вторник, 12 февраля 2013 г.

Իվան Կրամսկոյ. Անծանոթուհին



Իվան Նիկոլայևիչ Կրամսկոյը իր ամենահայտնի նկարներից մեկը նկարել է 1883 թվականին և անվանել  <<Անծանոթուհին>>` դրանով իսկ նկարը շրջապատելով առեղծվածայնությամբ: Հարց է ծագում, թե ով է այն կինը ով նկարի համար հանդիսացել է բնորդուհի : Բավական հայտնի է այն տարբերակը որ այն հավաքական կերպար է, որտեղ նկարիչը օգտագործել է տարբեր կանանց դիմագծեր: Կա նաև մեկ այլ ենթադրություն, որ << Անծանոթուհին>> Եկատերինա Դոլգորուկովան է:


Ահա և մեկ այլ պատմություն կնոջ մասին, ով կարող էր լինել նկարի բնորդուհին: Արվեստաբանները նշում են, որ պատմությունը չի հաստատվում ոչ մի փաստաթղթով, բայց այս պատմությունը, նույնիսկ միֆ լինելով, շատ գեղեցիկ է:
Կուրսկ նահանգի Ֆատեժյան վարչական շրջանում գտնվում էր ազնվականուհի Բեստուժևայի կալվածքը: Տիրուհու զարմիկը ,ով զինվորական էր, դուրս էր եկել աշխատանքից և Կովկասից վերադառնում էր Սանկտ-Պետերբուրգ` մորաքրոջը տեսակցության: Երիտասարդ Բեստուժևը հիացել էր ծառայի անսովոր գեղեցկությամբ և թովչանքով: Այդ պատճառով նա որոշ ժամանակ մնում է գյուղում: Ստանալով աղջկա համաձայնությունը` զարմիկը դիմում է մորաքրոջը,որ նա աղջկան ազատ արձակի և տանելով աղջկան Սանկտ-Պետերբուրգ` ծանոթացնի  ծնողների հետ: Սանկտ-Պետերբուրգում աղջիկը դուր է գալիս տղայի հարազատներին և նրան սկսում են սովորեցնել էթիկայի կանոնները, պարել, պարզվում է, որ նա ունի հաճելի ձայն, դրանից բացի սովորեցնում են հասարակ քերականություն:
Իվան Կրամսկոյը, ով ընտանիքի բարեկամն էր, հաճախ էր լինում նրանց տանը: Գեղեցկուհին անկասկած  չէր կարող չհետաքրքրել Կրամսկոյին`  որպես գեղանկարչի: Մի անգամ Կրամսկոյը տեսնում է աղջկան ջղաձգված և կատաղությունից շառագունած և որոշում է  նկարում ցույց տալ աղջկա ոչ միայն արտաքին գեղեցկությունը,  այլև հուզական ներաշխարհը:
Բազմաթիվ վեճերից հետո, որոնք տեղի էին ունենում խանդի հողի վրա, երիտասարդները բաժանվում են և աղջիկը վերադառնում է հարազատ գյուղ: Ճանապարհին նա ծանր հիվանդանում է և մահանում տեղի հիվանդանոցում: Լսելով դաժան լուրը` նկարիչը օգտվելով այն էսքիզներից, որոնք արել էր Մատրյոնա Սավվիշնայի կենդանության օրոք, ստեղծում է Անծանոթուհու դիմանկարը:
 Շատ վարկածներ կան նկարի հետ կապված....ասում են` այն ընտանիքները, որոնք խնամքով երկար տարիներ է , ինչ իրենց տան սենյակներից մեկում <<պահում-փայփայում են>> Անծանոթուհուն, հանդիպում են դժբախտության: Խորհրդավոր հայացքով բնորդուհին կարծես հսկում է անհատի ցանկացած քայլը, հետևում նրան` դառնալով իր իսկ կերպարի անբաժանելի մաս: Ասում են` այս անծանոթուհին  անհաջողություն է բերում...

թարգմանությունը` Սեդա Դոյդոյանի
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս