суббота, 1 июня 2013 г.

Կլեոպատրա /69 Ք.ա.-30 Ք.հ./



Եգիպտոսի վերջին թագուհին, Հուլիոս Կեսարի սիրուհին, ապա նաև կինը, ով ինքնասպան է եղել Եգիպտոսի գրավումից հետո: Նրա կերպարն արտացոլվել է արվեստում` Բ. Շոույի և Շեքսպիրի ստեղծագործություններում, Տիեպոլոյի և Ռուբենսի կտավներում….
 Կլեոպատրան թերևս աշխարհի ամենաառասպելային կանանցից մեկն է, որի մասին հայտնի է շատ բան և հայտնի չէ ոչինչ….Կլեոպատրան ծագում էր Պտոլոմեյի հունական տոհմից: Վերջինս եղել է Ալեքսանդր Մակեդոնացու ընկերը, նրա մահից հետո հիմնել է Ալեքսանդրիայի գրադարանը: Կլեոպատրան սովորել է այս գրադարանում, կրթվել հայտնի մարդկանց մոտ` դառնալով ժամանակի իմաստուն կանանցից մեկը: Նա տիրապետում էր մարդկանց հմայելու արվեստին, սակայն քանի որ իշխանությունը Եգիպտոսում պատկանում էր տղամարդկանց, Կլեոպատրան ամեն ինչի հասնում էր սիրո միջոցով: Նա իշխանություն ստացավ երիտասարդ հասակում: 16 տարեկանում ամուսնացավ իր 13 տարեկան եղբոր հետ, ով հիվանդ էր և ոչ գիտակ: Պտոլոմեյ Xlll-ի փոխարեն երկիրը կառավարել է սկսում Կլեոպատրան: Նա կապեր է հաստատում Հռոմի կայսեր որդու` Գնեոսի հետ, քանի որ Եգիպտոսի միակ հզոր թշնամին այդ ժամանակ Հռոմն էր: Սակայն մինչ նա հարաբերություններ էր հարթում Գնեոսի հետ, Հռոմում գահ է բարձրանում Գայոս Հուլիոս Կեսարը: Խառը իրավիճակից կարողանում է օգուտ քաղել Կլեոպատրայի ամուսնու դայակը` ներքինի Պուրինը, ով Ալեքսանդրիայում լուրեր է տարածում, թե Կլեոպատրան դավաճանել է Եգիպտոսին և շուտով հռոմեական զորքերը կնվածեն երկիրը: Թագուհին ստիպված էր փախչել Սիրիա: Այս նույն ժամանակ Եգիպտոս է փախչում Գնեոս Պոմպեոսը, ով ընկնում է Պուրինի թակարդը: Վերջինս նրա գլուխն է ուղարկում Կեսարին…

Ռուբենս-Կլեոպատրա
Կեսարը ցանկանում էր տեսնել հզոր թագուհուն, նա հրավիրում է Կլեոպատրային իր մոտ, սակայն ներքինին հրավերը թագուհուն չի փոխանցում: Սակայն   Կլեոպատրան ինքն է գալիս հաղթողի մոտ. տեղի է ունենում այն, ինչից վախենում էր Պուրինը…Կեսարը չի կարողանում դիմադրել Կլեոպատրայի հմայքին…
Առավոտյան Կեսարը Պտոլոմեյին հրամայում է հաշտվել քրոջ հետ և կիսել իշխանությունը, եգիպտացիներին խորհուրդ է տալիս չվիճել իրենց հզոր թշնամու` Հռոմի հետ: Որոշ ժամանակ անց Պտոլոմեյը մահանում է, Կլեոպատրան ամուսնանում է մյուս եղբոր` Պտոլոմեյ XlV-ի հետ. Եգիպտոսն այժմ նրա ոտքերի տակ էր…Մեկ տարի անց ծնվում է նրա և Կեսարի որդին` Պտոլոմեյ-Կեսարիոնը: Ամեն ինչ հիանալի էր, Կլեոպատրան այժմ ավելի շատ բան կարող էր պահանջել, սակայն Ք.ա. 44թ. մարտի 15-ին սպանվում է Կեսարը, և նա դարձյալ ստիպված է լինում փախչել: Հռոմում սկսված պատերազմը տևում  է երկու տարի, Կլեոպատրան խորամանկորեն օգնում է երկու կողմերին: Շուտով մահանում է նրա 2-րդ ամուսինը ևս, ով չդիմանալով նվաստացումներին և դավաճանությանը` թույն է խմում: Պատերազմն ավարտվում է Կեսարացիների հաղթանակով, և գահ է բարձրանում Մարկոս Անտոնիոսը: Կլեոպատրան կրկին անցնում է գործի, գրավում է Անտոնիոսի սիրտը, ստանում իշխանություն, որդուն դարձնում Հռոմի թագաժառանգ: 
 
Կլեոպատրայի պահպանված քանդակներից
Անտոնիոսի և Կլեոպատրայի սիրո պատմության մասին շատ երկեր են գրվել: Գրականությունը ողողված է նրանց հարաբերություններով: Նրսանց սիրո  պես    հզոր էր նաև երկուսի համատեղ զորքը, սակայն 31թ. Ակցիումի ճակատամարտում նրանք տանուլ են տալիս: Կեսարի խորթ որդին` Օկտավիանոսը, կանգնում է Կլեոպատրայի ճան ապարհին: Թագուհին փորձում է մատնել Անտոնիոսին, բայց արդեն չի ստացվում: Օկտավիանոսը որոշել էր Կլեոպատրային ոսկե շղթաներով կապել և ման բերել Հռոմի փողոցներով: Ելք չկար, մնում էր միայն պատվով հեռանալ…Մեծ թագուհին հագնում է իր շքեղ հանդերձները, ուտում օձի կծած միրգը և մահանում թույնից: Երկու հավատարիմ սպասուհիները գերադասում են մեռնել տիրուհու ոտքերի մոտ:
Կլեոպատրային թաղում են Անտոնիոսի կողքին: Օկտավիանոսը Եգիպտոսից հանում է Անտոնիոսի արձանները, սակայն ձեռք չի տալիս Կլեոպատրայի մարմարե քանդակներին… Կեսարիոնը մահապատժի է ենթարկվում` որպես իշխանության հավակնորդ: Եգիպտուհու երկրային ճակատագիրն այսքանով ավարտվում է, և իր ճամփան է դեպի անմահություն սկսում լեգենդը, որն ավանդված է տասնյակ արվեստի գործերում…   
      
Դե եսիմ` Գ.Ն.