вторник, 22 января 2013 г.

Սյուրռեալիզմ


Սյուրռեալիզմը (ֆրանսերեն` surréalisme — վերիրականություն) սկիզբ է առել 1920–ական թվականներին, և հայտնի է այդ ուղղության մի քանի անդամների կոնցեպտուալ արվեստի գործերով և գրվածքներով: Սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր և անսպասելի, երբեմն հումորային լուծումներով և զուգադրություններով, թեև շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։

Ռենե Մագրիտ-<<Աշխարհների պատերազմ>>
Շարժման հիմնադիրն է համարվում Անդրե Բրետոնը, ով 1924թ. արվեստի և գրականության մասին իր մոտեցումները հրապարակեց «Սյուրռեալիզմի մենիֆեստում» (Manifeste du Surrealisme)։ Նա սյուրռեալիզմը բարձր էր համարում բոլոր հեղափոխական շարժումներից։
Սյուրռեալիզմը զարգացում ապրեց առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին՝ նախորդելով արվեստի մեջ մեկ այլ ուղղության՝ դադաիզմին: Շարժման կարևորագույն կենտրոնը Փարիզն էր։ Այնուհետև սկսեց տարածվել ամբողջ աշխարհով վերջիվերջո ազդեցություն թողնելով տարբեր կոնցեպտուալ արվեստների, գրականության, կինոյի, երաժշտության, ինչպես նաև քաղաքական մտքի և փորձի, փիլիսոփայության և սոցիալական տեսության վրա։
<<Սյուրռեալիստ>> բառը հորինել է Գիյոմ Ապպոլիները և առաջին անգամ հայտնվել է իր պիեսի առաջաբանում, որի առաջնախաղը կայացել է 1917 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմը ցրեց գրողներին ու նկարիչներին, ովքեր հաստատվել էին Փարիզում և այդ ընթացքում շատերը ընդգրկվեցին դադաիզմի հոսանքի մեջ հավատալով, որ չափից մեծ ռացիոնալ միտքը և բուրժուական արժեքները բերել էին պատերալիզմի կոնֆլիկտ աշխարհին։ Դադաիստները բողոքում էին ներկայացումներով, գրվածքներով և արվեստի գործերով։ Պատերազմի ավարտից հետո, երբ նրանք վերադարձան Փարիզ, դադաիզմի գործունեությունը շարունակվեց։
Պատերազմի ժամանակ Անդրե Բրետոնը ով սովորել էր բժշկություն և հոգեբանություն ծառայում էր նյարդաբանական հիվանդանոցում որտեղ նա օգտագործեց Զիգմունդ Ֆրոյդի հոգեբանական մեթոդները զինվորների վրա ովքեր տառապում էին կոնտուզիայից։ Հանդիպելով երիտասարդ գրող Ժակ Վաշեյին՝ Բրետոնը զգաց, որ Վաշեն գրող Ալֆրեդ Ջերրիի հոգևոր որդին էր։ Նրան գրավեց երիտասարդ գրողի հակահասարակական վերաբերմունքը և արհամարհանքը արվեստի ավանդույթների նկատմամբ։ Հետագայում Բռետոնը գրեց. «Գրականության մեջ ես հաջողությամբ հետևել եմ Ռեմբոյին, Ջերրիին, Ապպոլինեռին, Նուվոյին, Լոտռեմոնին, բայց Ժակ Վաշեն է, ում ես պարտական եմ ամենաշատը»։
Ռենե Մագրիտ-<<Սա ծխամորճ է >>
Գալով Փարիզ Բրետոնը անդամագրվեց դադաիզմի գործունեությանը և հիմնադրեց ամսագիր Լուի Առագոնի և Ֆիլիպ Սուպոի հետ միասին։ Նրանք սկսեցին փորձեր կատարեցին գրել մեխանիկորեն գրաքննության չենթարկելով իրենց մտքերը և հրատարակեցին գրվածքները ինչպես նաև իրենց երազները ամսագրում։ Բրետոնը և Սուպոն ավելի են խորանում ավտոմատիզմի մեջ և գրում «Մագնիսական Դաշտեր»-ը 1920 թվականին։ Շարունակելով գրել նրանք գրավեցին շատ նկարիչների ու գրողների, նրանք եկան այն մտքին, որ ավտոմատիզմը ամենալավ տակտիկան է հասարակական փոփոխության քան դադիզմի հարձակումը գերակա արժեքների վրա։ Խումբը մեծացավ և նրա մեջ ընդգրկվեցին Բենժամին Պեռե, Ռենե Կռեվելը, Ռոբեռտ Դեսնոսը, Պոլ Էլուարը, Մաքս Մորիսը, Ժակ Բառոնը և այլն։ Երբ նրանք զարգացրեցին իրենց փիլիսոփայությունը, նրանք հավատացին, որ սյուրռեալիզմը պաշտպանելու է այն միտքը, որ հասարակ և պատկերավոր արտահայտությունները կենսական են և կարևոր, բայց նրանց դասավորության իմաստը պետք է բաց լինի ամբողջ երևակայության համար համապատասխան Հեգելյան դիալեկտիկային։ Նրանք նայեցին նաև Մարքսիստական դիալեկտիկայի և այնպիսի տեսաբանների աշխատանքի վրա ինչպիսիք են Վալտեր Բենժամինը և Հերբերտ Մռկուսը։ Ֆրոյդի աշխատանքը ազատ ասոցիացիաների հետ, երազի վերլուծությունները և անգիտակցականը ամենամեծ կարևորությունը ուներ սյուրռեալիստների համար պատկերի ազատագրման զարգացող մեթոդների մեջ։ Նրանք ընդունում էին անհատականացումը, այն ժամանակ երբ մերժում էին հիմքային խելագարության միտքը։ Ավելի ուշ Սալվադոր Դալին բացատրեց դա այսպես. «Կա միայն մեկ տարբերություն խելագարի և իմ միջև։ Ես խելագար չեմ»։
Սալվադոր Դալի-Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը
Բացի երազի վերլուծության օգտագործումից նրանք նշում էին, որ կարելի է մեկ պատկերում համատեղել այնպիսի տարրեր, որոնք չեն հանդիպում միասին, որպեսզի արտահայտեն անտրամաբանական և հիացնող տպավորություն։ Բրետոնը ընդգրկեց հիացնող համապատասխանությունների միտքը իր 1924 թվականի մանիֆեստում 1918 թվականի բանաստեղծ Պիեռ Պառադիի ակնարկից հետո, որում ասված էր համապատասխանացում երկուսից ավելի կամ պակաս հեռավոր իրակոանություններ։ Ինչքան մեծ է կապը երկու համապատասխանացված իրականությունների միջև հեռավորի և ճշմարիտի, այնքան ուժեղ կլինի պատկերը, նրա էմոցիոնալ ուժը և բանեստեղծական իրականությունը։ Խումբը նպատակադրվեց հեղափոխել մարդկային փորձը անձնական, մշակութային, հասարակական և քաղաքական առումներով։ Նրանք ուզում էին ազատել մարդկանց կեղծբանականությունից, և սահմանափակող ձևերից ու կառուցվածքներից։ Բրետոնը հայտարարեց, որ սյուռեալիզմի իսկական նպատակն էր հասարակական հեղափոխության երկար կյանքը և դա միայն։
Այդ նպատակով սյուրռելիստներին տարբեր ժամանակներում կապում էին կոմունիզմի և անարխիզմի հետ։ 1924 թվականին նրանք հրապարակեցին իրենց փիլիսոփայությունը սյուրռելիստների առաջին մանիֆեստում։ Այդ նույն տարում նրանք հիմնադրեցին սյուրռելիստների հետազոտության բյուրոն և սկսեցին հրապարակել Սյուրռեալիստների հեղափոխություն ամսագիրը։
Սյուրռելիստների մանիֆեստը: Սյուրռեալիզմը հարուստ հոգեբանական ավտոմատիզմ է, որով մարդը նպատակ ունի արտահայտելու բանավոր, գրավոր կամ այլ եղանակներով մտքի իսկական գործունեությունը։ Մտքի թելադրումը հսկողության բացակայությամբ կատարվում է էսթետիկայի և բարոյականությամբ չպայմանավորված։
Բրետոնը գրեց սյուրռելիստների մանիֆեստը, որը սահմանում էր նրա նպատակները։ Նա ընդգրկեց սյուռելիզմի վրա ազդած մեջբերումները, սյուրռեալիստների աշխատանքների օրինակները և սյուրռելիստական ավտոմատիզմի քննարկումը։ Նա սահմանեց սյուրռեալիզմը այսպես. «Սյուրռելիզմը փիլիսոփայություն է հիմնված բարձրագույն իրականության նախկինում անտեսված, որոշ ձևերի հավատի, երազների ամենակարողության, մտքերի անշահախնդիր խաղի վրա։ Այն նպատակ ունի ոչնչացնել բոլոր հոգեբանական մեխանիզմները և փախարինել դրանք լուծելով կյանքի հիմնական խնդիրները»։

Комментариев нет:

Отправить комментарий