пятница, 15 марта 2013 г.

Ռաֆայելի էսքիզը վաճառվեց 48 մլն. դոլարով

<<Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի «Առաքյալի գլուխը» գործը Sotheby's աճուրդում երբեւէ վաճառված, թղթի վրա արված ամենաթանկ նկարն է դարձել>>. այսպես արձագանքեցին լրատվամիջոցները Ռաֆայելի նկարի վաճառքից հետո: Իրականում թղթի վրա արված նկարն իրենից գծանկար կամ պարզապես ճեպանկար  է ներկայացնում: «Առաքյալի գլուխը» այդպես էլ անավարտ մնացած «Կերպարանափոխություն» կտավի նախնական էսքիզներից է:  XVIII դարից սկսած նկարը գտնվել է Դեւոնշիրի դուքսերի հավաքածուում եւ պահվել է կենտրոնական Անգլիայի Դերբիշիր կոմսության Չեթսուորթ-հաուս կալվածքում: Սակայն ներկայիս դուքսը որոշել է վաճառել գլուխգործոցը:

Ռաֆայել Սանտի-<<Առաքյալի գլուխը>>

Ստեղծագործությունը վաճառվել է 29,7 մլն ֆունտ ստեռլինգով, ինչը համարժեք է շուրջ 48 մլն դոլարի: Նկարի նախնական արժեքը 10-15 մլն ֆունտ ստեռլինգ է եղել: Ռաֆայել Սանտիի ստեղծագործության համար պայքարում էին անհայտ չորս գնորդներ: Ձեռք բերողի անունը չի չհրապարակվեց և հայտնի չէ մինչև օրս:Ներկայացված աշխատանքների աճուրդն իրենից ներկայացնում էր մեծ վարպետների գործերի շարք` «Հին վարպետները եւ բրիտանական գեղանկարչությունը» խորագրով: Աճուրդում 51 լոտ է ներկայացվել, որոնց վաճառքի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 58 մլն ֆունտ ստեռլինգ: