пятница, 26 апреля 2013 г.

Նեֆերտիտի /Մ.թ.ա.XVդ.-ի վերջ – XIVդ.-ի սկիզբ/



Հին եգիպտական թագուհի, Ամենահոտեպ IV- ի (Էխնատոն) կինը: Կահիրեի և Բեռլինի թանգարաններում պահվում են 1912թ. հայտնաբերված Նեֆերտիտիի ռելիեֆներ և քանդակներ /հեղինակ` Թութմես/:
Նեֆերտիտի
XX դարում Եգիպտոսի պեղումներից ու հիերոգլիֆների ուսումնասիրություններից հետո Բեռլին բերվեց քարե մի իր, որը ծածկված էր ավազի հաստ շերտով: Այն մաքրելուց և հետազոտելուց հետո պարզվեց, որ քանդակված է Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտին: Այսպես սկսվեց այս կնոջ ճանաչումը: Նա հայտնի դարձավ ավելի շատ որպես ժամանակակից կինոաստղ, քան հին եգիպտացի թագուհի: Հենց այս կինն իր քանդակով հանդերձ դարձավ Եգիպտոսի ուսումնասիրման պատճառ:
Նեֆերտիտիի կիսանդրին
Ով՞ էր իրականում այս կինը…. թագավորի հարեմի բազմաթիվ կանանցից մեկը: Եգիպտոսում կանայք գիտեին կանացի հմայքի և սիրո գաղտնիքները, որոնք սովորում էին իրենց մայրերից դեռևս 6-7 տարեկանում: Նրանք գեղեցիկ էին, անհասանելի, հմայիչ: Նեֆերտիտին հայտնի տոհմից էր, սերում էր իր ամուսնու ստնտուի զարմից, ինչը բավականին բարձր պաշտոն էր Եգիպտոսում: Ավանդույթ էր հարազատների, նույնիսկ քույրերի և դստրերի հետ ամուսնանալը: Սա արվում էր «մաքուր արյունը» պահպանելու համար: Այս պատճառով է ամենազոր փարավոնը կնության առնում Նեֆերտիտիին` իր ստնտուի հարազատներից մեկին:  
Էխնատոնն ու Նեֆերտիտին արքայադստրերի հետ
Նեֆերտիտիի հետ ամուսնանալուց հետո Էխնատոնը մոռացավ իր հարեմի մասին, նա սիրեց և վստահեց իր կնոջը` դարձնելով վերջինիս իր խորհրդականն ու աջ ձեռքը: Նեֆերտիտին սիրվեց ժողովրդի կողմից. նրան սկսեցին պաշտել այնպես, ինչպես պաշտում էին փարավոնին: Շատերն էին նախանձում նրան և քննադատում ամուսնուն, որ կնոջը դարձրել է պաշտոնական հարցերի մասնակից: Շատերն էին քծնում Նեֆերտիտին, սակայն թագուհին իմաստուն էր և կարողանում էր տարբերել մարդկանց:
Դժբախտությունը, սակայն երկար ժամանակ չէր լքում այս ընտանիքին: Նեֆերտիտին ունեցավ 6 աղջիկ, բայց երկար սպասված արու թագաժառանգը Էխնատոնն այդպես էլ չունեցավ: Իսկ մարդկային կյանքը հին Եգիպտոսում կարճ էր 28-30 տարի, և փարավոնը ցանկացած պահի կարող էր մեռնել` չունենալով ժառանգորդ: Նա սկսում է ելք փնտրել այս իրավիճակից, հանդիպում է Կիայի հետ, սակայն նախկին սիրուն չի մոռանում: Նեֆերտիտին չի կարողանում ներել դավաճանությունը, նա ամեն գնով հետ է վերադարձնում ամուսնուն և իր 3-րդ դստերը` Անխեսենամոնին, բացատրում կանացի գաղտնիքները, որպեսզի ամուսնացնի Էխնատոնի հետ: Օրենքն այդպիսին էր, սա հին Եգիպտոսն էր… 3 տարի անց 11-ամյա աղջիկը 2-րդ անգամ արդեն ամուսնանում է Թութանհամոնի հետ: Ախենատոնից կյանքն աստիճանաբար հեռանում է, սակայն թագուհին մնում է այստեղ: Մահվանից հետո նրան թաղում են ամուսնու կողքին` դամբարանում, այնպես, ինչպես ասել էր:
Նեֆերտիտիի դամբարանը
Եվ ահա 30 դար անց Նեֆերտիտին կրկին դառնում է հայտնի` ստիպելով ևս մեկ անգամ մտածել իր գաղտնի կերպարի մասին:
Դե եսիմ` Գ. Ն.