четверг, 14 марта 2013 г.

Մարկ Ռոտկո. «N1 (Թագավորական կարմիր եւ երկնագույն)»

Հայտնի է, որ աճուրդներում վաճառվող ամենաթանկ իրերի շարքին են դասվում հայտնի արվեստի գործերը: Ամենահայտնի աճուրդը Նյու Յորքի Sotheby's-ն է, որը ժամանակ առ ժամանակ բավականին թանկ գներով վաճառում է մեծ արվեստագետների մեծ գլուխգործոցներ: Ոչ պակաս հայտնի են նաև Christie`s և Philips աճուրդային տները:

Աստիճանաբար ձեզ կներկայացնենք ամենատարբեր աճուրդներում բարձր գնով վաճառված ստեղծագործություններ: Առաջին անդրադարձը վերաբերում է Ռոտկոյի կտավներից մեկին...
 Ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ Մարկ Ռոտկոյի «N1 (Թագավորական կարմիր եւ երկնագույն)» կտավը Նյու Յորքի Sotheby's-ի երեկոյան աճուրդում 2012թ. նոյեմբերին վաճառվել է 75,1 մլն դոլարով։ Ռոտկոյի կտավի վաճառքի ակնկալվելիք գինը կազմել է 35-50 մլն դոլար։ Սակայն պահանջարկը զգալիորեն գերազանցել է վաճառողի սպասելիքները։
Մարկ Ռոտկո «N1 (Թագավորական կարմիր եւ երկնագույն)»
«N1 (Թագավորական կարմիր եւ երկնագույն)» գրվել է 1954-ին, դարձել է Նյու Յորքի աշնանային վաճառաշրջանի ամենահետաքրքիր լոտը։ Այն 30 տարի գտնվել է նույն մասնավոր հավաքածուում եւ չի ցուցադրվել։
Այս ստեղծագործողն  աշխարհի ամենաթանկ նկարիչների շարքին է դասվում։ Նրա «Նարնջագույն, կարմիր, դեղին» կտավը 2012-ին դարձավ աճուրդում երբեւէ վաճառված հետպատերազմյան արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը։ Այն գնել էին 86,9 մլն դոլարով։