среда, 22 мая 2013 г.

Տրետյակովյան պատկերասրահը 157 տարեկան է

Այսօր լրանում է մոսկովյան Տրետյակովյան պատկերասրահի ստեղծման 157-րդ տարելիցը:  Արդեն մոտ մեկ ու կես դար է, ինչ պատկերասրահի հավաքածուն սիրով ընդունում և ճանապարհում է իր արվեստասեր այցելուներին..... 

Իլյա Ռեպին-Պավել Տրետյակով
Տրետյակովյան պատկերասրահն աշխարհի ամենախոշոր թանգարաններից է, որտեղ պահվում է ռուսական գեղանկարչության հարուստ հավաքածուն: Այն հիմնադրվել է 1856թ. Մոսկվայում:Տրետյակովյան պատկերասրահն անվանվել է ի պատիվ նրա հիմնադիր, վաճառական Պավել Տրետյակովի, որը 1850-ական թվականների կեսից հավաքել է նկարներ՝ ազգային արվեստի հանրամատչելի թանգարան ստեղծելու նպատակով: 1867 թ-ին նրա հավաքածուում եղել է արվեստի 1841 գործ: Պավել Տրետյակովն իր և եղբոր՝ Սերգեյի հավաքածուները 1892 թ-ին նվիրել է Մոսկվային
Պակերասրահի էքստերիերը
 Պատկերասրահը պաշտոնապես բացվել է 1893 թ.-ին և կոչվել Պավել ու Սերգեյ Տրետյակովների՝ Մոսկվայի քաղաքային գեղարվեստական պատկերասրահ: 1900–03 թթ-ին ճարտարապետ Վասիլի Բաշկիրովը թանգարանի գլխավոր ճակատը վերակառուցել է նկարիչ Վիկտոր Վասնեցովի գծանկարներով:
 Բրյուլովի սրահը
 1918 թ-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշումով Տրետյակովյան պատկերասրահն ազգայնացվել և վերանվանվել է Տրետյակովյան պետական պատկերասրահ: Խորհրդային տարիներին այն մեծապես ընդլայնվել է (1975 թ.-ին ուներ 55 հզ. ցուցանմուշ): .Պատկերասրահն զբաղեցնում է Պ. Տրետյակովի վերակառուցված տունը և այլ շինություններ: 1928 թ-ին շենքը վերանորոգվել է, 1932 թ-ին կառուցվել է 3 ցուցասրահ:
Պուկիրյով-"Անհավասար ամուսնություն"

Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին պատկերասրահի հավաքածուն (17 վագոն) Մոսկվայից տեղափոխվել է Նովոսիբիրսկ: Պատկերասրահը վերաբացվել է 1945 թ-ի մայիսի 17-ին: Նրան միացվել են Սրբանկարչության և գեղանկարչության թանգարանի՝ Իլյա Օստրոուխովի, Ցվետկովսկայա պատկերասրահի՝ ռուսական գծանկարի մեծարժեք, Ռումյանցևի թանգարանի` ռուս նկարիչների գործերի, նաև ազգայնացված մի քանի մասնավոր հավաքածուներ: Հետագայում պատկերասրահը մշտապես հարստացել է պետական գնումներով
Հատված  Կիպրենսկու սրահից
  XI– XVII դարերի հին ռուսական արվեստի հանրահայտ ստեղծագործություններ՝ Անդրեյ Ռուբլյովի «Երրորդությունը», Դիոնիսիի «Խաչելությունը», Սեմյոն Ուշակովի «Վլադիմիրյան Տիրամայրը» և այլն: Առավել ամբողջական է ներկայացված XVIII դարի (նկարիչներ՝ Ֆեոդոր Ռոկոտով, Դմիտրի Լևիցկի, Վլադիմիր Բորովիկովսկի, քանդակագործ՝ Ֆեդոտ Շուբին և ուրիշներ), XIX դարի 1-ին կեսի (Օրեստ Կիպրենսկի, Կարլ Բրյուլով, Վասիլի Տրոպինին, Պավել Ֆեդոտով, Ալեքսանդր Իվանով և ուրիշներ) ռուսական արվեստը:
Իվանով-"Քրիստոսի հայտնությունը ժողովրդին"
Պատկերասրահում են պահվում նաև XIX դարի 2-րդ կեսի գեղանկարչության, մասնավորապես պերեդվիժնիկների (Վասիլի Պերով, Իվան Կրամսկոյ, Վիկտոր Վասնեցով, Իվան Շիշկին և ուրիշներ), XIX դարի վերջի–XX դարի սկզբի ռուս նկարիչների (Իսահակ Լևիտան, Միխայիլ Վռուբել, Վալենտին Սերով, Բորիս Կուստոդիև և ուրիշներ), ինչպես և «Միր իսկուսստվա», «Ռուս նկարիչների միություն», «Գոլուբայա ռոզա», «Բուբնովի վալետ» միավորումների վարպետների գործերի հարուստ հավաքածուն
Բարավիկովսկի-Լոպուխինայի դիմանկարը
  Պատկերասրահում ցուցադրվում են Իլյա ՌեպինիՉէին սպասում», «Իվան Ահեղը և նրա  որդի Իվանը», «Սոֆյա թագուհին» և այլն), Վասիլի ՍուրիկովիՍտրելեցների մահապատժի առավոտը», «Մենշիկովը Բերյոզովոյում», «Բոյարուհի Մորոզովան» և այլն), Վասիլի Վերեշչագինի, քանդակագործ Մարկ Անտոկոլսկու հայտնի գործերից:
Սուրիկովի սրահը/"Բոյարուհի Մարոզովան", "Ստրելեցների մահապատժի առավոտը"/
 Տրետյակովյան պատկերասրահում ներկայացված են նաև այլազգի արվեստագետների գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքներից, այդ թվում՝ Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Մինաս Ավետիսյանի, Մհեր Աբեղյանի, Հովհաննես Զարդարյանի, Մարիամ և Երանուհի Ասլամազյանների, Գրիգոր Խանջյանի, քանդակագործներ՝ Գրիգոր Քեպինովի, Արա Սարգսյանի, Ղուկաս Չուբարյանի, Նիկողայոս Նիկողոսյանի և ուրիշների գործերից:
 Դե եսիմ` Գ.Ն.