воскресенье, 24 марта 2013 г.

Անգլիական գոթիկա

 Անգլիայի ռոմանական ճարտարապետությունը ուսումնասիրելու համար լուրջ դժվարություններ են առաջանում, քանզի տաճարների ճնշող մեծամասնությունը վերակառուցվել  կամ ավարտվել է գոթական ոճով:

   Փայտե շինությունների կառուցումը Անգլիայում շատ երկար ժամանակ է շարունակվում, քանի որ երկրում կային հմուտ նավակառուցողներ, մինչև 16-րդ դարը կիրառվում էր փայտե ծածկը: Ծածկի թեթևության շնորհիվ հնարավորություն էր ստեղծվում թեթևացնել նեցուկները և հարստացնել պատերը` լայն կամարների կիրառմամբ: Ինչպես Ֆրանսիայում, Անգլիայում նույնպես տաճարները մտնում էին մենաստանների մեջ և շրջապատված էին լինում տարբեր տեսակ կառույցներով: Անգլիայի ռոմանական է Նորվիչիի տաճարը /11-րդ դար/: Անգլիական տաճարների դասը արևելքում չունի կլոր կամ բազմանիստ աբսիդ, ինչը կիրառվում է այլ երկրներում, այդ թվում Հայաստանում: Անգլիայում աբսիդն ավարտվում էր ուղղանկյուն մատուռի տեսքով կամ ուղղակի պատով: Անգլիայի ռոմանական տաճարների արտաքին տեսքի  մասին դժվար է դատել, քանզի, ինչպես նշվեց, արտաքինից նրանք փոփոխության են ենթարկվել և գոթական տեսք ստացել:

    Այդ շրջանի կառույց է նաև Իլի տաճարը, որտեղ հետաքրքիր առանձնահատկություն է արևմտյան ֆասադի զույգ աշտարակները: Կային նաև ոչ մեծ ութանկյուն աշտարակներ: Անգլիայի տաճարների մեջ մեծ դեր է գրավել Դերխեմեյի տաճարը: Գոթական ոճով տաճարներ Անգլիայում սկսեցին կառուցել 12-րդ դարից:  Անգլիայում գոթական ոճի առաջին կառույցները սկսեցին կառուցվել 12-րդ դարի վերջին քարորդում, սակայն ամենանշանկալի կառույցները կառուցվեցին 13-14-րդ դարերում: Օրինակ է` Սոլսբերիի տաճարը, որը Անգլիայի գոթական տաճարների ամենատիպիկ օրինակն է: Տաճարի հատակագիծը չունի սկզբունքներ, ի տարբերություն Անգլիայի ռոմանական տաճարների: Երկարությունը տվյալ տաճարի 140 մետրից ավելի է: Երկայնական իրանը արևմուտքում չունի մատուռ և շրջայց: Դրանց տեղում արևելյան կողմում կառուցված է ուղղանկյուն հատակագծով մի մատուռ:

    Սոլսբերիի տաճարը շատ օրիգինալ է ձևավորված: Տաճարի կենտրոնում ավանդական կլոր վարդակի տեղում եռակամար պատուհան էր: Տաճարը չորս շարքով ծածկված է քանդակներով,որոնք նեղ սլաքաձև վանդակներում են: Անգլիական տաճարի ինտերիերը նույնպես աչքի է ընկնում ինքնատիպությամբ: Այստեղի նավերը չունեն այն հսկայական բարձրությունը, որը հատուկ էր Ֆրանսիային: Եթե ֆրանսիական տաճարների ինտերիերը աչքի է ընկնում ֆորմաների պարզությամբ և հստակությամբ, ապա անգլիական կառույցներում դրանք ավելի մասնատված են ու ունեն դեկորատիվ բնույթ:
   Անգլիայի մեկ այլ ուշագրավ հուշարձաններից է Լինկոլնի տաճարը, որի հիմնական կառուցումը ընթացել է 13-14րդ դարերում: Սա իր չափերով գերազանցում է Սոլսբերիի տաճարին` երկարությունը 155 մետր: Տաճարը էքստերիերից շատ ծանրակշիռ է թվում` կապված է խոշոր ծավալների հետ: Նրա հսկայական չորսանկյուն աշտարակները չունեն ծայրաձողի տեսք: Առավել նկատելի է տաճարի ֆասադը, որը զարդարում է հսկայական կամարաձև պորտալները:

Սեդա Դոյդոյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս