среда, 13 марта 2013 г.

Միջնադարյան փիլիսոփայություն



Անտիկ դարաշրջանի վերջում՝ Հռոմեական կայսրության թուլացման ու  անկման ժամանակաշրջանում, աստիճանաբար, ձեւավորվում է միջնա­դարյան փիլիսոփայությունը, որը գոյատեւում է մինչեւ 14– 15-րդ դարերը։  Քանի որ միջնադարյան փիլիսոփայության պատմությունը սերտորեն  կապված է կրոնի, առաջին հերթին քրիստոնեության առաջացման ու տա­րածման պատմության հետ, ուստի, որոշ իմաստով միջնադարյան փիլիսոփայությունն սկսվում է այն պահից, երբ առաջադրվում է փիլիսոփայության եւ կրոնի (աստվածաբանության), բանականության եւ հավատի հարա­բերակցության հարցը, եւ ավարտվում է այն ժամանակ, երբ փիլիսոփայութ­յունը տարանջատվում է աստվածաբանությունից, իսկ բանականությունը` դոգմատիկական հավատից։ Այս իմաստով միջնադարյան փիլիսոփայության պատմությունը կարող ենք բաժանել հետեւյալ շրջանների՝
1) ջատագո­վության եւ հայրականության շրջան (3-8-րդ դդ.)
2) սխոլսատիկական փիլիսոփայության ձեւավորման եւ զարգացման շրջան (9– 13-րդ դդ.)
3) միջնա­դարյան փիլիսոփայության մայրամուտի շրջան (14-15-րդ դդ.)

Ընդհանուր առմամբ միջնադարյան փիլիսոփայությունը կարող ենք ան­վանել կրոնական փիլիսոփայություն այն իմաստով, որ փիլիսոփայական  ուսմունքները, սկզրունքներն ու հասկացություններն օգտագործվում էին  հիմնավորելու եւ ապացուցելու կրոնական եւ եկեղեցական դոգմաները։
Արեւմտաեվրոպական փիլիսոփայության հետ ունեցած առնչության տե­սանկյունից, միջնադարյան փիլիսոփայության մեջ ներառվում են նաեւ այլ  ժողովուրդների, մասնավորապես, արաբալեզու մտածողների փիլիսոփա­յական ուսմունքները, որոնք 12-13-րդ դարերում տարածվելով եվրոպական  երկրներում՝ նոր լիցք հաղորդեցին փիլիսոփայական մտքի զարգացմանը։
Միջնադարյան փիլիսոփայության զարգացման երկու հիմնական փուլերը՝ ջատագովությունն ու հայրաբանությունը եւ սխոլաստիկան կազմում են  մեկ օրգանական միասնություն, սխոլաստիկան ջատագովական փիլիսո­ փայության զարգացման տրամաբանական արդյունքն է։ Այնուհանդերձ, դրանց միջեւ գոյություն ունեն նաեւ որոշակի տարբերություններ։ Առաջին,  ջատագովների եւ եկեղեցու հայրերի համար հավատի բովանդակությունը  Սուրբ Գիրքն էր, իսկ փիլիսոփայությունն օգտագործվում էր կրոնական  դոգմատիկայի ձեւակերպման նպատակով։ Սխոլաստիկայի համար հավա­տի բովանդակությունը ոչ միայն Սուրբ Գիրքն էր, այլեւ «եկեղեցու հայրերի»  կողմից ձեւակերպված դոգմաներր, իսկ վվղիսովւայությունն առավելապես  գործածվում էր այդ դոգմաներր բացատրելու, հիմնավորելու եւ համակար­ գելու համար։ Անշուշտ, այդ տարբեբությունը չպետք է բացարձակացնել,  քանի որ արդեն իսկ հայրաբանության շրջանում, կրոնական դոգմաների  ձեւակերպմանը զուգընթաց, դրանք հիմնավորվում եւ համակարգվում էին։  Մյուս կողմից՝ սխալ կլիներ պնդել որ սխոլաստիկայի շրջանում կրոնական  ու եկեղեցական բոլոր դոգմաներն ստացան իրենց վերջնական ու ավար­ տուն հիմնավորումները։ Սխոլաստիկան հիմնվում էր ոչ միայն հեղինա­կությունների վրա, այլեւ օգտագործում էր նրանց իմաստասիրման եղանա­կը եւ ոճը, կիրառում նրանց կողմից մշակված մեկնաբանական հնարներն ու  մեթոդներր։ Եթե «եկեղեցու հայրերր» որոնում էին ճշգրիտ ձեւակերպումներ,  ապա սխոլաստիկ մտածողները զբաղվում էին դրանց ձեւակերպման  խնդիրներով։ Այդ պատճառով, ի տարբերություն «հայրերի» կենդանի ու  անմիջական մտածելաոճին, սխոլաստիկային բնորոշ էր «չոր ու ցամաք»,  անկենդան ու ձեւական ոճը։
Միջնադարյան փիլիսոփայությանը բնորոշ են մի շարք առանձնահատ­կություններ, որոնցից ամենագլխավորն այն է, որ այդ փիլիսոփայությունը  կախված էր կրոնական գաղափարախոսությունից եւ զարգանում էր կրոնա­կան մտածողության շրջանակներում։ Եթե անտիկ շրջանում փիլիսոփայությունը որոնում էր ճշմարտությունը եւ դա գտնելու համար ստեղծում բազ­մապիսի տեսություններ, ապա միջնադարյան փիլիսոփայությունը ելնում էր  տրված ճշմարտություններից, որը Հայտնության ձեւով ներկայացված էր  Սուրբ Գրքում, հետեւաբար, այդ փիլիսոփայության խնդիրն էր դառնում  հասկանալ եւ մեկնաբանել ճշմարտությունը։ Եթե ճշմաբտությունը մեկն է, ապա պետք է փիլիսոփայությունն էլ լինի մեկը, ինչը գործնականում անհ­նար է, քանի որ հասկացումը եւ մեկնաբանությունը կախված են մեկնաբա­նողի մտավոր մակարդակից եւ ոչ կրոնական ու ոչ փիլիսոփայական հան­գամանքներից։ Այդ պատճառով միջնադարյան փիփսոփայությունը մի  կողմից միասնական է, որովհետեւ գործ ունի միեւնույն կրոնական սկզբունք­ների հետ, իսկ մյուս կողմից բազմազան է, որովհետեւ տարբեր միջոցներով է փորձում հիմնավորել ու պարզաբանել այդ սկզբունքները։
Եթե անտիկ փիփսոփայությունը տիեզերակենտրոն էր, որովհետեւ բացարձակ կեցություն էր դիտվում տիեզերքը, ապա միջնադարյան փիլիսոփայությունն ասավածակենտրոն է. իբրեւ բացարձակ կե­ցություն հանդես է գալիս Աստված։ Եթե անտիկ փիլիսոփայության մեջ  տիեզերքն ըմբռնվում էր որպես ինքնեղծ ու հավերժական կեցություն, ապա միջնադարյան փիլիսոփայության մեջ Աստված բացարձակ սուբյեկտ է, անհատ, որը վեր է տիեզերքից եւ ինքն է տիեզերքի Արարիչր եւ կառավարի­չը։ Եթե անտիկ փիլիսոփայությունը հիմնականում դուալիստական բնույթ  ուներ, որովհետեւ ընդունվում էր իդեալական եւ նյութական սկիզբների համագոյությունը, ապա միջնադարյան փիլիսոփայության մեջ Աստված  է ստեղծում նյութը, նյութական իրերի աշխարհը։ Այս իմաստով միջնա­դարյան փիլիսոփաների գոյաբանական ուսմունքները արաըչապաշտական բնույթ ունեին։ Թեեւ միջնադարյան փիլիսոփայական միտքը հաղթա­հարում է անտիկ վւիփսոփայության դուալիզմր, այնուհանդերձ, դուալիս­տական դիրքորոշումը պահպանվում է երկնայինի եւ երկրայինի, աննյութա­կանի եւ նյութականի, հավերժականի եւ անցողիկի, անվերջի եւ վերջավորի  հակադրությունների տեսքով։
Իրարից տարբերվում էին նաեւ անտիկ եւ միջնադարյան իմացաբանա­կան տեսությունները։ Եթե անտիկ իմացաբանությունն առաջնորդվում էր  «Մտքերդ համաձայնեցրու բանականության պահանջներին», դբույթով, ապա միջնադարյան իմացաբանության նշանաբանն էր «Մտքերդ համա­ձայնեցրու Ս.Գրքերի կամ հեղինակությունների հետ»։ Այլ խոսքով, միջնա­դարյան վւիլիսովւայ ությ ունր հեղինակազոր, հեղինակությունների վրա  հիմնված փիլիսոփայություն էր։ Եթե անտիկ փիլիսոփայությունը լայն իմաստով ռացիոնալիստական բնույթ ուներ, այսինքն՝ իմացության գլխավոր  աղբյուրը բանականությունն էր, իսկ իմացության բարձրագույն աստիճա­նը բանական ճանաչողությունը, ապա միջնադարում հավատը իմացական  առումով բարձր է դասվում բանական ճանաչողությունից, բանականության  եւ գիտության նկատմամբ հաստատվում է հավատի եւ աստվածաբանութ­յան գերազանցության եւ առավելության սկզբունքը:

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սեյրան Զաքարյանի <<Փիլիսոփայության պատմություն>> գրքից