вторник, 12 марта 2013 г.

Ռուբենսի կտավի վերադարձը

 Պարզվում է, թանգարաններն ու պատկերասրահները ևս <<գողերի>> ուշադրության կենտրոնում են, և անհետացող արվեստի գործերի քիչ մասն է հետագայում հետ վերադարձվում թանգարանին:

Պիտեր Պաուլ Ռուբենսի-«Կալիդոնյան վարազի որսը»

2011թ. սեպտեմբեր ամսին Հունաստանում հայտնաբերվեց ֆլամանդական հանճարեղ նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի/1577-1640/ կտավներից մեկը: Այն գտնվում էր Բելգիայի թանգարաններից մեկում և անհետացել էր այնտեղից 2001թ.: Գտածոյի անունը միանգամից չհրապարակվեց, սակայն հայտնի էր, որ 2001-ին բելգիական Գենտ քաղաքի գեղարվեստի թանգարանից առևանգվել էր Ռուբենսի «Կալիդոնյան վարազի որսը» կտավը: Սկսվեց ոստիկանական հետաքննություն, որի արդյունքում նույնիսկ ձերբակալվեցին երկու կասկածյալներ:
Մի քանի օր անց կտավի անունը հայտարարվեց: Հանրությանը պարզ դարձավ, որ գտնվել է նույն այն նկարը, որն անհետացել էր 2001թ.: Երկար ժամանակ ստեղծագործությունը գտնվում էր հունական իրավապահ մարմինների հսկողության տակ, ովքեր խոստանում էին կտավը որոշ ժամանակ անց հանձնել թանգարանին: Խոստումը կատարվեց, Ռուբենսի ստեղծագործությունը վերադարձավ Գենտ ու շարունակեց  գերել այցելուներին: