понедельник, 15 июля 2013 г.

407 տարի անց....Ռեմբրանդտ վան Ռեյն


407 տարի առաջ այս օրը հոլանդական Լեյդեն փոքրիկ քաղաքում ծնվեց մեծ հոլանդացի Ռեմբրանդտ Հերմես վան Ռեյնը, ում նկարչական տաղանդը զգացվում էր դեռևս վաղ հասակից և ով իրեն էր ենթարկելու ոչ միայն դարի, այլև գալիք հարյուրամյակները արվեստը: Այս նկարիչն իր առաջին քայլերն արել է դիմանկարի ժանրում, նկարել է իր հարազատներին: Սակայն հետագայում աշխատել է տարբեր ժանրերում` զարգացնելով բարոկկո ոճը: Ռեմբրանդտի ամուսնական կյանքը ևս` իր ստեղծագործության նման, զարգանում է տարբեր էտապներով: Նա ամուսնանում է Սասկիա վան Ուլենբուրգի հետ, որին անչափ սիրելու է և ով դառնալու նկարչի մուսան և հիմնկն բնորդը: Սասկիայի կերպարին հանդիպում ենք Ռեմբրանդտի այս շրջանի գրեթե բոլոր ստեղծագործություններում: Կնոջ վաղահաս մահը մեծ հետք է թողնում նկարչի կյանքի և ստեղծագործության վրա: Նրա և նորածին Տիտուսի մասին հոգ է տանում սպասուհի Հենդրիկեն: Նա ևս մեծ դեր է ունենում արվեստագետի կյանքում: Որոշ ժամանակ Ռեմբրանդտը շարունակում է ստեղծագործել, սակայն նախկին թափը այլևս չկար: Սասկիայի մահվանից 20 տարի անց մահանում է նաև Հենդրիկեն: Ռեմբրանդտը մնում է միայնակ: Գնալով պատվերները քչանում են: Ամստերդամը երես է թեքում ժամանակի առաջին նկարչին: Հուսահատության գագաթնակետը 27-ամյան որդու մահն էր, ինչը վերջնականապես տապալում է հանճարին: Ռեմբրանդտը սնանկանում է, մնում առանց ունեցվածքի և ամբողջովին միայնակ: Մեծ արվեստագետը մահանում է 1650 թվականին` իր սերունդներին թողնելով հսկայական ստեղծագործական ժառանգություն: