четверг, 18 апреля 2013 г.

Դալիի հերթական կտավ-զոհը


Այս տարվա փետրվար ամսին Նյու Յորքում ձերբակալեցին  Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիո» կտավը գողանալու մեջ կասկածվողին: Կտավն անհետացել էր 2012-ի հունիսին: Հունաստանի քաղաքացի Ֆիվոս Իստավրիօղլուին ձերբակալեցին Քենեդիի անվան օդանավակայանում: Նյու Յորքում նրան կանչել էր ոստիկանը, ներկայանալով որպես պատկերասրահի սեփականատեր, որը խորհրդատու էր փնտրում: Հանցագործի հետքի վրա հնարավոր էր եղել դուրս գալ` թանգարանի մուտքի մոտ գտնվող անվտանգության տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ:

Սալվադոր Դալի-<<Դոն Խուան Տենորիո>>
 Դալիի կտավը գողանալու մեղադրանքը նա չէր ընդունել: Ավելի ուշ բոլորը խոսում էին, որ  առեւանգողը փոստով վերադարձրել է Մանհեթենի թանգարանից  նախորդ շաբաթ գողացած Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիո» նկարը: Այն գնահատվում է 150 հազար դոլար եւ գողացվել էր 2012-ի հունիսի 19-ին: Ծանրոցն ԱՄՆ էր եկել Եվրոպայից, նրանում մատնանշված են եղել գոյություն չունեցող անուն եւ հասցե: Բարեբախտաբար, նկարը նույնությամբ վերադարձվել էր Մանհեթենի թանգարանին: