среда, 3 апреля 2013 г.

Զիգմունդ Ֆրոյդ (1856-1939)



19-րդ դարի վերջին տասնամյակում ոչ միայն եվրոպական հոգեբանությունն ու հոգեբու­ժությունը, այլեւ ողջ Եվրոպան ցնցվում են երիտասարդ, պրակտիկ հոգեբույժ Զ. Ֆրոյդի նո­րարարական գաղափարներից: Ֆրոյդը հայտարարում է, որ բազմաթիվ նեւրոզներ, հիստե­րիաներ եւ նյարդաբանական ախտածին հիվանդություններ առաջանում են մարդկային ցանկասիրությունների եւ սեռական ձգտման, հակումների եւ տենչանքների ճնշման արդյունքում: Մարդու հոգեւոր եւ հասարակական նորմալ կյանքը կախված է նաեւ սեռական  եւ ցանկասիրական հակումների բնականոն բավարարվածությունից: ճնշված ցանկասի­րությունները եւ չբավարարված կրքերը, որոնք նա անվանել է «Լիբիդո», չեն չքանում, այլ կուտակվում են մարդու հոգեկանի խորքերումստորին  շերտերում»), խարխլում  հոգեկանը եւ վարձում նորոգել այն: Չբավարարված «Լիբիդոն» տարիների ընթացքում վե­րածվում է հոգեւոր ուժի եւ էներգիայի'պատրաստ «ջրի երես դուրս գալու»: Հոգեբուժության  պրակտիկայից եւ իր անձնական կյանքից Ֆրոյդը եզրակացնում է, որ նեւրոզներն ու հիստե­րիաները այդ չսպառված էներգիայի` գիտակցականի վրա ազդեցության արդյունք են:
Այսպես է ծնվում ֆրոյդյան անձնական բարդույթը: ժամանակի խոշորագույն գիտնական- հոգեբանները, բարոյագետները մեղադրում են նրան: Միայն ինքն Է ինքնամփոփ շարունակում իր հետազոտութ­յունները, որոնց արդյունքները քարուքանդ Էին անելու հասարակության բարոյական հիմքերը եւ մերկացնելու Էին թաքնված կեղծավորությունները: Ֆրոյդը տենդագին զբաղվում Է երազիհիմնահարցերով: «Երազը չիրականացված ցանկությունների իրականացում Է», այն գործողությունների եւ արարքների իրականացում Է, որոնք  անկատար են  իրական կյանքում: Ֆրոյդը, հրատարակելով իր «Երազ­ների մեկնում» աշխատությունը, ձեռք Է բերում ցնդված մարդու համբավ, երազահան: Կա­նայք ամոթ Էին զգում եւ կարմրում Ֆրոյդի անունը լսելիս: Բայց գիտական աշխարհը կամա թե ակամա հետեւում Էր երիտասարդ գիտնականի գործունեությանը: Հիպնոսի օգնությամբ Ֆրոյդը թափանցում Է անգիտակցականի ոլորտը:
Հոգեկանի գաղտնարաններում թաքնված ու  մոռացված ապրումները, կրքերն ու զգացմունքները պատեհ առիթով կարող են «արթնա­նալ» եւ «ներխուժել» բանականության տիրույթները: Թաքնված անցյալը, «ներխուժելով ներկա, մթագնում Է գիտակցությունը եւ առաջացնում Է մարդու նյարդային համակարգի բնականոն գործունեության արմատական խախտումներ, դառնում հոգեկան բազմաբնույթ հիվանդությունների առաջացման պատճառներ: Ֆրոյդը ձեռնամուխ Է լինում անգիտակցականի Էության, գիտակցականի եւ անգիտակ­ցականի վտխհարաբերության հիմնախնդիրների, իսկ կյանքի վերջին տասնամյակներում` անձի զարգացման եւ նրա հասարակական Էության վրա «անգիտակցականի» մասնակ­ցության հիմնահարցերի ուսումնասիրության: Հոգեկանի բարդ համակարգում Ֆրոյդը առանձնացնում Է գիտակցական եւ անգի­տակցական ոլորտները:  Գիտակցական ոլորտին են պատկանում բանականության  այն բոլոր ձեւերն ու դրսեւորումները, որոնցով մարդիկ ապրում ե գործում են գիտակցաբար  հասարակական ընդունված բարոյաիրավական եւ մշակութային-քաղաքակրթական ար­ժեքներին ու նորմերին համապատասխան: Անգիտակցականի ոլորտում Ֆրոյդն առանձնացնում Է երկու շերտ` «թաքնված անգիտակցական» (ենթագիտակցականը) եւ «արտամղված անգիտակցականը»: Այդ ոլորտը մարդկանց հոգեկանի բնազդային աշխարհն Է, բանականության կողմից «հալած­ված» եւ «արտամղված» անցյալի զգացմունքներն ու մտքերը, անջնջելի ապրումներն ու սիմվոլիկ կերպարները:
Ըստ Ֆրոյդի, անգիտակցականի «արգելափակման» եւ «ճնշման» հետեւանքով կուտակ­ված հոգեկան էներգիան նպատակամղվում է (սուբլիմացիա) այլ նպատակների իրականաց­ման: Այն ոչ միայն ստեղծագործական, այլեւ ագրեսիվ եւ վտանգավոր հետեւանքներ կա­րող է ունենալ:
Վերահսկող «գիտակցականը» ձեռնարկում է մի շարք կանխարգելիչ միջոցներ մեկուսացնելու անգիտակցականը:
Հեռանալով բնությունից` մարդը ընկնում Է նրա հարվածների տարափի տակ: Դիմակայելու համար մարդիկ ստեղծում են մշակույթ եւ քաղաքակրթություն,  տաբուների միջոցով հասնում են փոխադարձ պայմանավորվածության: Հասարակության մեջ մշակույթն ու բարոյականությունը կարող են զարգանալ, եթե մարդիկ հրաժարվեն անգիտակցական կրքերից եւ ցանկասիրություններից: Երբ Ֆրոյդը ականատես եղավ 20-րդ դարի 20-30-ական թվականների Գերմանիայում տեղի ունեցած դեպքերին, իր անգիտակցականի ուս­մունքից եզրակացրեց, որ հոգեկանի հիմքում ընկած Է «չար» նախասկիզբը: Երբ քնած Է մարդու խիղճն ու դատավորը,  բարի մարդը երազներում Է իրականացնում արգելված երեւույթները: «Չար նախասկիզբը,-գրել Է նա,-մարդու մեջ ծնում Է ագրեսիվութ­յուն...»: Մենք ընդգծում ենք մարդու մեջ եղած չարը այն պատճառով, որ ուրիշները մերժում են այն»: Երբ ֆաշիստները այրում են գրքերը, այդ թվում եւ իր, Ֆրոյդը դեռեւս չէր կանխագուշակում, որ անգիտակցական չարը ստեղծելու է համակենտրոնացման ճամբարներ, որ­տեղ այրվելու են իր չորս քույրերը:
Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս