пятница, 12 апреля 2013 г.

էքզիստենցիալիզմ կամ գոյության փիլիսոփայություն


20-րդ դարի 10-40-ական թվականներին մարդկությունը ընկնում է սոցիալ-քաղաքական մի այնպիսի մահացու ճգնաժամի մեջ, որը անխուսափելի սպառնալիք էր նրա ֆիզի­կական գոյությանը` «լինել-չլինելուն»: Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն  դարձավ օրհասական, իսկ սկսված Երկրորդ համաշխարհայինը առավել լայնածավալ  սկսեց իրակնացնել մարդկային ցեղի զարգվածային բնաջնջումը: Բնական էր, որ այսպիսի  փաստացի ահարկու իրականության /անհատական ու հասարակական կեցության/ մեջ ապրող մարդու գոյության, ճակատագրի, կյանքի իմաստի, օտարման եւ ազատության հիմնախնդիրները պետք է դառնային գեղարվեստական եւ փիլիսոփայական մտածողության հոգսերի առարկան: Փիլիսոփայությունն ու գրականությունը հոգեւոր այն ձեւերն էին, որոնց արմատական մտահոգության առարկան մարդն էր իր ամբողջության մեջ:
Էքզիստենցիալիզմը  (լատ. exsistentia - գոյություն) կամ «գոյության, փիլիսոփայությունը» գեղարվեստական-փիլիսոփայական, միաժամանակ ընդգծված հակագիտապաշտական, իռացիոնալ, երբեմն ասվածաբանական եւ աթեիստական միտումներով տարածված հոսանք է: Այն միասնական, միաձույլ ուսմունք չէ: Էքզիստենցիալիզմի յուրաքանչյուր նշա­նավոր ներկայացուցիչ ստեղծել է իր ուսմունքը, «գոյության» իր փիլիսոփայությունը:
Մար­տին Հայդեգեր (1883-1976), Կարլ Ցասպերս (1883-1969), ժան Պոլ Սարտր (1905­-1980), Գաբրիել Մարսել (1889-1973),  Օրտեգա Գի Գասետ (1883-1955), ահա այն առավել նշանավոր մտածողների անունները, ովքեր մշակվել են էքզիստենցիալիստական փիլիսոփայությունը:
Ընդգծված էքզիստենցիալիստական ուղղվածություն ունեն նաեւ Ֆ. Ս. Դոստոեւսկու, և Հեմինգուեյի  ստեղծագործությունները: Ցուրաքսւնչյուր մարդու համար իր անհատական կյանքի ու ճա­կատագրի, մարդկային կեցության հեռանկարների համար էքզիստենցիալիստական գա­ղափարները հոգեհարազատ էին եւ են, որով էլ բացատրվում է այգ ուղղության ինչպես  տարածական, այնպես էլ ազդեցության ոլորտները:
Էքզիստենցիալիստական փիփսոփայության վրա խորապես ազդել են իռացիոնալ փիլիսոփայական ուսմունքները, հանձինս Ս. Կիերկեգորի, Ֆ. Նիցշեի, Ա. Շոպենհաուերի, Ա.  Բերգսոնի, Վ. Դիլթայի եւ Զ. Ֆրոյդի ուսմունքների: Մեթոդաբանական տեսանկյունց էքզիս­տենցիալիստները օգտագործել են է. Հուսեոլի ֆենոմենոլոգիական ինտենցիալ վերլուծության մեթոդը, ըստ որի մարդկային գիտակցությունը մշտապես ինչ-որ բանի գիտակցում է, եւ եթե մարդը ինչ-որ ապրումներ, ասենք, թախիծ եւ ուրախություն, վախ ու սարսափ է ապրում, ապա դրանք կապված են ինչ-որ առիթի կամ իրադարձության հետ: Սարդու համար ճակատագրական են այն ապրումները, որոնք ծնվում են ուրիշ մարդկանց հետ ունեցած հարաբե­րությունների ընթացքում:
Էքզիստենցիալիստական փիլիսոփայության ելակետային հիմնական հասկացությունը  «Էքզիստենցիա» (մարդկային գոյություն)  հասկացությունն է: Այն վերցված է Ս. Կիերկեգորի փիլիսոփայությունից, որի գլխավոր իմաստը եղել է այն, որ էքգիստենցիան` մարդ­կային գոյությունը, չի կարող ճանաչողության օբյեկտ լինել: Այն օբյեկտ է միայն  Էքզիստենցիալ, այլ ոչ անդեմ բանական մտածողության համար: Նրա օբյեկտը անհատի ներաշխարհն է, հետեւաբար, ստացված գիտելիքը կոնկրետ անհատական գիտելիք է: էքգիստենցիալիզմը կիերկեգորյան էքզիստենցիան դիտարկեց որպես  սուբյեկտիվություն, ան­հատի ինքնին գոյություն' տառապող, մտածող, պայքարող եւ սիրող եզակի մարդու սուբյեկ­տիվ գոյություն: Աշխարհը եւ նրա կեցությունը ոչ թե իր համար օբյեկտիվ կեցություն է, այլ  կեցություն է այնքանով, որքանով կա սուբյեկտի մտածողության մեջ, հետեւաբար, այդ կե­ցությունը զուտ կեցություն չէ, այլ կեցություն-գիտակցություն:
Աշխարհը մարդու ներաշխարհում ստեղծվում է ոչնչից: Իմաս­տազուրկ է այն հարցը, ըստ Սարտրի, թե ինչպիսի՞ն է եղել աշխարհը մինչեւ մարդու հան­դես գալը:
էքզիստենցիան, այսպիսով, սուբյեկտի եւ օբյեկտի միասնությունն է, անմիջական, ուղ­ղակի առարկայական միասնությունը: Նշանակում է, սուբյեկտը միշտ նայում է ուրիշին (Աստծուն) եւ ձգտում է դեպի նա: Այդ ուրիշը նաեւ ոչինչն է, որից մարդը ընտրություն կատա­րելով, ստեղծում է իրեն, իր կեցությունն ու գոյությանը: Այս պատճառով է, որ էքզիստենցիան` սուբյեկտ-օբյեկտ կամ կեցություն-գիտակցություն միասնությունը, անհասանելի է բանական փիլիսոփայությանն ու գիտությանը, որովհետեւ նրանք սուբյեկտը հակադրում են օբյեկտին, անձի մեջ փնտրում են համընդհանուրը, օրինաչափը, էությունը, վարձում ճանա­չել սուբյեկտից անկախ մարդկային եզակի գոյությունը` էքգիստենցիան, օրինաչափի միջո­ցով:
Իսկ ի՜նչ է մարդու էությունը: Ի՞նչ հարաբերության մեջ են գոյութ­յունն ու էությունը: Մի՞թե գոյությունը նախորդում է էությանը: Ռացիոնալ փիլիսոփայութ­յունը գտնում է, որ մարդու էությունը նախորդում է գոյությանը: Բայց, ըստ էքզիստենցիալիզմի, մարդու էությունը ձեւավորվում է նրա գոյության, կյանքի ընթացքում:
Նրա էությու­նը շարունակական, անընդհատ ձեւավորվող էություն է: Գոյության հիմքի վրա է ձ­եւավորվում այդ էությունը եւ ձեռք է բերվում գոյությունից հետո, ձեւավորվում է կյանքի ըն­թացքում գոյությունից: Այս պատճառով էլ մարդը պատասխանատու է նախ եւ առաջ իր գո­յության համար: Նա գիտակցում է, որ իր էությունը նպատակ-նախագիծ է եւ այն պետք է
Ժան Պոլ Սարտր
ստեղծել: էքզիստենցիալիստները տեսնում են, որ մարդու գոյությունը վերջավոր է: Այդ վերջավոր գոյությունն իր էությունը ստեղծում է որոշակի պատմական իրադրությանԱր­տաքին կեցության»/ մեջ: Մարդը պետք է մտածի իր գոյության մասին: Նա ժամանակի մեջ անլուծելի «հոգս» ունի: Հայդեգերը այդ «հոգսի» մեջ առանձնացնում է երեք պահ` անցյալ, երբ աշխարհի կառուցված կեցության մեջ մարդը իրեն զգում է միայնակ ու լքված, ապա­գա, երբ մարդը նպատակ-նախագիծ է եւ խուսափում-փախչում է ինքն իրենից եւ ներկա կամ գոյություն ունեցող կեցություն, որտեղ մարդը դատապարտված է երկիմաստ, անորոշ  եւ առօրյա աշխարհի քմհաճույքներին: Այստեղից Հայդեգերը եզրակացնում է, որ մարդը  ցանկացած պահին կարող է կորցնել ինքն իրեն: Նա, ապրելով երկու կեցության մեջ` իսկա­կան  եւ  անիսկական Արտաքին»/ կամ հանդես կգա իբրեւ իրեն, իր կյանքի իմաստը եւ ազատությունը  գիտակցող էակ (իսկական կեցության մեջ), կամ թաղվելով կյանքի ամենօրյա-առօրյա հոգսի մեջ ոչ մի բանի մասին չի մտածի,  կօտարվի: Նա հլու-հնագանդ ենթարկվում է իրադրության ուժին հ իշխանությանը: Միայն  իսկական կեցության մեջ է նա ապրում իրական զգացմունքները, որոնք կապված են ոչնչի  կամ մահվան հետ: Նա  մշտապես գտնվում է ապագայի դեմդիմաց` մահվան դի­մաց, ապրում է էքզիարենցիալ վախ տագնապ, սարսափ բնականաբար, պա­տասխանատու էի իր գործողությունների համար: Առօրյա իրավիճակներում մարդը ապրում է իր հոգսերով եւ չի խորհում իր կեցության ի­մաստի մասին, չի մտածում իր կյանքի իմաստի, աշխարհում իր տեղի ու դերի մասին, իր  ընտրելիք կյանքի ուղու մասին: Բայց այս հարցերը թաքուն թե բացահայտ «եռում են» նրա  հոգեւոր աշխարհում եւ սրությամբ լույս աշխարհ են գալիս անձնական եւ հասարակական  կյանքի ցնցումային, անհեթեթ եւ անիմաստ իրավիճակներում: Դրանք  սահմանային իրադրություններն են: Այդ «ներկա» ժամանակներում մարդու հոգեկան ներաշխարհում  վերոհիշյալ հիմնահարցերը ահագնացած ծնում են  վախի, սարսափի, մեղքի ու տառապանքի անհուսալի վիճակներ: Մարդը, գիտակցելով իր կեցության ժամանակավոր  բնույթը, դուրս է գալիս իր առօրյա կեցության սահմաններից, հաղորդակցվում բացարձակ, տրանսցենդենտալ կեցության հետ: Կյանքը կորցնում է իմաստը եւ դառնում անհեթեթ ու անիմաստ: Այս տեսանկյունից Կ. Ցասպերսը, որը գոյությունը հասկանում է իբրեւ անհատի հոգեւոր կեցություն, իբրեւ նրա գիտակցությունԵս գոյություն ունեմ իբրեւ գիտակցութ­յուն»), փիլիսոփայության խնդիրը պետք է համարեր աշխարհում մարդու վարքի համար որոշ կողմնորոշիչների մշակումը, էքզիստենցիայի «պայծառացումը» եւ մարդուն տրանսցեն­դենտալին մոտեցնելը: Պատահական չէ, որ փիլիսոփայելու արվեստը եռաստիճան մակարդակային է եւ համապատասխանում է կեցության  եռաստիճան  բաժանվածությանը: Կեցության  աոաջին մակարդակը  առարկայական կեցությունն է (կեցությունը-աշխարհի մեջ) կամ գոյությունը: Դա կեցության արտաքին մակարդակն է: Փիլիսոփայելը դրսեւորվում է սոսկ որպես «Կողմորոշում աշխարհում», որը հենց էքզիստենցիան է: Այն անհատի կեն­ցաղային միջուկն է, որը մարդուն բացահայտվում է սահմանային իրավիճակներում, այն է` ծանր տառապանքների, անհուսալի հիվանդությունների, մեղքի սուր զգացողության վի­ճակներում: Մարդը ահավոր տագնապ, վախ ու սարսափ է ապրում` գիտակցելով իր վերջավոր լինելու հանգամանքը: Ահա այս մակարդակում էլ մարդը իր համար բացահայտում է տրանցենդենտալ մի աշխարհ, այն կապում իր սեփական էքզիստենցիայի հետ: Կեցության երկրորդ մակարդակում էքզիստենցիան պարզվում է, գիտակ­ցում հոգին:
Երրորդ մակարդակում տեղի է ունենում Աստծո գիտակցումը, որտեղ փիլի­սոփայական հավատը դառնում է փիլիսոփայելու արդյունք, կշռադատության հետեւանք: Փիլիսոփայական հավատով է, ըստ Ցասպերսի, մարդը մահը ընկալում իբրեւ սահմա­նային իրադրություն, այն էլ իր հետ էքզիստենցիալ կապի մեջ գտնվելու դեպքում: Նման պարագայում, երբ մարդը ճանաչում է իր էքզիստենցիան, նորից վերադառնում է իր առօրյա կեցության մակարդակ, նորից վերապրում իր ողբերգական վիճակը: Ելքը Աստծո հետ էքզիստենցիալ կապի մեջ անընդհատ գտնվելն է: Յուրահատուկ են էքզիստենցիալիստների հայացքները մարդու եւ հասարակության, նրա ազատության եւ օտարման հիմնախնդիրների վերաբերյալ:  ժամանակի ահասարսուռ մարդակուլ իրականությունը խոր կնիք է դրել էքզիստենցիալիստների մտածողութ­յան եւ մարդու իմաստասիրության վրա:
