пятница, 12 апреля 2013 г.

Այվազովսկու կտավի անհետացումը

2011 հուլիսի 15-ին  Մոսկվայի բանկերից մեկի տնօրենից գողացան հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 18 մլն ռուբլի արժողությամբ «Հանդարտ ծովափը» կտավը:

Անցյալ տարվա մայիսից բանկի տնօրենի վստահված անձը մայրաքաղաքի բնակչուհուն է փոխանցել Այվազովսկու նկարը` վերականգնողական աշխատանքների համար: Ավելի ուշ կտավն անհետացել է:

Հովհաննես Այվազովսկու 18 մլն ռուբլի արժողությամբ «Հանդարտ ծովափը»


Քննիչները ձերբակալել էին կին հանցագործին, սակայն կտավը չէին գտել: Կտավի սեփականատերը այն 18 մլն ռուբլի է գնահատել, սակայն միաժամանակ ընդգծել է, որ կտավի իսկությունը հաստատող փաստաթուղթ նա դեռևս չի տրամադրել: Թերևս, 18 միլիոնը  շատ քիչ է մեծ ծովանկարչի գլուխգործոցի համար: