понедельник, 18 февраля 2013 г.

Հելլենիզմի փիլիսոփայությունը


Մ.թ.ա. 4-րդ դարի վերջում հունական քաղաք-պետությունները կորցնում են իրենց քաղաքական անկախությունը` ընդգրկվելով նախ Ալեքսանդր Մակեդոնացու, այնուհետև՝ Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքներից հետո ստեղծվում է հսկայածավալ մի պետություն, որը մեծ զորավարի մահվանից հետո բաժանվում է երեք մասի։ Հունական և տեղական-ազգային մշակույթների միախառնումից գոյանում է նոր մշակույթ, որն ընդունված է անվանել հելլենիստական մշակույթ։ Դրա զարգացման պատմությունր բաժանում են երկու շրջանի՝ վաղ հելլենիզմ, որը գոյատևում է մինչև մ.թ.ա. 1-ին դարը և ուշ հելլենիզմ, որն ընդգրկում է մ.թ. 1-6-րդ դարերը։
Հելլենիզմի դարաշրջանում հասարակական կյանքում տեղի ունեցած պատմաքաղաքական ու մշակութային վւոփոխություններն իրենց կնիքն են թողնում նաև փիփսոփայական մտքի զարգացման վրա։ Փիլիսոփայության կենտրոնում հայտնվում է մարդը, որին առաջին հերթին մտահոգում են սեփական կեցության անվտանգության և երջանկության խնդիրները։ Եթե հունական քաղաք-պետություններում անհատը, որպես պետության ազատ քաղաքացի, գործուն մասնակցություն էր ունենում պետության կառավարմանը և մտածում էր «ընդհանուրի բարօրության» մասին, ապա աշխարհածավալ պետության մեջ նա կորցնում է իր քաղաքական ազատությունը, օտարվում պետությունից և մտածում միայն իր անձնական բարիքի մասին։ Անհատապաշտությունր դառնում է փիփսոփայական մտածումների առանցքր։ Թուլանում է հետաքրքրությունը տեսական մտքի նկատմամբ, եթե Արիստոտելը տեսականհայեցողական կյանքն էր համարում երանելի կեցություն և բարձրագույն բարիք, ապա հելլենիստական դարաշրջանի փիլիսոփայության մեջ տեսական գիտելիքը կորցնում է իր ինքնուլւույն և ինքնաբավ արժեքը։ Տեսական գիտելիքը կարևորվում է այնքանով, որքանով անհրաժեշտ է գործնական փիփսոփայության՝ բարոյագիտության՝ ապրելու արվեստի մշակման գործում։ Փիլիսոփայությանը հետաքրքրում է ոչ այնքան այն հարցը, թե ինչպիսի՞ն է աշխարհը կամ ինչպիսի՞ն է իրերի բնությունը, այլ այն, թե ինչպե՞ս պետք է ապրել այս աշխարհում, ինչպե՞ս վերաբերվել իրերին, ինչպե՞ս հասնել երջանկության։ Փիլիսոփայության գործնական ուղղվածությունը նպաստում է դրա մասսայականացմանր, փիլիսոփայությունը դառնում է ընդհանուր կրթության բաղկացուցիչ տարրերից մեկը,ժամանակի հրամայականը։Ձևավորվում է փիլիսոփաների մի խավ, որը իմաստունի, խորհրդականի, ուսուցչի, դաստիարակի դեր է կատարում հարուստների, թագավորների և կայսրերի պալատներում։
Հելլենիզմի դարաշրջանում իրենց գոյությունը շարունակում են պլատոնական և արիստոտելական դպրոցները, իսկ դրանց զուգահեռ ձևավորվում են փիփսոփայական նոր ուղղություններ՝ ստոիցիզմը, էպիկուրականությունը և սկեպտիցիզմը։ Չնայած դրանց միջև գոյություն ունեին էական տարբերություններ, այնուհանդերձ, այդ փիփսոփայական ուղղությունների գլխավոր խնդիրը նույնն էր՝ անհատական բարիքի, ճիշտ ապրելու, անխռով ու երջանիկ վիճակի հասնելու գործնական խնդիրը։ Տարբեր էին այդ փիփսոփայական ուղղությունների ելակետային դիրքորոշումները Ստոիկների նշանաբանն էր՝ «Գիտեմ, հետևաբար ենթարկվում եմ», էպիկուրականներինը՝ «Գիտեմ, հետևաբար խուսափում եմ», իսկ սկեպտիկներինը՝ «Չգիտեմ, հետևաբար ձեռնպահ եմ մնում կամ ապրում եմ այնպես, ինչպես ստացվում է»։ Սրանց մանրամասն կարող եք հետևել բլոգի հետագա հրապարակումների ընթացքում:

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սեյրան Զաքարյանի <<Փիլիսոփայության պատմություն>> գրքից