Նրանք անձնապես ապրել են այդ իրականութ­յան ողբերգությունների մեջ, տեսել են մարդու եւ մարդկության ամբողջական կործանման ի­րական վտանգը, այդ իրականության անհատապաշտական հետեւանքները եսասիրությունը, անառակությունը, անտարբերությունը, անհեթեթությունը, անիմաստությունը եւ անհատին զովերգել ու իմաստավորել որպես բարձրագույն, ինքնաբավ էքզիստենցիալ կե­ցություն: Նրանք ստեղծել են էքզիստենցիայի  ազատության, անտարբերության, անի­մաստության, օտարվածության վերաբերյալ փիլիսոփայական եւ գեղարվեստական եր­կեր, որտեղ մարդը օտարված է ոչ միայն հասարակությունից, այլև ինքն իրենից: 

Մարդը դատապարտ­ված է, ըստ Սարտրի, ազատ լինելու: Ընտրություն կատարելը ազատության Էությունն է, ուրիշների նման չմտածելը եւ չգործելը: Նման ազատությունը մարդուն կտրում է բոլորից եւ ամեն ինչից: Նա «կեցություն Է ինքն իր մեջ», հասարակությունը ճնշում Է նրան, արգելափակում Է նրա ազատությունը, խանգարում նրա ազատ զարգացմանը: Սարտրի եւ Կամյուի կերտած գեղարվեստական կերպարները մարմնավորել են կյանքի նողկալի եւ զզվելի կողմերը, մարդիկ գործում են անտարբեր եւ անհեթեթ, օտար եւ սաոը վարքագծով: «Մարդը սոսկ այն Է, ինչ նա անում Է»-գրել է Սարտրը: Երբ Սարտրի հերոսներից մեկը սպանում է մորը, իսկ Կամյուի հերոսը երկմտում է` գնալ միայնակ մոր թաղմանը, նոր է սկսվում նրանց գոյությունը: Իսկ այդ գոյությունը լոկ էքզիստենցիալ է, պարփակված «իր կեցության մեջ»: Այն գործում է իռացիոնալ-էքզիստենցիալ  էներգիայի, անհատական մղումների ճնշման տակ: Այնուամենայնիվ, իբրեւ խոշորագույն մտածող անհատականություններ,  Սարտրը եւ Կամյուն չեն կորցրել հավատը մարդկության խելքի ու ակտիվության նկատմամբ:
Նրանց ստեղծած գեղարվեստական-փիլիսոփայական կերպարները տիպականացրել են  ժամանակի անհատական եւ հասարակական կյանքի ամենախորքային գծերը: Կամյուի  «ժանտախտը» վեպում գլխավոր հերոսը չի հուսահատվում անհուսալի իրադրության մեջ  եւ հավատում Է կյանքի` հետեւաբար, մարդկության լուսավոր ապագայի գալստյանը:  Նրա հերոսը պատասխանատվության խոր զգացումով եւ կյանքի անհեթեթությունն ու անի­մաստությունը գիտակցելով, պայքարում Է այդ անիմաստության եւ անհեթեթության դեմ:  Նա հաղթում Է ընդվզելով, ընդվզում Է ինքնահաստատման համար: Եթե մարդը չի հասկա­ցել կյանքի անիմաստ լինելը, նա չի կարող ազատ լինել:
Սիմոնա դե Բովուարը ամուսնու` Սարտրի հետ
Եթե համառոտենք վերը արծարծված տեսական մտքերը, ապա կարող ենք եզրակացնել, որ ըստ Էքզիստենցիալիզմի, փիլիսոփայության խնդիրը ոչ թե դասական-ռացիոնալիստական գիտությամբ, այլ առավելապես մարդու անհատական կեցության հարցերով  զբաղվելն Է: Այս հանգամանքը թելադրված Է նրանով, որ մարդը  լքված Է այս աշխարհում,  շպրտված է բախտի քմահաճույքիս, եւ ապրում Է իրեն օտար աշխարհում: Էքզիստենցիալիստները այսպիսի եզրակացության են հանգել այն պատճառով, որ, իրոք, ինչ­պես նշվեց վերը, առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների  տարիներին էքզիստենցիալիստները ականատես ու վկա են եղել տասնյակ  միլիոնավոր մարդկանց անիմաստ մահվանը, հարյուր միլիոնավոր մարդկանց խեղանդա­մությանն ու սովամահությանը, տեղահանությանը եւ նյութական ու հոգեւոր մշակույթների ոչնչացմանն ու կործանմանը: Այսինքն` նրանց տեսանկյունից, ստեղծված սահմանային եւ  անհուսալի ճգնաժամային իրավիճակներում հասարակական կեցությունը` «արտաքին կե­ցությունը», ինչպես իրենք կասեին, կործանարար է մարդու համար:
Հոռետեսությունը էքզիստենցիալիզմի բնորոշ գծերից մեկն է: Անհատական կեցությունը մարդուն տեսանելի ու հասանելի կարող է դաոնալ թախծի ու կորստի, նողկանքի ու գարշանքի ճանաչման եւ ան­հատական ապրումների միջոցով: Սարտրի հերոսներից մեկի առջեւ իրականությունը բաց­վում է, երբ հարթ մի քարի կտոր նետում է ջրի մակերեսին: Նա տեսնում է, որ ջրի վրայով սահող սալիկի վերեւի մասը չոր է, տաք ու հարթ, իսկ ներքեւի կողմը թաց ու կեղ­տոտ: Այս տեսնելով, հերոսը սրտնեղություն է զգում, որը ոչ թե սոսկ սուբյեկտիվ զգաց­մունք է, այլ դրա միջոցով իր առջեւ բացվել է մութ ու զզվելի իրականությունը: Նրա համար այդ իրականությունը թշնամի է, դաժան ու անհեթեթ: Մարդը վախենում է իր կյանքի հա­մար, վախենում է իրականությունից: էմպիրիկ, անհատական գոյության վախը հետապն­դում է մարդուն, իսկ նրա կեցության հիմքում ընկած «գոյաբանական» վախը, վախ ու սարսափ է ոչնչի, մահվան եւ իր անհատական կեցության իմաստը գտնելու անկարողության առջև: Մարդը գիտակցում է, որ ինքը այնպիսին չէ, ինչպիսին մյուս մարդիկ են: Այս զգա­ցումը եւ դրա գիտակցումը իր մենակության գիտակցումն է: Այս պարագայում մարդուն ոչինչ չի մնում, քան աղոթել աստծուն` մահ պարգեւելու համար եւ սարսափով մտածել այն մասին, որ աշխարհում ինքը մնացել է մենակ:  
 
էքգիստենցիալիստ գրող Սիմոնա դե Բովուարի «Բո­լոր մարդիկ մահկանացու են» վեպի հերոսը 13-րդ դարում «անմահական ջուր» է որոնում եւ իրեն հավատացնում, որ գտել է այդ կենսահեղուկը: Իր հավատը հաստատելու համար նա սպանում է մի շիկամուկ, որից հետո նրան շաղախում անմահական ջրով: Շիկամուկը վերա­կենդանանում է եւ փախչում: Այս զարմանահրաշ, հեքիաթային փորձից հետո ինքը խմում է այդ հեղուկից եւ անմահանում: Անցնում են դարեր եւ ինքը հայտնվում է 18-րդ դարի մարդ­կանց շրջապատում: Նրա հետ առնչվող մարդիկ, մասնավորապես կանայք, զգում են, որ նորեկը այնպիսին չէ, ինչպիսին իրենք են: Նա օտար է: Հերոսը եւս զգում է եւ հետզհետե ա­վելի խորը գիտակցում իր օտարվածությունն ու մենակությունը եւ աղոթում աստծուն  մահ պարգեւելու համար: Սաստիկ ապրումների մեջ նա զգում է, որ մնացել են  միայն ինքը եւ իր վերակենդանացրած շիկամուկը: Նա մտածում է կյանքի ու մահվան մա­սին եւ գերադասում է մահը:
Պատմական պրոցեսի սահմանային անելանելի իրավիճակներում, էքզիստենցիալիզմը  մարդկային կյանքի իմաստը որոնում է անհատական կեցության, նրա էքզիստենցիալ գո­յության մեջ: Անհատական կեցության ու գոյության, մարդու եւ հասարակության, նրա «ներքին ու արտաքին» կեցությունների միջեւ հարաբերությունների, ազատության ու օտարման եւ կյանքի իմաստի հիմնախնդիրները էքզիստենցիափստական փիլիսոփայության առանցքային հարցերն են:

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը 
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս