցքը տանում էր դեպի /կայլառներ/՝տաք բաղնիքներ: Այդ դահլիճը շրջանաձև էր: Լողավազանի շուրջբոլորը, նչպես ծաղիկի թերթրիները, դասավորված են փոքրիկ լողավազանները՝ լցված տաք ջրով: Պատերի երկայնքով դասավորված են խորշերը՝ մարմարյա սենյակներով:
Թերմերը որպես զբոսաշրջության վայր
Բայց ամենահիասքանչ մասը դահլիճ վերևում տարածվող գմբեթն է : Կիսագնդաձև կեսոններով, որոնք փոքրանում էին ներքևից վերև ուղղվածությամբ: Դրա շնորհիվ գմբեթը երկարաձգվում էր և թվում էր ձվաձև: Կեսոնների ներսում փայլում էին ոսկեզօծված բրոնզե վարդակները: Նրանք նման էին մեծ աստղերի և տալիս էին գմբեթին ավելի մեծ թեթևություն:
Դահլիճում միշտ պահպանվում էր բարձր ջերմաստիճան, բայց տաք օդը չոր էր: Գոլորշին գնում էր գմբեթի կենտրոնում առկա կլոր խորշի միջոցով, այդ անցքը հանդիսանում էր նաև որպես պատուհան, որրից դեպի ներքև էր թափաբցում լույսը: Դահլիճին կցված էր սենյակ ավելի մեղմ ջերմաստիճանով և ևս մեկը՝ գրեթե սառը: Այդ սենյակները նախատեսված էին հանգստի համար և զարդարված էին գունեղ ռելիեֆներով ու պատկերներով: Այստեղ ինչպես թանգարանում ցուցադրված էին բազմաթիվ արվեստի աշխատանքներ տարբեր երկրներից:
Հռոմի լավագույն քանդակագործները զարդարում էին թերմերի տարածքը մարմարյա քադակներով և յուրահատուկ խճանկարներով: Հատակը կազմված էր, մի քանի հազար քարե քառակուսիներից՝ տարբեր չափերի, գույների և տոների: Խճանկարի յուրաքչյուր քարը կարծես փոխարինում էր նկարի մեջ վրձնահարվածները: Շինության ծայրերում գտնվում էին ընդարձակ ուղղանկյուն այգիներ՝ պատված կանաչով և ծաղկե գորգերով: Շինության մի անկյունում կար նաև գրադարան, դա հենց այն նույն գրադարանն էր, որը նախկինում գտնվում էր Տրայանոսի ֆորումում: Շինության հետևում ուղիղ կանաչ գորգը, որը նախատեսված էր մարմնամարզիկների համար որպես մարզադաշտ: Նստատեղերը դասավորված էին սարալանջերի մեջ, ուղղված են դեպի հյուսիս-արևմուտք, ուստի ոչ մեկին հարկավոր չէր ձեռքերով ծածկել աչքերը արևի շողերից:
Գունավոր մարմարը, թանկարժեք մետաղները, բազմագույն խճանկարները, թափանցիկ ապակին, վառ գունեղ կտուրները զարդարում էին Կառակալայի թերմերը, որոնց ավերակները այսօր էլ հիացնում են իրենց շքեղությամբ:

Նյութը պատրաստեց Նաիրա Աբրահամյանը