вторник, 2 июля 2013 г.

Վլադիմիր Կուշ

Գոյություն ունեն արվեստագետներ, ովքեր իրենց գործերով ստիպում են մարդկանց մտածել և չգտնել շատ հարցերի պատասխաններ: Այս խմբի նկարիչները իրենց հանելուկ-կտավներով մարդկանց գցում են մտածմունքների մեջ..... Նշված երևույթը բնորոշ է առավելապես սյուրռեալիզմին: Այս ոճում արված նկարներից շատերն են հանրությանը անհասկանալի, շատերն են ստիպում "կարդալ" իրենց, սակայն այնուամենայնիվ, մնում են անհասկանալի: Նմանատիպ ստեղծագործությունների երկար շարք ունի ռուսական սյուրռեալիզմի ներկայացուցիչ Վլադիմիր Կուշը:
 Կուշը ծնվել է 1965թ. Մոսկվայում: Կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, սակայն սյուրռեալիզմը խորապես  ուսումնասիրել և զարգացրել է ԱՄՆ-ում, որտեղ ապրում էր որպես փախստական: Տարիներ անց  մի ֆրանսիացի գործարար, նկատելով Վլադիմիրի տաղանդը, Հոնկոնգում կազմակերպում է նրա անհատական ցուցահանդեսը, ինչից հետո էլ նկարիչը դառնում է հայտնի: Այժմ Կուշի անվամբ  ԱՄՆ-ում գործում են չորս պատկերասրահներ:
Ստորև ներկայացնում ենք Կուշի առավել հայտնի ստեղծագործությունները: Կտավներից յուրաքանչյուրն ունի իր գաղափարը, սակայն դրանց ամբողջացնում է մեկ ընդհանուր փիլիսոփայություն, որը պատկանում է միայն սյուրռեալիստ Վ. Կուշին:




Գիշերվա սպասման մեջ
Լուսաբացը օվկիանոսում
Լուսնի սոնատը

Երեկոյան թռիչք

Ընկնող աստղ
Ոսկյա տարելից
Մոռացված ակնոց
Տոն


Հիշողության կղզի
Անտառի մեղեդին

 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը