вторник, 23 апреля 2013 г.

Պիկասոյի ռեկորդային կտավները

      2011 թվականին Լոնդոնյան Christie's աճուրդում իսպանացի  նկարիչ Պաբլո Պիկասոյի 3 կտավները վաճառվեցին  67,6 միլիոն դոլարով։
«Քնած աղջիկը» կտավը, որում նկարիչը պատկերել է իր կողակցին՝ ֆրանսուհի մոդել Մարիա-Թերեզա Վալտերին, վաճառվեց 21,7 միլիոն դոլարով։

2010թ. անհայտ մեկը Պիկասոյի՝ 1935թ. վրձնած «Քնած աղջիկը» նվիրել էր Սիդնեյի համալսարանին պայմանով, որ կտավը պետք է աճուրդի հանվի, որից գոյացած գումարներն ուղղվելու էին գիտական հետազոտությունների ու համալսարանի զարգացմանը։ Կտավը 1939-ից ի վեր որևէ տեղ չէր ցուցադրվել։
28,9 միլիոն դոլարով վաճառվեց «Կապույտ զգեստով նստած կինը» կտավը, որտեղ պատկերված է Պիկասոյի կյանքի ընկերներից ևս մեկը՝ ֆրանսիացի նկարչուհի, լուսանկարիչ Դորա Մաարը։
Պիկասոյի մեկ այլ՝ «Ֆրանսուազայի կուրծքը» կտավը, որտեղ պատկերված է Ֆրանսուազա Ժիլոն՝ նկարչի բազմաթիվ սիրուհիններից ևս մեկը, վաճառվեց 17 միլիոն դոլարով։
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 21-ին Christie's-ի աճուրդում վաճառվել էին 227 միլիոն դոլարի արվեստի գործեր։ Մինչ այսօր Պիկասոյի ռեկորդային գնով վաճառված կտավը  «Մերկ կինը կանաչ տերևների ֆոնի վրա» նկարն է, որտեղ պատկերված է Մարիա-Թերեզա Վալտերը: Այսն վաճառվեց 2010թ.  106,5 միլիոն դոլարով։