среда, 6 марта 2013 г.

Կիերկեգոր...



Սյորեն Կիերկեգորը եվրոպական իռացիոնալիստական փիլիսոփայության նախակարապետն է: Նրա փիփսոփայական հայացքների պարարտ հողը իր անձնական կյանքն ու անհատականությունն է, մի կյանք, որն անցել է բացառապես  մենակության, մեջ: Մինչև  27 տարեկան հասակը, իր իսկ խոստովանությամբ, նա վարել է «թեթեւսոլիկ, պորտաբույծ, ձրիակեր, անգործունյա, թրեւ եկող մարդու» կյանք: Մինչեւ մահը նրա կյանքը երբեւէ լուսա­վոր էջ չի տեսել:
Մելամաղձոտ եւ մռայլ կյանքը նրա հոգեկան աշխարհում ծնել է հա­վերժական անբավարարվածություն, հիասթափություն եւ ընկճվածություն: Նրա ինքնու­րույն փիլիսոփայությունը կանանց մասին նույնիսկ առեղծվածային է: «Բավական շատ տղամարդիկ են  շնորհիվ օրիորդի,դարձել բանաստեղծներ, հերոսներ եւ սրբեր ... Բայց ո՞վ է իրականում դարձել հանճար, հերոս, բանաստեղծ եւ սուրբ շնորհիվ օրիորդի, որը  նրա կինն է դարձել»:
Ամբողջ կյանքում իրեն դժբախտ մարդ համարող եւ այսպիսի կյանք վարող Կիերկեգո­րը ստեղծում է մի փիլիսոփայություն, որի կենտրոնում մարդն է, կոնկրետ մարդը  էքզիստենցիան: Այդ մարդը անկրկնելի, եզակի գոյություն է, որը  անհասանելի է բանակա­նությանը:
Եզակի, կոնկրետ մարդու էքզիստհնցիան կարելի է ճանաչել  միստիկական և իռացիոնալիստական մոտեցումներով միայն: Այն ենթակա չէ օբյեկտիվության: Ճշմար­տությունը սոսկ անձնական զգացմունքների, ապրումների եւ կրքի օբյեկտ է: Մարդիկ եզա­կի էքզիստենցիաներ են, մարդկությունը ձկների վտառ է ծովում, իսկ մարդը սոսկ եզակի  ձկան է նման: Նրա կյանքը հասարակության մեջ լոկ անհատական, եզակի գոյության շար­ժում եւ կրկնություն է: Մարդը չի հասցնում գտնել իր էությունը: Նրա դեմ կանգնած է ահա­սարսուռ մահը: Նա գնում է դեպի մահ, որը կարող է վրա հասնել ցանկացած պահի: Եթե  մարդը սոսկ գոյություն է, ապա չի կարող ճանաչվել բանականությամբ: Նրա ճանաչողութ­յունը իռացիոնալիստական է: Հետեւաբար, եթե մարդու եզակի, անկրկնելի էքզիստենցիան  չի կարող դառնալ գիտության ճանաչողության եւ փիփսոփայության իմացության առարկա,  ապա այն կարող է  ճանաչվել միայն զգայական ապրումների ու հավատի միջոցով:
Սպեկուլյատիվ փիլիսոփայությունը բացառում է եզակիության սկզբունքի գոյաբանությու­նը, քանզի իմացությունից դուրս է մնում ամենաէականը' անձնավորության հիմքը էքզիս­տենցիան: Ուրեմն ճշմարիտ փիփսոփայությունը կարող է լինել միայն «էքզիստենցիալ»: «Էքզիստենցիալ» փիլիսոփայության հիմնական հասկացություններն են ազա­տությունը, տառապանքը, մեղքը, մեղսագործությունը եւ , իհարկե,  վախն ու սարսափը:
Վախն ու սարսափը, իբրեւ մարդու էքզիստենցիալ ներքին ապրում, Կիերկեգորի փիլիսոփայության հիմնարար կատեգորիաներն են: Կիերկեգորյան սարսափը մի  աննյութական զգացմունք է, որը անհնարին է ճանաչել բանականությամբ: Այն տիրապե­տում է մարդուն որպես անհանգստություն եւ տագնապ: Բայց  իսկական, վախը մեղսա­գործի վախն, է Աստծո նկատմամբ:Այդ վախն է մարդու բնության կատարելության ցու­ցանիշը, մի վախ, որը ոչ թե սոսկ աննշան, ստորին կենդանական բնազդ է, այլ հավատի  աղբյուր: Ոչնչացնել վախի զգացումը, նշանակում է ոչնչացնել մարդուն: ճիշտ է, մարդը  մահկանացու է, բայց վախն ու սարսափը կրնկակոխ հետապնդում են նրան: Մարդու կյան­քը դեպի մահ գնացող կյանք է: Նա օր-օրի ապրում է մահվան մոտալուտ սարսափը: Մահ­վան գիտակցումը կացնահարում է նրա գիտակցությունը: Մարդը տառապում է այդ գի­տակցությունից, ուստի նրա կյանքը  տաոապանք է, վախ ու սարսափ: Կյանքը գրկված է արժեքից եւ իմաստից: Նման պարագայում ի՞նչ արժեք ունի  «Ինչպես ապրել» երկընտրանքը: Կյանքի իմաստը կարեկցանքի եւ ափսոսանքի մի ամբող­ջական շղթա է, որը ծնում է հիասթափություն: Կյանքի փիլիսոփայությունը հենց այս հիասթափության ճանաչումն է:
Կիերկեգորը ուսուցանում է, որ այս ամենը բխում է կյանքից: Կյանքը ինքն է աննպատակ եւ անիմաստ, քանզի տառապելով եւ այդ տառապանքը տանելով, մարդը գնում է դե­պի մահ: Բայց մի՛ թե Կիերկեգորը սոսկ հոռետես է: Պարզվում է, որ նա կյանքի մեջ  ի­մաստ է գտնում: Մարդկանց ճնշող մեծամասնությունն ապրում է քրիստոնեական արժեք­ների համակարգում:Քրիստոնյայի համար տա­ռապանքը բարիք է: Այն ինքնաբացասում է: Տառապանքը այստեղ ավելի քան միջոց է, քան  ինքնանպատակ: Պետք է  կամ հավատալ կամ հուսահատվել: Կյանքը իմաստ է ձեռք բե­րում որպես մեղքաթողության ճանապարհ  այդ ճանապարհում տառապանքը մի թան­կարժեք բան է, որ  Աստված մարդուն, վաճառում է ապագա փրկության համար:Այդ ճանապարհում պետք է կարողանալ ընտրություն կատարել  կամ-կամ սկզբուն­քով, որովհետեւ գոյություն ունենալը հենց ընտրություն կատարելն է,  էքզիստենցիայի ինքնուրույն հաստատումը: Իսկ ընտրությունը տեղի է ունենում կամքի կամային գոր­ծողության հետեւանքով: Այդ թռիչքաձեւ, հանկարծահաս եւ անսպասելի գործողությունների  ընթացքում էքգիստենցիան ճանաչում է ինքն իրեն: Այդ գործընթացում մարդը ընկնում է եր­կընտրանքի մեջ հատկապես իր գոյության ճգնաժամային իրավիճակներում, երբ  իր գո­յության դեմ հառնում է իր էությունը:
Կիերկեգորը գտնում է, որ մարդու գոյության զարգացումը հոգեւոր զարգացում է: էքզիստենցիան ինքն իրեն, ինչպես եւ իր զարգացումը ճանաչում է, անցնելով զարգացման երեք  փուլ` գեղագիտական, բարոյական և կրոնական:
Գեղագիտական փուլում մարդը Դոն ժուան է: Կյանքից ստանալով հաճույք եւ բավականություն, նա ընկնում է  Հուսահատության գիրկը: Կյանքի միապաղաղությունը սոսկալի ձանձրույթ է ծնում եւ դառնում է անիմաստ: Այն իմաստավորելու համար մարդ պետք է վերադառնա ինքն իրեն: Չէ որ մարդը ունի պարտականություններ եւս:Բարոյականության,փուլում մարդը ճանաչում է բարին ու չարը եւ, ընտրություն  կատարելով, շարժվում է բարոյական օրենքներով: Նա պարտավոր է ապրել սոկրատեսյան բարոյականությամբ: Սակայն այս փուլը դեռեւս անհատի ինքնաճանաչողության չա­փանիշ չէ: Մարդը դեռեւս մաքրազարդված չէ երջանկության եւ բարեկեցության ներքին  գտումներից:
Ուրիշ է  կրոնական փուլը: Ինքնաճանաչման այս փուլում մարդիկ վեր են կանգնած  արոյականի մտայնությունից, բարու եւ չարի հակադրումից: <<Եթե Աբրահամը, -խորհրդա­ծում է Կիերկեգորը, առաջնորդվեր բարոյականությամբ, իր որդուն' Իսահակին, չպետք է  տաներ զոհաբերության: ճանապարհին Աբրահամը կանգնում է երկընտրանքի առաջ, բայց որոշում է զոհաբերել որդուն: Ինչու՞: Որովհետեւ կրոնական էքզիստենցիան շրջանցում է բարոյական օրենքները>>: Նա հավատում է: Այս ճգնաժամային իրավիճակում բախվում են բանականությունն ու հավատը, միտքն  ու զգացմունքները: Նման հանգամանքներում ծնված վախն ու սարսափը  մարդուն մղում են ճակատագրական, բայց  անիմաստ գործողության: Այս սահմանային իրավիճակում մարդը պետք է գործի, այլ ոչ թե մտածի: Այդ հանգամանքը մարդուն մղում է ճակա­տագրական, վճռական գործողության' ընտրություն կատարելով Աստծո եւ ճշմարիտ գո­յության միջեւ: Հենց այս ընտրության ժամանակ է մարդը հասկանում իր էքզիստենցիայի իսկական իմաստը: Մարդը, ըստ Կիերկեգորի, պետք է  գործի, այլ ոչ թե մտածի: Մի կողմից բանակա­նության ու մտքի, մյուս կողմից` հավատի ու զգացմունքի անհաշտ բախման հետեւանքով  ստեղծված ճգնաժամային իրավիճակում եւ ողբերգական կեցության ժամանակ, մարդը  ապրում է վախ ու սարսափ  անհայտի ու  մահվան նկատմամբ:

 նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից