вторник, 4 июня 2013 г.

Քաղաքի ոչ բարվոք վայրերը արվեստի կենտրոններ.Lavalet

Արվեստը աշխարհը գեղեցիկ դարձնելու միջոց է...սա ուղիղ իմաստով վերաբերում է նաև ցանկացած ավերված կամ ոչ բարվոք վիճակում գտնվող տարածքի: Հենց այսպիսի տարածք է ընտրում իր արվեստը ցուցադրելու համար Lavalet անունով նկարիչը, ում համար որպես կտավ են ծառայում իր քաղաքի վերանորոգման կարիք ունեցող պատերը: Այս հեղինակի ստեղծագործություններն իրենցից ներկայացնում են պաստառների և գրաֆիկայի համադրում, գրաֆֆիթիներն հիմնականում արվում են տրաֆարետի միջոցով: Հետաքրքիր է այն փաստը, որ գրաֆֆիթիներից և ոչ մեկը նախօրոք մտածված չէ, դրանք ստեղծվում են ըստ տարածքի դիրքի, պատերի վնասված մասերի,,,ծածկում են թերություններն ու քաղաքացիների կյանքի գույների ինչ-որ չափով փոխում: Երկար ժամանակ այս արվեստտագետի գործերին կարելի էր հանդիպել միայն Գրենոբլի փողոցներում, սակայն վերջերս ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նրա առաջին անհատական ցուցահանդեսը` NUNC!Grenoble խորագրով:
 





Նյութը պարաստեց Արև Ալեքսանյանը