вторник, 11 июня 2013 г.

Հունական օրդերային համակարգ



Սյուների կոնստրուկցիան, որը գալիս է Հունաստանից և Հռոմից և արտահայտվում է սկզբում փայտյա, ապա նոր միայն քարե նյութի մեջ, հանդիսանում է վաղ ճարտարապետական շրջանի հիմնական տարր, որն էլ ձևավորելու է հետագայում դասական օրդերը: Օրդեր բառացի թարգմանաբար նշանակում է ներդաշնակություն, կարգ ու կանոն: Կառուցվածքային առումով հին հունական օրդերն ունի երկու տեսակ` դորիական և հոնեական: Սյուների անվանումները կապված են այն տեղանունների հետ, որտեղ դրանք ձևավորվել են: Օրդերը կազմավորվել է արխաիկ դարաշրջանում, սակայն ամբողջապես հղկվել է կլասիցիզմի ժամանակ: Սյան առաջին տեսակն ավելի հասարակ է, մոնումենտալ, ձգված, երկրորդը` թեթև, պլաստիկ և ոչ ձգված: Հունական օրդերի կառուցվածքն հաճախ համեմատում են մարդու անատոմիական կառուցվածքի հետ /անթրոպոմորֆիզմ/, ինչը բնորոշ է նաև ողջ հունական արվեստին: Արվեստի տեսաբան Վիտրուվիոսը դորիական սյունն համեմատում է տղամարդու, հոնեականինը` կնոջ կառուցվածքի հետ: Օրդերը սկզբում կառուցում էին փայտից և այն չուներ այս տեսքը, սակայն նյութի փոփոխության հետ կապված սյուների տեսքը ևս ենթարկվում է փոփոխության և  կատարելագործման:

Հունական սյան տեսակները
Դորիական օրդեր: Իր փայտե նախատիպը կազմված է 3 հիմնական մասից` ստերեոբատ, սյուն և անտաբլեմենտ: Սյան բույնը ավարտվում է կապիտելով, որի քառանկյուն /ապակա/ և կլորավուն /էխին/ մասերը իրենց միջոցով անցումը դեպի կապիտելին իրականացվում է թեթևությամբ: Անտաբլեմենտը կազմված է 3 մասից: Ներքևի հատվածը արխիտրաֆն է, որի վրա դրված է ֆրիզը` զարդարված ուղղահայաց կտրվածքներով` տրիգլիֆներով և բաց տարածություններով` մետոպներով: Անտաբլեմենտն ավարտվում է կառնիզով, որն իր հստակ հորիզոնական դիրքով դոմինանտային է ցանկացած շինության նկատմամբ և վերջնական տեսքի է բերում կառույցը:  Մյուս բոլոր սյուներից դորիականն առավելապես տարբերվում է էնտազիսով`լայնությամբ: Սյան վերևի մասը բարակ է և աստիճանաբար լայնանում է:
Դորիական օրդեր
Դորիական օրդեր

 


















Հոնեական օրդեր: Սա դորիականից խիստ տարբերվում է իր պրապորցիաներով և դետալներով: Սյունն ունի հիմք` բազա, և խոյակներով` վոլյուտաներով, զարդարված կապիտել: Կապիտելի վրա աբակն է, որի վրա դրված երեք հաստ շերտերից կամ դարակներից անցում է կատարվում դեպի ճակտոն: Դորիականի նման սրա անտաբլեմենտը ևս ունի նույն կազմությունը` կառնիզ, ֆրիզ, արխիտրաֆ:

Հոնեական օրդեր
Հոնեական օրդեր
























Մ.թ.ա 5-րդ դարի վերջին ի հայտ է եկել հունական սյան երրորդ տիպը` կորնթական օրդերը, որի սյունը նույնքան շքեղ է, որքան հոնեականինը, իսկ անտաբլեմենտն ավելի բարձր է: Կապիտելը զարդարված է ականթի տերևներով: 
Կորնթական օրդեր
Ամենայն հավանականությամբ այս սյունն առաջին անգամ օգտագործվել է Բասսայում գնվող Ապոլլոնի տաճարի կառուցման ժամանակ: Ավելի կատարելագործված կորնթական օրդերների հանդիպում ենք Էպիդավրոսի կլոր տաճարում, իսկ 4-րդ դարի վերջին սյուների հենց այս տեսակով է կառուցվում Լիսիկրատի հուշակոթողը Աթենքում:


Դե եսիմ` Գ.Ն.