понедельник, 3 июня 2013 г.

Նկար+ասեղնագործություն




Հազվադեպ է պատահում, երբ հասարակ ասեղնագործությունը վերածվում է արվեստի գործի: Բրազիլացի նկարչուհի Աննա Թերեզա Բարբոսայի ասեղնագործությունները միանշանակ արվեստի նմուշներ են, քանի որ նա իր գործվածքները համադրում է կտավների և լուսանկարների հետ: Նկարչուհին կտորի վրա ասեղնագործում է` դրա կողքին նկարելով մի պատկեր: Այս կերպ նրա աշխատանքները դառնում են ծավալային ու գրավիչ:  Ստացվում են հետաքրքիր կոլաժներ, որոնք հիմնականում կրում են դեկորատիվ բնույթ:

Արվեստագետի կրեատիվ մտքի շնորհիվ իր ասեղնագործություն-կտավները վայելում են բավականին մեծ ճանաչում:


Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը