четверг, 13 июня 2013 г.

Պարթենոն



Ակրոպոլիսը Հին Աթենքի սուրբ կենտրոնն է: Աթենքի բարգավաճման տարիներին այստեղ կառուցվել է հսկայական ճարտարապետական համալիր, որի մեջ են մտնում աշխարհահռչակ տաճարներ Պարթենոնը, Էրեխտեոնը, Արեոպագը, Աթենաս-Նիկայի տաճարը: Աթենական Ակրոպոլիսի կենտրոնը Պարթենոնն է` հին Հունաստանի ամենամեծ տաճարներից մեկը` նվիրված Աթենաս աստվածուհուն:
 
Պարթենոնի դիրքը Ակրոպոլիսում,վերևի ռակուրսից

 Տաճարը կառուցվել է մ.թ.ա 447-437թթ. ճարտարապետներ Իկտինի և Կալիկրատեսի կողմից նախկին տաճարի հիմքի վրա, որը դարձյալ նվիրված է եղել Աթենասին: Պարթենոնի ուրվագիծը իշխում է քաղաքի վրա: Այն հին հունական տաճարի դասական օրինակ է, պերիպտերոս տիպի տաճար է, կենտրոնական մասը ամբողջությամբ շրջապատված է սյուներով: Համաձայն հունական ճարտարապետության կանոնի` դիմացի սյունաշարի սյուների քանակը պետ է 1-ով գերազանցի կողայինի սյուների թվի բազմապատիկին: Տվյալ դեպքում ստացվում է 8 և 17: 

Պարթենոնը դիմացից
Սյուների այսպիսի դասավորվածությունը շինությանը տալիս է հարմոնիա և յուրահատուկ տեսք: Ներքին աստիճանների երկայնքով մեկ տարածված է Պարթենոնի հայտնի ֆրիզը: Նախկինում  կարծում էին, թե ռելիեֆի վրայի պատկերները տեսարաններ են Աթենասի ծննդյան արարողությունից` Պանաթեյից, որն անցկացվում էր 4 տարի մեկ անգամ: Մեկ այլ վարկածի համաձայն` ֆրիզի վրա պատկերված են Մարաթոնյան կռվի ժամանակ զոհված 192 հերոսներ: Ռելիեֆները պատմում են մարաթոնյան հերոսների անդրշիրիմյան կյանքի մասին: Տաճարի պատերը շարված են մարմարով, մարմարից են նաև սյուները, կառնիզը, ճակտոնները, ինչպես նաև քանդակային մասը: Տաճարի արևելյան ֆրանտոնը զարդարում էր «Աթենասի ծնունդը» բազմաֆիգուր կոմպոզիցիան: Ըստ հունական դիցաբանության` Աթենասը` իմաստության աստվածուհին,  ծնվել է Զևսի գլխից և միանգամից զրահավորված: Ֆրանտոնի ձախ կողմում արևի աստված Հելիոսն է, աջում` գիշերվա աստվածուհի Սելենան:
Արևմտյան ճակտոնին Աթենասի և Պոսեյդոնի մենամարտի տեսարանն է: Աթենքի ծերակույտը որոշում է հաղթանակը շնորհել նրանցից ուժեղագույնին: Մրցության ժամանակ պոսեյդոնը եռաժանիով հարվածում է ժայռին և ջուր բխեցնում, իսկ Աթենասը խփում է իր նիզակով, հարվածի տեղում  ձիթենու ծառ է բուսնում: Այդ օրվանից Աթենասը դառնում է Աթենքի հովանավորուհին, իսկ ձիթենու ծառը` քաղաքի խորհրդանիշը; Այսօրվա Պարթենոնը, իսկ ավելի ճիշտ, նրա հսկայական ավերակները սպիտակ գույն ունեն: Նակինում տաճարի ֆրանտոնների ֆոնը կարմիր է եղել, ֆրիզը` կապույտ: Այս գունային համակցության վրա փայլում էին մարմարե քանդակները, որոնց դետալները ոսկեզօծված էին կամ պատրաստված էին բրոնզով: Տաճարի ինտերիերը բաժանված էր երկու ոչ հավասար մասերի: Արևմտյանը տաճարի փոքր մասն էր, որը ծառայաում էր որպես հանրապետական գանձարան, արևելյանը բաժանված էր երեք նավերի` երկյարուս սյունաշարով: Այստեղ գտնվում էր Պարթենոս Աթենասի (կույս Աթենաս) արձանը` մեծ Ֆիդիասի գլուխգործոցը: Այս արձանի անունով էլ տաճարը կոչվում է Պարթենոն: 

Աթենասի արձանը /համակարգչային վերականգնում/
Քանդակն ունի 12մ բարձրություն: Ֆիդիասը Աթենասին քանդակել է երկար, ծանր զգեստներով, ձախ ձեռքում վահանն է, աջում` հաղթանակի Նիկա աստվածուհու քանդակը: Աթենասի գլխին զարդարված սաղավարթ է, դեմքը և ձեռքերը փղոսկրից են, հանդերձը և զարդարանքները` ոսկեթել: Սաղավարտի վրա պատկերված է հույների մենամարտը ամոզունուհիների և աստվածների կռիվը հսկաների հետ: Առաջին պլանում Ֆիդիասը պատկերել է հենց իրեն` ճաղատ ծերուկի կերպարանքով: Սա սրբապղծություն էր համարվում, և Ֆիդիասին մեղադրում են նման մոտեցման, նաև Աթենասի արձանը կառուցելու ժամանակ գողացած ոսկու և թանկարժեք քարերի համար: Ըստ որոշ վարկածների` Ֆիդիասը մահացել է բանտում, ոմանք պնդում են, որ աքսորի մեջ:
Աթենասի արձանը անտիկ արվեստի լավագույն նմուշներից է: Ցավոք, նրա շուրջ դատողություններ այժմ կարող ենք անել միայն մնացաց մի քանի տեղեկություններով: Արձանի դիմաց ավազան կար, որից ջուր էր անցնում քանդակին` փղոսկրի ամրությունը պահպանելու համար: Հունաստանի անկման հետ սկսվում է և տաճարի մայրամուտը: 7-րդ դարում Պարթենոնը դառնում է քրիստոնեական եկեղեցի` Սբ. Սոֆիա անունով: Շինարարության ժամանակ տաճարի ճարտարապետական տեսքը խախտվում է: Արևելյան ճակտոնի ֆիգուրները ոչնչացվում են: 1456 թ. Աթենքը գրավվում է թուրքերի կողմից, Ակրոպոլիսը դառնում է թուրքական ամրություն: Պարթենոնը դարձնում են մզկիթ, հարավ-արևմտյան կողմում է վեր է բարձրանում մինարեթը: Մեծագույն ողբերգությունը վրա է հասնում 17-րդ դարում, երբ 1685թ. պատերազմ է սկսվում Թուրքիայի և Վատիկանյան Հանրապետության միջև: Թուրքերը պատսպարվում են Պարթենոնում, վենետիկցիները պայթեցնում են տաճարը…..
 
Պարթենոնի ավերակները
Տաճարի կենտրոնական մասն ավերվում է, մնում է միայն արևմտյան պատը և սյունաշարի մեծ մասը: Կռվից հետո վենետիկցիները որոշում են իրենց հետ վերցնել Պոսեյդոնի արձանն ու «Աթենասի և Պոսեյդոնի մենամարտը» ռելիեֆի պահպանված ֆրագմենտները: Այս գործերը իջեցնելու ժամանկ դրանք ընկնում և կոտրվում են: 18-րդ դարի 80-ականներին Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը Փարիզ է բերում Պարթենոնի մի քանի ռելիեֆներ: 1801-1803թթ. Էլջինը Անգլիա է բերում Պարթենոնի ճակտոններից 12 ֆիգուրներ: Այսօր Պարթենոնից հատվածներ շատ թանգարաններում կան: Ֆրիզի հիմնական մասը գտնվում է Բրիտանական թանգարանում: Վերականգնողական աշխատանքներ սկսվել են 19-րդ դարում: 1926-1929թթ. վերականգնվել է Պարթենոնի հյուսիսային սյունաշարը: Այս տաճարը միշտ հույների մոտ ընկալվում է որպես Աթենքի ուժի և փառքի խորհրդանիշ: Այսօր Պարթենոնը համարվում է անտիկ ճարտարապետության կարևորագույն կոթողներից, համաշխարհային արվեստի և պլաստիկայի նմուշներից մեկը:

Դե եսիմ` Գ. Ն.